Երևան
12 °C
«Աստղիկ» բժշկական կենտրոնը արժանացել է միջազգային JCI որակավորման, որը բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ոսկե ստանդարտ է։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թեև սա առանձին ընկերության գովազդի հատկանիշներ է պարունակում, սակայն դեմ չեղավ, որ Կառավարության նիստին խոսեն այդ մասին, քանի որ կարևոր նորություն է։
Առողջապահական գերատեսչության ղեկավարը մանրամասնելով նշեց. «Մեր բժշկական կենտրոնները ներդրումներ են իրականացնում ոչ միայն ենթակառուցվածքների բարելավման համար, այլ նաև առանձին ծառայությունների ու ստանդարտների։ Մեր ԲԿ-ն տարածաշրջանում միակն է, որ ունի այս սերտիֆիկատը։ Սա ազդելու է ոչ միայն կոնկրետ ԲԿ-ի որակի չափանիշների բարելավման, այլ նաև ունի համակարգային էֆեկտ։ Մեր մյուս ԲԿ-ները նմանատիպ պրոցեսներով անցնելիս պետք է որակի բարելավման գործընթացներով անցնեն»:
Կառավարության ղեկավարը հետաքրքրվեց՝ ի վերջո, ի՞նչ է նշանակում այս սերտիֆիկատը․ «Ես տեղյակ եմ, որ ձեր նշած կազմակերպությունից ԲԿ-ն երեք տարի ժամկետով ստացել է միջազգային ստանդարտացման սերտիֆիկատ։ Աշխարհում կան կազմակերպություններ, որոնք լիազորված են նման որակի սերտիֆիկատներ տրամադրել»:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանին՝ առողջապահության նախարարը պարզաբանեց՝ սերտիֆիկատը հավաստիացնում է, որ այդ կենտրոնում հիվանդների անվտանգության հաշվետվողականության, հիվանդների վարման գործընթացը ենթարկվում են որակի վերահսկման մեխանիզմների։
Կրկին արձագանքելով Ավանեսյանին՝ վարչապետն ասաց. «Նշանակում է՝ կարելի է հստակ ասել այս նախադասությունը՝ Հայաստանում կա բժշկական կենտրոն, որը, միջազգային ստանդարտներին համապատասխան, բժշկական ծառայություններ է մատուցում։ Ուրախալին այն է, որ դա հավաստում են միջազգային ինստիտուտները, և մեր մյուս ԲԿ-ները կգնան այս ճանապարհով։ Գովազդային հատվածը նշեցի, բայց կա նաև ուրիշ կողմ՝ մենք ուրիշ ԲԿ-ների դրդում ենք, որ նրանք էլ գնան ու այդ համակարգով անցնեն»։
Անահիտ Ավանեսյանի հավաստմամբ՝ սերտիֆիկացման գործընթացին կարող են մասնակցել թե՛ մասնավոր և թե՛ պետական բուժկենտրոնները։ Վարչապետի ընդգծմամբ էլ՝ Հայաստանը արդեն կա միջազգային քարտեզի վրա՝ որպես առողջապահական տուրիզմի մաս։
«Եթե սերտիֆիկատ է տրվում, դա չի նշանակում, որ սրտի վիրահատության դեպքում երաշխավորում է որակը, բայց ատամնաբույժի դիմելիս անկանխատեսելի հետևանքներ կարող են լինեն։ Մեր խնդիրն է, որ Հայաստանում առողջապահական հիմնարկներ լինեն, որոնք կհամապատասխանեն միջազգային ստանդարտներին»,- շեշտեց գործադիրի ղեկավարը։
Երկխոսությանը իր հերթին արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նկատելով. «Սա, ըստ էության, ստանդարտներ են, որ մենք պետք է ձգտենք։ Այն լրացուցիչ դրական ազդեցություն ունի․ եթե ես դրսում ունեմ առողջապահական ապահովագրություն, գալիս եմ Հայաստան, կարող է իմ ապահովագրական ընկերությունը չճանաչի, որովհետև տեղյակ չէ՝ եթե ես գամ, այստեղ ինձ հետ դեպք պատահի, ով է դա կառավարելու։ Հիմա, եթե սերտիֆիկացվում է կառույցը, նշանակում է, որ ԲԿ-ն դառնում է դեպքի կառավարիչ տվյալ երկրում։ Զբոսաշրջիկը գալիս է Հայաստան և արդեն գիտի, որ այստեղ կա ԲԿ, որը կսպասարկի նույն մակարդակով»։
Փոխվարչապետի կարծիքով՝ սա ուղեցույց է դառնալու, որ հայաստանյան ԲԿ-ները միջազգային սերտիֆիկատ ստանան։
Առողջապահության նախարարն էլ հավելեց՝ այս պահին կան ԲԿ-ներ, որոնք մեկնարկել են կամ մեկնարկում են սերտիֆիկացվելու գործընթացը և դիմել են միջազգային կառույցներին։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT