Երևան
12 °C
Օգոստոսի 19-ից Հայաստանում մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը։
Փառատոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը ընդգծել է, որ դժվարին ժամանակահատվածում նմանօրինակ միջոցառումների իրականացումը միայն ու միայն անհրաժեշտություն է․«Փառատոնի շրջանակում, այս տարի իրականացրեցինք «Ծիծեռնակ» ներառական մշակութային ճամբար, որին մասնակցեցին «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և այլ մասնագիտացված կառույցների սաներ։Երեխաների արձագանքը, տպավորություններն ուղղակի ապրեցնող էին բոլորիս համար, իհարկե այդ ամենը նաեւ պարտավորեցնող էր»։
Այս տարի փառատոնն ունի նոր կարգախոս, որն է՝ #Միասին կարող ենք․«Նման փառատոները, դասվում են այն կարեւոր միջոցառումների եւ իրողությունների շարքին, որոնք կարծրատիպ են փոխում հաշմադամություն ունեցող մարդկանց վերաբերյալ, անխոս՝ նման նախագծերը ոչ միայն նախընտրելի են այլեւ՝ պարտադիր »,-ասուլիսի ընթացքում նշել է տեսողական խանգարում ունեցող հայտնի եւ սիրված երաժիշտ Ալեքսանդր ժուկովը։
Օրեր առաջ Վանաձորի ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդարանի բակում տեղի ունեցած համերգով մեկնարկած «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում հանդես եկան Վանաձորի Կամերային երգչախումբը եւ «Ադանա Փրոջեքթ» ռոք խումբը, ինչպես նշում է փառատոնի հիմնադիր նախագահ Շահեն Նազարենկոն՝ փառատոնի նպատակներից է ակտիվացնել մարզային մշակութային կյանքը․ «Վանաձորյան բացումից եւ մշակութային օրերից հետո վերադարձել ենք Երեւան՝ օգոստոսի 23-ից ծրագրերը կիրկանացվեն Սբ․ Աննա և Սբ․ Կաթողիկե եկեղեցիների տարածքում, կինոդիտում- քննարկումներից մինչեւ հանդիպումներ, համերգային ծրագրեր ։ Դե իսկ փառատոնը կամփոփվի օգոստոսի 28-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ «Անուշ» օպերայով »,- ասուլիսի ընթացքում նշեց հիմադիր նախագահ Շահեն Նազարենկոն։
Շահեն Նազարենկոն խոսելով նաեւ փառատոնի ձեռքբերումների մասին՝ ուրախութամբ ընդգծել է, որ այս տարի փառատոնի շրջանակում համագործակցում են ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի հետ։
«Ուրախ եմ որ այս տարի մասնակցություն ունեմ փառատոնում ավելին՝ կարծում եմ, որ կարեւոր ասելիք ունեցող փառատոնի հետ աշխատելու ընթացքում ամենը արվել է շատ մեծ սիրով եւ այդ ամենի ականատեսը կլինի նաեւ հանդիսատեսը՝ օգոստոսի 27-ին կայանալիք համերգի ընթացքում»,- նշել է Հայկ Մելիքյանը։
Լուսանկարիչ Յուրի Մեչիտովն արդեն մի քանի տարի է ինչ համագործակցում է փառատոնի հետ, նրա խոսքով այլեւս ինքն իրեն արտերկրի հյուրը չի դիտարկում․«Այնքան եմ մտերմացել փառատոնի,նրա կազմակերպիչների հետ, ասես ես էլ թիմի մի մասն եմ, անգամ հիմա իմ կողքին նստած բանախոսեները խոսում են, եւ ինձ թվում է, որ ես ամենը հայերենով հասկանում եմ, այդչափ մտերմացել ենք փառատոնի, Հայաստանի հետ»,-նշել է բանախոսը՝ հավելելով, որ շատ է գնահատում Աննա Կարապետյանի եւ Շահեն Նազարենկոյի արված աշխատանքը․«Թվում է՝ սա միայն փառատոն է,բայց պետք նայել այս հսկա աշխատանքին, որն արվում է արդեն 9-րդ տարին անընդմեջ»։
Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Փառատոնին աջակցում են նաեւ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Ֆորմիկա Արտ» փրոդաքշնը, ՀԵՀԵՄ գրասենյակը և «Ծիածան» սոցիալական հասարակական կազմակերպությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT