2022 թ. 1-ին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվեցին ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Ոստիկանությունից հայտնում են, որ նիստը վարում էր ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

2022 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության հաշվետու զեկույցով հանդես եկավ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։
Նշվեց, որ հաշվետու ժամանակահատվածում ոստիկանությունը կատարել է իր առջև դրված խնդիրները, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկվել է օպերատիվ իրավիճակը, պահպանվել է հասարակական կայուն կարգն ու անվտանգությունը։

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 23,3 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ծանր վիրավորանք հասցնելու, տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ինչպես նաև առավել լատենտային համարվող թմրամիջոցների հետ կապված հիմնական հանցատեսակների թվի աճով:

Գրանցված 17 005 դեպքերի հիմնական բաժինն ընկնում է ոչ մեծ (63,2 տոկոս) և միջին ծանրության (22,5 տոկոս) հանցագործություններին, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ և կազմում են ընդհանուր հանցագործությունների 85,7 տոկոսը:

Ըստ հիմնական հանցատեսակների՝ նվազել են սպանության, սպանության փորձի, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված, ավազակության, խարդախության, բնակարանային գողության, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը: Միևնույն ժամանակ, որոշակի աճել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության, գողության, տրանսպորտային միջոցներ փախցնելու, յուրացնելու կամ վատնելու, համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություններ կատարելու դեպքերը:
Հաշվետու ժամանակահատվածում 2,8 տոկոսով աճել է բացահայտման արդյունավետությունը:

Հայտնաբերվել է 422 կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք, որոնցից 134-ը կաշառակերության դեպքեր են, 64-ը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացնելու կամ վատնելու, 44-ը՝ պաշտոնեական կեղծիքի, 90-ը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, 47-ը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և այլն:
Հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվել է 91 524 նյութ, հարուցվել է 10 065 քրեական գործ:
Արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է 275-ով, զոհերի թիվը՝ 30-ով, վիրավորներինը՝ 509-ով:

2022 թ. առաջին կիսամյակի ընթացքում ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարվել է 921 ծառայողական քննություն. կարգապահական տույժի է ենթարկվել 322 ծառայող։
Հաշվետու զեկույցին հաջորդեց բարձրացված հարցերի առարկայական քննարկում, որի ընթացքում իրենց համակարգման ոլորտների վերաբերյալ ելույթներով ու հարցադրումներով հանդես եկան ոստիկանության պետի տեղակալները։ Ելույթների ընթացքում բարձրացված հարցերին պարզաբանումներ տվեցին համապատասխան ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարները:

Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակում քննարկվեցին պարեկային ծառայությանը վերաբերող հարցեր: Ներկայացվեցին Լոռու և Շիրակի մարզերում արդեն իսկ գործող պարեկային ծառայության դրական աշխատանքը, ինչպես նաև հանրապետության մյուս մարզերում պարեկային ծառայություն ստեղծելու գործընթացը: Անդրադարձ եղավ նաև հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների աշխատանքին: Խնդիր դրվեց կատարելագործել սպասարկման մակարդակը, առավել բարելավել հասարակական կարգի ապահովման որակը:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ընդհանուր առմամբ դրական գնահատելով հաշվետու շրջանում կատարված աշխատանքը, մատնանշեց առկա թերություններն ու բացթողումները և տվեց հասցեական հանձնարարականներ ու ցուցումներ։

Տպել
1656 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է