Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, մեր անձնական շահի ետեւից ենք ընկած․ Խառատյան

Բալետի արտիստ, խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանի կարծիքով՝ Հայաստանի ազգային բալետի եւ օպերային թատրոնն ու Կառավարությունը փայտի երկու ծայրեր են. մեկը գաղափարական կողմն է առաջ տանում, այն, թե մենք ուր ենք, մյուսը՝ քաղաքականը։ Վերջինիս համոզմամբ՝ գաղափարական կողմով այսօր աշխարհից հետ ենք մնում:

Այս պահին ԱՄՆ-ում գտնվող Ռուդոլֆ Խառատյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ․

- Պարոն Խառատյան, ժամանակավո՞ր եք ԱՄՆ մեկնել, թե՞ մշտական բնակություն եք հաստատել այնտեղ։

- Ժամանակավո՛ր։ Ես շարունակում եմ բնակվել Հայաստանում՝ Երեւանում: Պարզապես եկել եմ այստեղ՝ արձակուրդի։ Ի դեպ, այստեղ էլ ազատ չեմ՝ մասնավոր դասեր եմ տալիս։ Իմացա «Սուրմալուի» պայթյունի մասին. չգիտեմ՝ կեսն ասում են՝ պատահական է, մի մասն էլ, թե պատահականություն չէ, արդեն կասկածում եմ։ Անիծե՞լ են Հայաստանին, թուղթ ու գի՞րն են արել, ի՞նչ են արել, չե՜մ հասկանում։ Իմ պատկերացումներով՝ ժամանակին Հայաստանը պետք է ղեկավարվեր շատ ճկուն ձեւով... չեմ ուզում քաղաքական բաներ ասել, որովհետեւ քաղաքական գործիչ չեմ, թեպետ իմ կարծիքն ունեմ տարբեր հարցերի վերաբերյալ։ Շատ նեղված եմ միայն, որ այսօր ադմինիստրատիվ աշխատանք կատարող անձինք հասնում են մի աստիճանի, երբ իրենք են որոշում մեր՝ հայերիս բախտը:

- 44-օրյա պատերազմից հետո ամեն ինչ կարծես իրար է խառնվել, ու մարդիկ էլ չեն կարողանում ուշքի գալ, ագրեսիան է մեծացել: Ինչ եք կարծում՝ այս ամենը ե՞րբ կհանդարտվի:

- Պատահական ոչինչ չի լինում։ Սա հազարամյակների մեր անփութությունն է, մեր չաշխատելու եւ ուրիշի վրա հույսը դնելու գաղափարների հետեւանքը։ Այսօր այդ ամենը դուրս է գալիս, արտահայտվում կյանքի տարբեր իրավիճակներում․ մենք իրար ատում ենք, դարձել ենք անհամբեր, անհանդուրժող։ Կրթությունը մեզ մոտ շատ թերի է։ Ամենը պետք է այնպես դասավորվեր, որ մեր ազգն ի ծնե իր յուրահատկությունները օգտագործեր։ Արդեն քանի՜ հազար տարի է՝ մենք կորցրել ենք մեր գլխավոր ունակությունները, աշխատելու կարողությունը, քանի որ միայն աշխատանքով կարող էինք դուրս գալ այս ամենի միջից, բարձրանալ դեպի վերեւ, չիջնել հատակը։ Այսօր բազում երկրներ իրենց շահերն են հետապնդում, այդ պատճառով էլ մենք դարձել ենք թշնամի երկիր մեր հարեւան երկրներին։ Այսօր բոլորը մեր դեմ են աշխատում, բզկտում մեզ, իրար դեմ լարում, ազգի ներսում թշնամություն սերմանում:

- Ասում են՝ հազարամյակների ընթացքում այդպես էլ դասեր չենք քաղում։

- Շատ դժվար է։ Չգիտես՝ ինչ անել, ինչպե՞ս օգնել։ Մտորումիս թեման մասնավորեցնելով՝ մի բան պատմեմ․ ներկայացումներ էի բեմադրել՝ մեծարելով Նարեկացուն: Երբ այն առաջին անգամ Հայաստանը հանրայնացրեց մեր երկրից դուրս՝ բազում երկրներ հետաքրքրություն ցուցաբերեցին, հրավերներ ստացա ու շարունակում եմ ստանալ։ Սակայն այդ ներկայացումն այսօր հանվել է Օպերային թատրոնի խաղացանկից, ադմինիստրատիվ ձեւով է հանվել, այլ ոչ թե արվեստագետի կարծիքի կամ գաղափարական նպատակների։ Չեմ ուզում բողոքել, բայց գիտե՞ք՝ ցավալին որն է, որ այդ մարդիկ ոչ թե հասկանալով են անում, այլ անձնական շահերի համար թշնամություն են սերմանում։ Մենք մեծ չենք մտածում, չենք կարողանում դիմացինի հաջողությունը հանդուրժել, պետականամետ չենք:

- Իսկ հայ հանդիսատեսը խստապահանջ չէ՞։

- Մեզ մոտ էլ լեփ-լեցուն դահլիճներ էին, սակայն Օպերային թատրոնը չի կարողանում այդ գաղափարներն առաջ տանել, որովհետեւ առաջնորդվում է սեփական ադմինիստրատիվ ծրագրով՝ «սրան սպանեմ, հասնեմ այս աստիճանին, սրա գործը նսեմացնեմ՝ հանկարծ իմ պաշտոնն իրեն չտան»։ Դրա համար էլ մեր ազգը չի կարողանում դուրս գալ այս վիճակից։ Լարված ենք իրար դեմ։ Գիտե՞ք՝ ցավալին որն է, որ մեր ազգն այնքա՜ն փոքր է դարձել, որ բոլորը կարեւոր դեր ունեն երկրում, բոլորն անելիք ունեն, բայց ամեն մեկն իր տեղում չէ:

- Ժամանակին ասում էիք, որ շատ բեմադրություններ, երբ դրսից գալով՝ բերեցիք, այստեղ նույն ոգեւորությունը չկար. մտահոգություններ ունեիք, որ հայաստանյան հանրությունը պատրաստ չէ։

- Նայած՝ ո՜ր հանրության մասին ենք խոսում մենք։ Եթե մեծամասնության մասին է խոսքը, ապա ես այսպես կբացատրեմ․ կյանքը եռանկյունի է, եռանկյունու ներքեւում միշտ ռաբիսն է լինում, որը, ի դեպ, շատ կարեւոր է Հայաստանի համար, որովհետեւ մեծ զանգվածն է, եւ իրենք են շարժիչ ուժը։ Հետո եռանկյունուց մի փոքր վերեւ արդեն գալիս են զգայական եւ ինտելեկտուալ աշխարհները։ Այսինքն՝ որոշ անհատներ, այդ թվում՝ ես, վերեւից պետք է լույս տանք ու կրթենք։ Ձեզ մի օրինակ բերեմ՝ նստած միասին ֆիլմ ենք նայում, բայց դանդաղ է զարգանում, գիտե՞ք՝ ինչու, որովհետեւ հին ֆիլմ է, իսկ այսօրվա կյանքի ռիթմը չափազանց արագացել է։ Պետք է տանք որակ այսօրվա ռիթմով, բայց պատմական ու համաշխարհային արժեքներ պարունակող։ Այսօր թատրոնի գաղափարախոսությունը հետեւյալն է՝ Օպերային թատրոնն ու մեր Կառավարությունը փայտի երկու ծայրեր են. մեկը մեր գաղափարական կողմն է առաջ տանում, թե մենք ուր ենք, մյուսը՝ քաղաքականը։ Գաղափարական կողմով մենք այսօր աշխարհից շատ հետ ենք մնացել։ Մեր մտածածը, մեր ունեցածը աշխարհին ներկայացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կրթություն։ Պետք է երգի, բալետային պարի միջոցով աշխարհին փոխանցենք մեր մտահոգությունները, մեր հուզական եւ էմոցիոնալ վիճակները։

- Ձեր հարցազրույցներից մեկում մի անգամ ասել եք, որ կյանքը մեզ տալիս է հնարավորություն՝ հասկանալու, թե մեր միսիան որն է։ Անգամ նշել էիք, որ կյանքը մեզ կհասկացնի, թե հայության դերակատարումը որն է։ Ի վերջո, ո՞րն է հայության դերը։

- Մեր միսիան շատ կարեւոր է, բայց կողքի՝ մեզ թշնամացած ազգերը մեզ շատ են խառնում ու խանգարում։ Մեր միսիան խաչմերուկի վրա մնալն ու բոլորին հասկանալն է՝ ամենալայն իմաստով։ Հյուսիս-հարավ․ մենք կարող ենք հասկանալ ե՛ւ հյուսիսի ժողովրդին, ե՛ւ հարավի, ե՛ւ արեւմուտքի ու արեւելքի։ Այդ բոլորին միացնողը մենք պետք է լինենք։ Սա է մեր միսիան ի վերուստ տրված։ Դրա համար են մյուս ազգերն ուզում վերցնել մեր ձեռքից, իսկ մենք հեշտությամբ հրաժարվում ենք, հետո էլ ասում՝ «վա՛յ, մեր հողերը տարան»։ Իհարկե, կտանեն, քանի մենք ներսից իրար ենք բզկտում: Մեր միսիան թերի է մնացել։ Աշխատել է պետք, շատ աշխատել։ Երբ ես Օպերային թատրոնում էի ու աշխատեցնում էի բոլորին, երիտասարդներն ուզում էին աշխատել, ձգտում էին, իսկ այն մարդիկ, որոնք արդեն իբր թե մեծահասակներ են (բանակում ասում են՝ ստարիկներ, բայց բալետում այդ գաղափարը չկա), չէին ուզում։ Այդ մեծահասակները սկսեցին խանգարել, որ աշխատանքը չհաջողվի,  քանդեցին։ Այդ փոքր օղակից ես հասկանում եմ, թե վերեւներում կամ մնացած օղակներում ի՜նչ է կատարվում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
37158 դիտում

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե