Կորեայում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված հուշարձանների պահպանության վերաբերյալ փորձի փոխանակում

23/08/2022 schedule10:30

Կորեայի Սեուլ և Բույո քաղաքներում կայացել է «Managing World Heritage: People, Nature, Culture 2022» ծրագիրը, որի նպատակն էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում գրանցված հուշարձանների կառավարման լավագույն փորձի փոխանակումը:

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ հայաստանյան կողմից ծրագրին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Ծրագիրը կազմակերպել են ICCROM-ը, IUCN-ը, Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարարությունը, Կորեայի մշակութային կառավարչությունը և Կորեայի մշակութային ժառանգության ազգային համալսարանը: Ավելի քան 180 դիմորդներից ընտրվել էին 21 մասնակիցներ աշխարհի տարբեր երկրներից: Որպես փորձագետներ՝ ներգրավված են եղել ավելի քան 10 մասնագետներ:

Բոլոր մասնակիցների կողմից նախապես պատրաստվել և ներկայացվել էին զեկուցումներ իրենց հուշարձաններից մեկի վերաբերյալ, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Հայաստանից ներկայացվել են Սանահինի և Հաղպատի վանքերը, պահպանության ոլորտում առկա մարտահրավերներն ու իրականացվող աշխատանքը: 

Մասնագետները ներկայացրել են Համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտ գրանցելու որոշ առանձնահատկություններ, շեշտել կառավարման պլանի պարտադիր առկայության պայմանը, որը չափազանց կարևոր է Հայաստանի համար հետագա քայլերը ճիշտ կազմակերպելու տեսանկյունից: Մասնակիցներին ներկայացվել է կառավարման պլանի նոր ձևաչափը, որը դեռևս պաշտոնապես չի հրապարակվել. մշակման փուլում է:

Բացի տեսական փորձի փոխանակումից՝ կազմակերպվել են այցելություններ Կորեայի՝ Համաշխարհային ժառանգության ցանկերում ընդգրկված ինչպես մշակութային, այնպես էլ բնության հուշարձաններ՝ ծանոթացնելով տեղերի թանգարաններին, կառավարման համակարգին և հուշարձանների պահպանության վիճակին:

Հուշարձաններ այցելությունների ընթացքում տարածքների զբոսաշրջային երթուղիների կազմակերպման համատեքստում ներկայացվել են պրակտիկ և հետաքրքիր լուծումներ, որոնք նախատեսվում է կիրառել նաև Հայաստանի հուշարձաններում: Այս ուղղությամբ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են, և շուտով որոշ նորամուծություններ կունենանք: 

Վերապատրաստման ծրագրի ավարտին փորձագետների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա մասնագիտական խորհրդատվությունների և համագործակցությունների վերաբերյալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
887 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ