Երևան
20 °C
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ըստ ընդունված գործելակերպի, արտահանում իրականացնող մեր քաղաքացիները և ընկերությունները, նախքան ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցներում բեռնելը, դատարկ տրանսպորտային միջոցները կշռում էին ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային հսկողության ներքո՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների քաշերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։
ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։
Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերում՝ ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում՝ հայտարարագրված տեղեկություններում ռիսկերի կառավարման համակարգի ցուցումներով և այլ եղանակով ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։
Նշենք, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է ստեղծել և ներդնել համապատասխան էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը։
Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա (լուսանկար, տեսանյութ)
Երևանում քաղաքացին հատել է 45 բարդի, կան ոստիկանություն տեղափոխված անձինք. քաղաքապետարանը մանրամասնում է
Լուկաշենկոն կմեկնի Ադրբեջան
Վարդապետյանն ընդունել է ԱՊՀ դատախազների խորհրդի նիստին ժամանած Տաջիկստանի իր գործընկերոջը
Ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, տեղումներ չեն սպասվում
Կանխվել է Դուբայից շուրջ 8 միլիոն դրամի ադամանդանման թանկարժեք քարերի և ոսկյա զարդերի ներմուծման փորձը (տեսանյութ)
Թողարկվել է «Գրանդ Հոլդինգի» հիմնադիր Հրանտ Վարդանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված նամականիշ
Իրանում վերացվել են թռիչքների սահմանափակումները
«Արաբկիր» առողջության կենտրոնը հարկ առ հարկ նորոգվում է (տեսանյութ)
Ակնհայտորեն պատվիրատուն որոշել է արագորեն մաշեցնել «վախճանվող առաջնորդին». Սաֆարյան
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան Բաքվից վերադառնալուց հետո հայտարարել է դստեր անհետացման մասին
Երևան-Երասխ ճանապարհին «Infinity»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին կետ խաղաղության պայմանագրում չկա․ փոխնախարար
Ծեծկռտուք քոլեջում. երկու ուսանողի մոտ դանակ է հայտնաբերվել
էսկալացիաների վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ հարաբերությունների կարգավորման պայմանագիր չի կնքվել. Կոստանյան
Խաղաղության պայմանագրի բովանդակությունը հանրությունից չի թաքցվում․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Հայաստանը «Գլոբալ ինովացիոն ինդեքս» 2024-ում նախորդ տարվա համեմատ գրանցել է առաջընթաց 9 դիրքով
Ընդդիմության առաջնորդությունը ստանձնած գողական եկեղեցականը հակապետական գործունեություն է վարում․ Հովհաննիսյան
Ակնկալում ենք սերտ համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության ամրապնդման շուրջ. Միրզոյանը՝ Ռյուտեին
Էկոպարեկային ծառայությանը 509 միլիոն 512 հազար դրամ կհատկացվի
Արդարադատության նախարարի թեկնածուի հարցով դեռ որոշում չկա․ Հովհաննիսյան
Հայաստանի և Իրաքի միջև քաղաքական երկխոսությունը բարձրացել է որակապես նոր մակարդակի. Փաշինյանը՝ Շիա Ալ-Սուդանիին
Մտավախություններ չունեմ․ Բադասյանը՝ իր դեմ նույնպես ստորագրահավաք սկսելու մասին
Խոտ-Որոտան ճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. երթևեկությունը ժամանակավոր կսահմանափակվի
Արարատ Միրզոյանը ժամանել է Փարիզ
Աղետի գոտու տուժած տնտեսվարողներին աջակցության ծրագրի իրականացմանը կհատկացվի 300 մլն դրամ. Պապոյան
Բիոմետրիկ անձնագիրը բարձր ստանդարտ է, որը թույլ կտա հարաբերվել այլ պետությունների հետ․ փոխնախարար
Բեյրութի վրա Իսրայելի թիրախային հարվածի հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
Քրեական մասնագիտացմամբ դատավորների թիվը կավելանա
Դադարեցվել է 11 մարզիկի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը․ ովքեր են նրանք
Ադրբեջան-Հայաստան հարաբերությունները՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի օրակարգում
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենքը
Կոտայքի մարզի մի շարք բնակավայրեր 36 ժամ գազ չեն ունենա
Ախր, ո՛չ հայերենով, ո՛չ էլ հատկապես ձեր մայրենի լեզվով տարբերակում даже слово коридор там нету. Գաբրիելյան
Գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են. Փաշինյանը՝ Շոլցին
«Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Զանգեզուրի միջանցքի մասին է». Ալեքսանյանը անդրադարձել է Գալստանյանի հայտարարությանը
Այս անգամ թիրախը Հ1-ն էր, վաղը, ասենք, նույն շարքում կարող է հայտնվեն BBC-ին, «Ալ Արաբիա»-ն ու «Ալ Ջազիրա»-ն. Ղազարյան
Աղավնաձորի խաչմերուկում մեքենաներ են բախվել, դրանցից մեկում հրդեհ է բռնկվել. կան տուժածներ (լուսանկարներ)
«Սրբազան շարժման» նպատակը Հանրայինի եթերում հերթական հանրահավաքի մասին ազդարարելն էր. Ստեփանյան
«Տրորել», «սատկացնել». այսպես հնարավոր չէ նպաստել հանրային հաշտության ու համերաշխության հաստատմանը. Բաբաջանյան
© 2024 Հայկական ժամանակ