Երևան
12 °C
«Սուրմալու» առևտրի կենտրոնի ողբերգական դեպքից հետո ապատեղեկատվության տարբեր տեսակներ են տարածում գտնում՝ տարբեր նպատակներով։ Դրանցից որոշները տարածվում են թեզի տեսքով, մնացածը լայք և հետևորդ հավաքելու համար է արվում։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով վերջին երկու օրերի ընթացքում տարբեր հարթակներով տարածող ապատեղեկատվության տարածման մասին։
«Առաջինը լայք հավաքելու և հետևորդ, ճանաչում ձեռք բերելու համար է արվում, այսպես կոչված՝ քլիքբեք, երբ որ ինչ-որ մեկը շատ էմոցիոնալ բան է գրում, որպեսզի մաքսիմալ տարածում ու ճանաչում ունենա։ Երկրորդ նպատակը որոշ դեպքերում քաղաքական ու տնտեսական է, երբ որ մարդիկ պարզապես ապատեղեկատվական թեզեր են տարածում, մոլորության մեջ են գցում հասարակությանը, թեզ են տարածում, թե՝ ՌԴ-ն է պայթեցրել, Խաչատուր Սուքիասյանը կապ ունի պայթյունի հետ և այլն, և այլն»,- կարծում է նա։
Վերջինիս խոսքով՝ որոշ դեպքերում կառույցներին կամ անձանց թիրախավորելու նպատակով ապատեղեկատվության տարածումը պատասխանատվությունից խուսափելն է, որպեսզի ստեղծված աղմուկում հասարակությանը շեղեն երկու կարևոր հարցից՝ անվտանգության կանոնների պահպանումը ու դրանց անտեսումը:
«Եթե թեզ է տարածվում, որ ինչ-որ մեկն է պայթեցրել, երկրորդ պլան է մղվում, որ «Սուրմալու»-ում չեն աշխատել անվտանգության կանոնները, այդ թեզերի և բոլոր տեսակի ապատեղեկատվությունների տարածումը բացասական հետևանքներ է թողնում։ Դասեր չենք քաղի նման դեպքերում անվտանգությանը ուշադրություն դարձնելու համար ու կհավատանք, որ չար ուժեր են կանգնած նման դեպքերի հետևում»,- ասում է Իոաննիսյանը։
Ըստ նրա՝ նման դեպքերում, հատկապես երբ ապատեղեկատվություններ են տարածվում այն մասին, թե փլատակներում ողջ մարդ կա, ձայներ են լսվել և այլն, և այլն, կասկածի տակ է դրվում արդեն երեք օր տեղում աշխատող փրկարարների աշխատանքը։ Նա նաև նկատում է՝ ապատեղեկատվությունների տարածումը ձեռնտու է այն անանց, ովքեր մեղավորություն ունեն կատարվածում։
«Նման ապատեղեկատվությունները չպետք է հիմք դառնան, որ հասարակությունը դադարի վստահել փրկարարների աշխատանքին։ Նրանք առաջին օրվանից կրակների մեջ իրենց կյանքի գնով փորձում են գտնել ողջ մնացած անձանց։ Ես կարող եմ ենթադրել, որ այն անձինք, ովքեր մեղավորություն ունեն այս պատմության մեջ և ովքեր խախտել են անվտանգության բոլոր կանոնները, միգուցե վճարել են այդ ապատեղեկատվության տարածման համար, որոնց միջոցով մեղքը բարդվում է բոլորի վրա՝ Ռուսաստանի, Սուքիասյանի, այլմոլորակայինների, բայց ոչ իսկական մեղավորների»,- շեշտում է զրուցակիցը։
Իոաննիսյանի դիտարկմամբ՝ ապատեղեկատվությունները երբեմն խնդիրներ են ստեղծում և խոչընդոտում փրկարարների, կամավորների աշխատանքը։ Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ ապատեղեկատվության դեմ պայքարը շատ դժվար է:
«Մեկ կամ երկու քայլով լուծվող խնդիր չէ, բայց պետք է արձանագրենք, որ ԱԻ նախարարությունը, նախարարն ու իր խոսնակը բավականին պրոֆեսիոնալ ու լավ են աշխատում և իրենց մասով արել են այն, ինչ պետք է անեին։ Ոչ ոք ոչինչ չի թաքցրել հասարակությունից։ Եթե համեմատենք 44-օրյա պատերազմի հետ, սա շատ ավելի պրոֆեսիոնալ գործելաոճ էր՝ հանրային հաղորդակցության տեսանկյունից»,- շեշտում է նա:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են «Մերսեդես»-ը և «ԿամԱզ»-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Բերման է ենթարկվել Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկած տղամարդը
Պտտահողմ է դիտվել նաև Վարդենիսում. տեսանյութ
Ուժեղ պտտահողմ է դիտվել Մարտունիում. Սուրենյան
Հորդառատ անձրևներից հետո հեղեղվել են Մոսկվան և հարակից շրջանները. լուսանկարներ
Արյուն հանձնելն անվերապահ հոգատարություն է մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես ճանաչի. հունիսի 14-ը դոնորի օրն է
Երևանում ոչ սթափ վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված ավտոբուսի մեջ
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. երթևեկությունը վերականգնվել է
Հրդեհ Բաղրամյան գյուղում․ այրվել է մեծ քանակությամբ անասնակեր
Արման Ծառուկյանը RAF 10-րդ մրցաշարում հաղթել է Թոնի Ֆերգյուսոնին
ԱՄՆ-ն և Իրանը վիրտուալ ձևաչափով հուշագիր կստորագրեն. Axios
«BMW»-ն հայտնվել է ուժեղ կայծակի հետևանքով պայթած կամրջի մոտ առաջացած փոսում
12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Հատվածն է, որտեղ կառուցվելու է Իջևանի ստադիոնը, և ես՝ իմ հեծանիվով. վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT