Երևան
12 °C
«Պետական վերահսկողական ծառայության» մասին ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից վերոնշյալ օրենքով Ծառայությանը վերապահված վերահսկողական լիազորությունների շրջանակում ամենօրյա ռեժիմով իրականացվում են վերլուծական աշխատանքներ պետական կառավարման համակարգի մարմիններում և պետական հիմնարկներում, Սահմանադրությամբ և օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց և ՀՀ մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ հնարավոր ռիսկերի բացահայտման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՊՎԾ-ն:
Արդյունքում հայտնաբերված ռիսկերի վերաբերյալ կազմվում են վերլուծական տեղեկանքներ և տրամադրվում Ծառայության ոլորտային մասնագիտական ստորաբաժանումներին՝ Ծառայության ղեկավարի համապատասխան հանձնարարականի համաձայն մշտադիտարկումներ և/կամ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:
Հարկ է նշել նաև, որ Ծառայության կողմից ամենօրյա մշտադիտարկման ներքո է նաև պետական կառավարման համակարգի մարմինների և պետական հիմնարկների կողմից Կառավարության որոշումների, Վարչապետի որոշումների և հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի կատարման գործընթացը: Ծառայության մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների շրջանակներում Ծառայությանը հասանելի տեղեկատվական բազաներից արտածվում և մշակվում են վերահսկողության ընթացքում անհրաժեշտ տեղեկությունները:
Բացի ամենօրյա պարբերականությամբ իրականացվող վերահսկողական գործառույթներից, Ռիսկերի գնահատման, վերլուծության և վերահսկողության վարչության կողմից իրականացվում են նաև առանձին վերահսկվող օբյեկտների նկատմամբ մշտադիտարկման աշխատանքներ: 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել են թվով 182 վերլուծական տեղեկանք, որոնցից թվով 144-ը՝ ռիսկերի գնահատման մեթոդաբանության վրա հիմնված: Միաժամանակ, նույն ժամանակահատվածում իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմվել են թվով 6 տեղեկանքներ:
Վերոնշյալ տեղեկանքների հիման վրա Ծառայության ղեկավարի հանձարարականների համաձայն մասնագիտական ստորաբաժանումների կողմից իրականացվում են հետագա վերահսկողական աշխատանքներ: Մասնավորապես, ներկայումս Ծառայության կողմից կատարված վերլուծությունների հիման վրա ուսումնասիրություններ են իրականացվում ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում և Էկոնոմիկայի նախարարության «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ում:
Ստորև ներկայացվում է նաև կատարված աշխատանքների ցանկից մի հատված.
Վարչության կողմից իրականացված մշտադիտարկումներից են՝
«Հայփոստ» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,
«Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի 2017-2021թթ-երի գործունեության նկատմամբ իրականացված մշտադիտարկում,
Թվով 3 անշարժ գույքի գործարքների մասով իրականացված մշտադիտարում,
Ռեակտիվ շարժիչների համար վառելիքի (ավիավառելիք) ներմուծման գործընթացի վերաբերյալ իրականացված մշտադիտարկում։
Վարչության կողմից 2022թ․ առաջին եռամսյակում իրականացված թվով 182 վերլուծություններից են, մասնավորապես՝
«Քրեակատարողական Բժշկության Կենտրոն» Պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության վերաբերյալ վերլուծություն,
ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. «Ծխախոտ», «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,
ՀՀ ՊԵԿ կողմից 2017-2021թթ. պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմապիտակների ձեռքբերման գործընթացի վերաբերյալ վերլուծություն,
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման մասով վերլուծություն,
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
«ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2020-2021 թթ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,
«ՀՀ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի 2019-2021 թթ. գործունեության վերաբերյալ» վերլուծություն,
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2020-2021թ․ ընթացքում դրամաշնորհների ձևով տրամադրված ֆինանսական աջակցության վերաբերյալ» վերլուծություն,
«ՀՀ աշխատանքի և սոց.հարցերի նախարարության կողմից 2020-2021թթ ընթացքում դրամաշնորհի ձևով հատկացված ֆինանսական աջակցության շրջանակներում իրագործված միջոցառումների վերաբերյալ» վերլուծություն,
«Էկենգ» ՓԲԸ-ի 2019-2022 թթ․ գործունեության վերաբերյալ վերլուծություն,
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,
«Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վերաբերյալ վերլուծություն,
«Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերաբերյալ վերլուծություն,
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
«ՀՀ Արմավիրի մարզի Սարդարապատ» համայնքի կողմից իրականացված ԱՄ-ՍՀ-ԳՀԱՇՁԲ-21/01 գնման պայմանագրի վերաբերյալ վերլուծություն,
«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի գործունեության վերաբերյալ վերլուծություն,
Ծառայության կողմից իրականացվող ուսումնասիրությունների և մշտադիտարկումների իրականացման նպատակով անհրաժեշտ վերլուծությունների իրականացում և տեղեկանքների տրամադրում համապատասխան մասնագիտական ստորաբաժանումներին,
ՀՀ պետական բյուջեի 2020 թվականի ծրագրերի և միջոցառումների ծախսային մասերի վերլուծության արդյունքում առանձնացվել են 144 ռիսկային միջոցառումներ, և կազմվել են 144 վերլուծական տեղեկանքների նախագծեր։
Ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT