Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն, փողերի լվացում կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը:
Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց, ինչպես նաև` տուժածների շրջանակը, հափշտակության և փողերի լվացման մեխանիզմը, քաղաքացիներին պատճառված վնասի չափը:
Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 26-ամյա բնակչի կողմից 2020-2022 թվականներին facebook.com սոցիալական կայքում, որպես վարկային կազմակերպության էջեր, ստեղծվել են Money Man credit, Universal Credit, Universal Credit՛, Universal Credit UCO և Global Credit անհատական տվյալներով օգտահաշիվներ և ներկայանալով որպես վարկային կազմակերպության գործակալ, իրականությունը խեղաթյուրելով, բանկային քարտի կամ Telcell wallet էլեկտրոնային դրամապանակի հաշվում առկա գումարի հնգապատիկի չափով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ, ինչպես միայնակ, այնպես էլ՝ ընկերոջ հետ համատեղ, պարզել են օգտատերերի անվամբ թողարկված բանկային քարտերի վավերապայմանները և դրանց կցված բջջային հեռախոսահամարներին, ելքային փոխանցումներ կատարելու նպատակով, ստացված գաղտնաբառերը:
Այնուհետև, օգտատերերին հավաստիացրել են, թե նրանց հեռախոսահամարներին ստացված գաղտնաբառը հանդիսանում է որպես իրենց կողմից փոխանցվող վարկի հաստատման գաղտնաբառ, և ապօրինի տիրապետելով նրանց անվամբ և նույնականացման տվյալներով Telcell wallet էլեկտրոնային դրամապանակներին, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, ապօրինի հասանելիություն են ստացել թվով 65 օգտատերերի էլեկտրոնային դրամապանակներին և տնօրինելով նշված անձանց հաշիվները, փոխանցումներ կատարելու եղանակով, հափշտակել դրանցում առկա ընդհանուր 6,729,703.4 ՀՀ դրամ գումար, որից 4,251,823.4 ՀՀ դրամը 26-ամյա երիտասարդը հափշտակել է խմբի կազմում, իսկ 2,477,880 ՀՀ դրամը՝ միայնակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի (Համակարգչային հափշտակությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 269-րդ հոդվածի (Արժեթղթերի շուկայում գնային չարաշահումը) 1-ին մասով, որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:
Վերջինիս ընկերոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 296-րդ հոդվածի (Փողերի լվացումը) 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նախաքննության ընթացքում քաղաքացիներին պատճառված վնասից 2,900,000 դրամը վերականգնվել է:
ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ:
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT