Երևան
12 °C
Օգոստոս ամսվա ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուտակվող բոլոր «մի դրամների» գումարը կուղղվի «Հերոսների Վերականգնողական Քաղաք»-հոգեբանական վերականգնողական կենտրոնին։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ներկայում հատկապես կարևոր է վիրավոր զինծառայողներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելը։ ««Հերոսների Հացատան» կառուցման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Այս կենտրոնում ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով զբաղվում են հենց հոգեբանական աջակցությամբ։ Մենք վստահ ենք, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ կենտրոնը կկարողանա ձեռք բերել անհրաժեշտ սարքավորումներ և հատկապես զոհվածների ծնողների համար այսչափ կարևոր կառույցը օր առաջ կկարողանա բացել դռներն ու լինել զինվորների ու նրանց ընտանիքների կողքին»,-ասել է Տաթևիկ Վարդևանյանը։
«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-նախագծի հիմնադիր Սուրեն Արեենցի խոսքով՝ «Մի դրամի ուժը» հնարավորություն է ստեղծում պատերազմի ընթացքում իրենց առողջությունը չխնայած մեր հայրենակիցների համար անհնարին թվացող ծրագրերը կյանքի կոչել: «Ծրագիրն ապացուցել է՝ համախմբվածության, հետևողական ու պրոֆեսիոնալ թիմի աշխատանքի շնորհիվ անհնարինը հնարավոր է դառնում։
IDBank-ն ու Իդրամը մեկ դրամ են փոխանցում «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը ամեն անգամ, երբ դուք վճարում եք կատարում ընկերությունների հարթակներով։ Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարումներ կատարել 10500-ից ավելի վաճառակետերում, 900-ից ավելի առցանց խանութներում, ինչպես նաև համակարգում առկա 400+ ծառայությունների դիմաց։
«Մի դրամի ուժը» նախագիծը ստեղծվել է 2020թ․ հունիսին, մինչև օրս մեր երկրի համար կարևորագույն ոլորտները ներկայացնող հիմնադրամների է նվիրաբերվել ավելի քան 89 մլն դրամ։
«Հերոսների Վերականգնողական Քաղաք»-ը հիմնադրվել է 2021 դեկտեմբերի 25–ին, որտեղ հոգեբանական և հոգեբուժական անվճար ծառայություններ է մատուցվում զինվորներին, զոհվածների ընտանիքի անդամներին և պատերազմի հետ առնչվող մարդկանց։
Կենտրոնը հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովում է այնտեղ բուժում ստացող ներկա և նախկին զինծառայողների, զոհվածների ընտանիքի անդամների սոցիալական վերականգնումը: Հոգեբանական թերապիաները իրականացվում են միայն համաշխարհային առողջապահական կազմակերպությունների կողմից հաստատված 3D և այլ ժամանակակից լիցենզավորված սարքավորումների և լիցենզավորված մասնագետների միջոցով։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT