Հանձնի՛ր արյուն, օգնի՛ր ապրել. IDBank

26/07/2022 schedule21:50

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբըՀՀ ԱՆ «ՊրոֆՌՀՅոլյանի անվան արյունաբանական կենտրոնը և IDBank-ը համատեղում են ջանքերը այսուհետ անվարձահատույց արյուն հանձնելիս դոնորներին հաճելի անակնկալ է սպասվում նրանք կստանան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգի 2 հրավիրատոմս։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի խոսքով՝ նվագախմբի առաքելություններից է հասարակության մեջ բարձր արժեքների տարածումը։ Նվագախումբը դա անում է երաժշտության միջոցով՝ տարբեր բարեգործական և այլ ակցիաներ կազմակերպելով ու դրանց մասնակից դառնալով։ «IDBank-ի և Արյունաբանական կենտրոնի հետ համագործակցաբար իրականացվող կամավոր արյունատվական այս ակցիայի նպատակն է նպաստել անվարձահատույց դոնորների թվի ավելացմանը, հասարակության մեջ խթանել արյան դոնորությունը։ Նվագախումբն ու IDBank-ը նաև փոքրիկ խրախուսում են պատրաստել կամավոր դոնորների համար՝ իր համերգների հրավիրատոմսերի տեսքով։ Մենք հուսով ենք, որ այսօր մեկնարկած ակցիան կլինի վարակիչ՝ ներգրավելով նորանոր կամավոր դոնորների», - ասել է Աշխեն Բեգլարյանը։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ մասնագետների պնդմամբ մեր երկրում արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն, և այս ակցիան նպաստում է կամավոր արյունատվությունը խթանելուն։
«Մի կողմից խթանում ենք արյուն հանձնելը, ինչի կարիքը հիվանդները մշտապես ունեն, իսկ ոչ վաղ անցյալում ցավոք համոզվեցինք արյան պաշարների կրիտիկական անհրաժեշտության մեջ, մյուս կողմից՝ ապահովում ենք դոնորների հաճելի ժամանցը բարձրաճաշակ երաժշտության ներքո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի վիրտուոզ կատարմամբ։ Իհարկե, վստահ եմ՝ միայն իմանալով, որ արյան կարիք կա, մեր հայրենակիցները կշտապեն արյուն հանձնելու, ինչպես այսօր դա անում են IDBank-ի և Իդրամի աշխատակիցները, սակայն, ամեն դեպքում, կարծում եմ, որ նրանց համար հաճելի կլինի հրավիրատոմսեր ստանալ։ Ի դեպ, որպես այս միջոցառման բացում՝ որոշեցինք հրավիրատոմսեր տրամադրել նաև մեր աշխատակիցներին․ միասին վայելեցինք «Սիմֆոնիկ Մանսուրյան» հրաշալի երեկոն», - ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը ասում է․ «Առողջապահության, բժշկության մեջ արյան պաշարները գնալով նվազում են, իսկ պահանջարկը՝ ավելանում։ Այսօրվա միջոցառումը, որ Սիմֆոնիկ նվագախմբի և IDBank-ի նախաձեռնությամբ է, լրացուցիչ անգամ հասարակությանը տեղեկացնում է, որ արյունատվությունը չափազանց կարևոր է և պետք է ամենօրյա բնույթ կրի։ Արյան  կարիք կա բոլոր հիվանդանոցներում, որոնք ունեն վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ծննդաբերական բաժանմունքներ, և այդ պահանջարկն ապահովելու համար, պետք է ապահովել դոնորների հոսքը», - նշել է Սամվել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով դոնորներին, որոնք համալրում են արյան պաշարները։

Արյուն հանձնելու համար անհրաժեշտ պայմաններին ծանոթանալու համար այցելեք այս հղումով։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1123 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին