Երևան
12 °C
Ուղիղ երեք շաբաթ «Յուքոմ» ընկերության Տեխնիկական տնօրինության բջջային ցանցի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ հերթական անգամ իրենց մասնագիտական հմտություններով, գիտելիքով ու հեռահաղորդակցության ոլորտի նոու-հաուներով են կիսվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի կապի համակարգեր ամբիոնի 10 ուսանողների հետ։
Պրակտիկան անցել է 8 ստորաբաժանումներում, այդ թվում՝ ռադիոցանցի պլանավորման ու օպտիմիզացիայի, ռադիոցանցի շահագործման (BSS), ծառայությունների որակի վերահսկման (AQP), տրանսմիսիոն բաժիններում։ Ուսանողները մասնակցել են նոր կայանի տեղորոշման աշխատանքներին, սահմանել հիմնական պարամետրերը, ինտեգրել դրանք, շահագործել կայանների ծրագրային հատվածը։ Ապագա ռադիոինժեներները հետևել են, թե ինչպես են սպասարկվում շարժական ցանցի ղեկավարման համակարգերը, վերլուծել են կայանների վիճակագրությունը, ապահովել են կապը բոլոր կայանների ու շարժական հիմնական ցանցի միջև, ինչպես նաև միջազգային կապը։
Հստակ ծրագրային փաթեթներով՝ «Անցկացնում եմ դրայվ-թեսթ, որի միջոցով ուսումնասիրում եմ ցանցի որակը և ծածկույթը», - նշել է ուսանող Նունե Բաղդասարյանը։
«Ucom-ում պրակտիկայի ժամանակահատվածում ուսումնասիրել ենք բոլոր բաժինները․ ռադիոյում ենք եղել, պլանավորում ենք արել, կայանների տեղադրում ենք կատարել, AQP-ում ենք եղել, բաժանորդների հարցերին ենք պատասխանել, թիքեթներ ենք բացել, ուղարկել համապատասխան բաժիններ, որոնք ավելի լուրջ կարող էին խնդիրներին լուծում տալ։ Ինձ դուր է եկել ռադիոբաժինը և BSS-ը, քանի որ ավելի շատ հետաքրքրություն կա ու ավելի խորն ես գիտակցում, թե ինչ մասնագիտությամբ ես սովորում ու հետո ոնց ես շարունակելու այդ մասնագիտությամբ աշխատել։ Մեր կուրսում 5 ուսանող աղջիկներ ունենք, աղջիկները, թե տղաները հավասար սովորում են ու ավելի շատ աղջիներն են ուզում Ucom-ում աշխատել», - պատմել է ՀԱՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Պողոսյանը։
Հստակ ծրագրային փաթեթներով՝ «Անցկացնում եմ դրայվ-թեսթ, որի միջոցով ուսումնասիրում եմ ցանցի որակը և ծածկույթը», - նշել է ուսանող Նունե Բաղդասարյանը։
«Ucom-ում պրակտիկայի ժամանակահատվածում ուսումնասիրել ենք բոլոր բաժինները․ ռադիոյում ենք եղել, պլանավորում ենք արել, կայանների տեղադրում ենք կատարել, AQP-ում ենք եղել, բաժանորդների հարցերին ենք պատասխանել, թիքեթներ ենք բացել, ուղարկել համապատասխան բաժիններ, որոնք ավելի լուրջ կարող էին խնդիրներին լուծում տալ։ Ինձ դուր է եկել ռադիոբաժինը և BSS-ը, քանի որ ավելի շատ հետաքրքրություն կա ու ավելի խորն ես գիտակցում, թե ինչ մասնագիտությամբ ես սովորում ու հետո ոնց ես շարունակելու այդ մասնագիտությամբ աշխատել։ Մեր կուրսում 5 ուսանող աղջիկներ ունենք, աղջիկները, թե տղաները հավասար սովորում են ու ավելի շատ աղջիներն են ուզում Ucom-ում աշխատել», - պատմել է ՀԱՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակում բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Պողոսյանը։
Պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների պրակտիկայի ղեկավար «Յուքոմ» ընկերության ռադիոցանցի ավագ ինժեներ Լիլիա Հուսիկյանն ու բջջային բաժնի ղեկավար Արմեն Այվազյանը խստորեն հետևել են, որ ապագա գործընկերները նաև 24/7 ռեժիմով գործող համակարգի միջոցով սովորեն հետևել կայանների աշխատանքին, էկրանների վրա նկատեն խնդիրները, վերլուծեն ահազանգերը, առաջարկեն լուծումներ։
«Շատ կարևորում ենք համագործակցությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ։ Այս տարի 10 ուսանող մեզ մոտ անցան իրենց ուսանողական պրակտիկան, դրա ընթացքում ծանոթացան մի շարք տեխնիկական մասնագիտությունների հետ և հասկացան՝ ինչպես կարող են իրենց կարիերայի ուղին կառուցել մեր ընկերությունում, տեսան մեր տեխնիկական թիմը, հասկացան՝ ինչքան բան կարող են մեզնից սովորել։ Իրենց պրակտիկան անցկացրեցին և՛ գրասենյակում, և մայրաքաղաքի փողոցներում՝ թեստ-դրայվեր անելիս և մարզերում՝ բազային կայաններ այցելելիս, պատկերացրեցին՝ իրենց տեսական գիտելիքը ինչպես կարող են գործնականում կիրառել և ինչ գործնական հմտություններ պետք է զարգացնեն, որ սկսեն ռեալ աշխատել։ Կարծում եմ՝ սա փոխշահավետ համագործակցության մոդել է, որովհետև բարձր ներգրավվածություն և լավագույն արդյունք ցուցաբերած այս ուսանողները մեր առաջնային թեկնածուներն են տեխնիկական սկսնակ հաստիքները համալրելու համար», - ասել է «Յուքոմ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման ու կազմակերպական զարգացման տնօրեն Վիկտորյա Բաղդասարյանը։
Պրակտիկայի ավարտին «Յուքոմ» ընկերության կայանների շահագործման և սպասարկման բաժնի անձնակազմի աջակցությամբ ևս մեկ անգամ այցելել են մարզ՝ հասկանալու, թե ինչպես է իրականացվում կայանների սպասարկումը և ինչպես են փոխարինվում խափանված սարքավորումները՝ ալեհավաքները, մոդուլները, մալուխները, գեներատորները և մարտկոցները։






Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT