Թունավոր օձերի խայթելու դեպքում անհրաժեշտ հակաթույնը կա․ մինչև հուլիսի 19-ը գրանցվել է օձերի խայթոցի 39 դեպք

Վերջին շրջանում գրեթե ամեն օր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում օձերի հայտնաբերման մասին է հայտնում։ Սողունները կա՛մ մարդկանց բնակելի տներում են գտնվում, կա՛մ էլ հարակից տարածքներում։ Այս ամենին զուգահեռ պատահում է, որ օձերը խայթում են մարդկանց:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Թամարա Վարդանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասնում է՝ 2022 թվականի մինչև հուլիսի 19-ը արձանագրվել է օձի խայթոցի 39 դեպք։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1․7 անգամ։

Համաճարակաբանի խոսքով՝ մարդկանց խայթելու դեպքերը հիմնականում արձանագրվում են Արմավիրի, երկրորդ տեղում՝ Արարատի, երրորդում՝ Արագածոտնի մարզերում։ Դեպքերի թվով Երևանը չորրորդն է։

«Դեպքերի 87,5 տոկոսն ու ավելին արձանագրվում են տղամարդկանց շրջանում, կանանց շրջանում՝ 12․5 տոկոսը։ Փոքրիկների շրջանում քիչ է հանդիպում։ Առավել հաճախ նման դեպքերը լինում են իժի ոչ թունավոր օձերի, վահանագլխի, պղնձօձերի մոտ, որոնք ևս թունավոր չեն։ Այսինքն՝ մեզ մոտ քիչ է գրանցվում կամ, կարելի է ասել, չի էլ գրանցվում թունավոր օձերից խայթոց։ Սակայն, եթե կարիք կա հակաթույնի, արվում է պարտադիր»,- շեշտում է մասնագետը։

Թունավոր օձերի խայթման դեպքում անհրաժեշտ հակաթույնը առկա է։ Երբ խայթոցից տուժած անձը տեղափոխվում է հիվանդանոց, նրա վիճակը գնահատելուց հետո որոշվում է՝ հակաթույնի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ։

Բժիշկը ընդգծում է, թե ինչ պետք է և ինչ չպետք է անել, երբ մարդուն օձը խայթում է․

«Չի կարելի խայթած տեղում կտրվածքներ անել, վերքից արյունը արտածծել, ալկոհոլ քսել կամ խմեցնել կտրականապես արգելվում է, քանի որ դա թույնի ներծծումը ուժեղացնում է ու արագացնում դրա թունավոր ազդեցությունը։ Պետք է վերքը մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, հնարավորինս ջուր տալ տուժածին։ Օձի խայթոցի առաջին ախտանշանը ուժեղ ցավն է, թուլություն է զգում անձը։ Թունավոր և ոչ թունավոր օձերի խայթոցի ու ախտանշանների դեպքում տարբերություն չկա»,- ասում է Վարդանյանը։

Մասնագետը ընդգծում է՝ անհնար է, որ անձը չնկատի ու չզգա օձի խայթոցը։ Սողունը մարմնին թողնում է ատամների հետքերը կծելուց հետո։ Անհրաժեշտ է նաև, որ տուժածին որքան հնարավոր է շուտ տեղափոխել հիվանդանոց՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ Եթե անձը օձի խայթոցից հետո չդիմի բժշկի, ապա ընթացքում նրա առողջական վիճակը կվատանա՝ ամբողջ մարմնով այտուց, ուժեղ թուլություն, սրտխառնոց կարող է առաջանալ։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արամ Աղասյանն էլ մեզ հետ զրույցում հիշեցնում է՝ մարդու համար վտանգավոր է օձերի երկու տեսակը։ Նշենք, որ Հայաստանում առկա է օձերի 23 տեսակ, որոնցից թունավոր է 4-ը։

«Մարդու համար վտանգավոր են հայկական իժն ու գյուրզան։ Մյուս տեսակները լեռնատափաստանային իժն է և հյուսիսում՝ Արփի լճի շրջակայքում ապրող դարևսկու իժը։ Մնացած բոլոր տեսակները Կարմիր գրքում են գրանցված։ Իր չափերով ու թունավորվածությամբ Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում միայն գյուրզան է հանդիպում։ Մեկ մետրանոց գյուրզան հատակի փայտից ավելի հաստ է։ Գյուրզայի նման է նաև սահնօձը, դրա համար մարդիկ երբեմն շփոթում են»,- ասում է մասնագետը։

Աղասյանը նկատում է՝ օձ տեսնելիս պետք է զգույշ լինել, նաև հիշել՝ օձերը խուսափում են մարդկանց հետ ընդհարումից։ Եթե մարդը օձին, այսպես ասած, չանհանգստացնի, ապա կկարողանա խուսափել խայթոցից. «Նրանք կծում են, ոչ թե խայթում, այսինքն՝ իրենց մեկ կծոցը ընդամենը պաշտպանական ռեակցիա է»։

Վերջինիս խոսքով՝ մարդիկ օձերին նկատում են, երբ շինարարությունների, գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացում է նկատվում: Մասնագետի խոսքով՝ շոգ ամիսներին օձերը հիմնականում նախընտրում են ստվերոտ հատվածներում պատսպարվել:

«Օձերի օպտիմալ ջերմաստիճանը կյանքի ակտիվ գործունեության համար 25-27 ջերմաստիճանն է։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում նրանք թաքնվում են, սողուններին կտեսնենք աղբյուրների մոտ կամ նկուղներում։ Այսինքն՝ թաքնվում են արևի ուղիղ ճառագայթներից։ Օձերը սառնարյուն սողուններ են։ Իսկ այժմ շատ ենք հանդիպում, քանի որ մարդը յուրացնում է օձի տարածքը»,- ասում է նա։

Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կենտրոնի փրկարարական ուժերի վարչության, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Ավետիսյանն էլ ասում է՝ Երևանում շատ է հայտնաբերվում հատկապես թունավոր տեսակի գյուրզա օձը։

«Մարդիկ քանդում են օձերի բները, քաղաքաշինական և գյուղատնտեսական աշխատանքների արդյունքում տարածքներ են ընդլայնում։ Օձերն էլ կեր հայտնաբերելու նպատակով դուրս են գալիս քաղաք կամ մարդկանց տեսադաշտում են հայտնվում։ Հայաստանի հյուսիսում իժ և լորտու տեսակն է շատ հայտնաբերվում, նաև՝ սահնօձը, որը մարդիկ հաճախ շփոթում են գյուրզա տեսակի օձի հետ, սակայն սահնօձը, գյուրզայի հետ համեմատած, ավելի ճարպիկ է»,- նկատում է Ավետիսյանը։

Օձերին բնակելի տներում գրավում են տնային կենդանիները, թռչունները, մասնավորապես՝ թութակները։ Նրանց համար կեր կարող է լինել նաև հավի ձուն։ Այսինքն՝ օձը միայն սնվելու նպատակով է տուն ներս մտնում։ Երևանում նրանց ամենից շատ կարելի է հանդիպել Թումոյի այգու տարածքում, Հանրապետական հիվանդանոցի մոտակայքում։

Մասնագետները օձի խայթոցից խուսափելու համար հորդորում են հետևել մի քանի պարզ կանոնների․

  • Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ՝ թփերը հրելու համար:
  • Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:
  • Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքը և գոտին, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որ քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:
  • Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը կամ կտրվածքներ անելը:
  • Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5450 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ