Երևան
12 °C
Երևանի քաղաքապետարանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ այս անգամ իրականացրել է եռօրյա վերապատրաստում՝ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման՝ բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրով՝ «ԿԶՆ բյուջետավորում» թեմայով:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:
Դասընթացներին ներգրավված են եղել քաղաքապետարանի աշխատակազմի, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ֆինանսական, եկամուտների հաշվառման և գանձման ոլորտի մասնագետները: Ծրագիրը հնարավորություն է տվել մասնակիցներին զարգացնելու իրենց նեղ մասնագիտական գիտելիքները, հանդես գալու փորձի փոխանակմամբ և արդեն իսկ խմբային աշատանքների միջոցով բացահայտել ու գնահատել մասնագիտական կարողությունները:
Բացի այդ, մասնակիցներին նոր հնարավորություն է ընձեռվել շահագրգռվել թիմային աշխատանքում և նպաստել առավել արդյունավետ գործունեության իրականացմանը: Դասընթացի վերջում բոլոր մասնակիցներն ստացան հավաստագրեր:
Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կոնստանտին Սոկուլսկին: Խոսելով տարբեր ոլորտներում ՄԱԶԾ հետ արդյունավետ գործակցության մասին՝ քաղաքապետն ընդգծել է աշխատակիցների շարունակական կրթության ու մասնագիտական զարգացման կարևորությունը:
«Թվային տեխնոլոգիաների զարգացման, տարեցտարի ավելացող տեղեկատվական հոսքերի հետ ինքնակրթությունը դառնում է անհրաժեշտություն: Եթե նմանօրինակ վերապատրաստման դասընթացների շնորհիվ որևէ նոր մոտեցում կարողանաք կիրառել մեր աշխատանքային առօրյայում, կարծում եմ, հաջողել ենք: Շնորհակալ եմ ՄԱԿ-ի մեր գործընկերներին այս ծրագրում իրենց ներդրում ունենալու և աջակցելու համար: Մենք շարունակելու ենք այն մի շարք այլ ուղղություններով ևս, քանի որ մեզ համար կարևոր է կադրերի մրցունակությունը, որը աշխատանքի արդյունավետության մեծագույն ցուցիչ է»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ-ի հայաստանյան գրասենյակը պատրաստ է շարունակել աջակցությունը Երևանի քաղաքապետարանին՝ ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև աշխատակազմի կարողությունների զարգացման նախաձեռնություններին:
«Կցանկանայի կարևորել և գնահատել Երևանի քաղաքապետարանի հետ մեր հաջողված և շարունակական համագործակցությունը բազմաթիվ նախագծերում: Ինչ վերաբերում է վերապատրաստմանը, ապա դասընթացների ընթացքում մասնակիցները նորարարական և ներառական մեթոդաբանությամբ կատարելագործում են իրենց հմտությունները առաջնորդության, հաղորդակցման, ֆինանսների և այլ ոլորտներում»,-նշել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը:
«Վերապատրաստումները լինելու են շարունակական՝ ընդգրկելով նաև փորձի փոխանակում այլ երկրներում: Ծրագրում կընդգրկվեն ոչ միայն քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համայանքային ծառայողները, այլ նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մյուս կառույցների աշխատակիցները»,- ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:
Միջոցառման ժամանակ հավաստագրեր են հանձնվել վերապատրաստման՝ «Կոմպետենցիաների զարգացումը և անձի բրենդավորումը» թեմայով դասընթացի մասնակիցներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT