ՔՏՀԱ տեսչական մարմինը երկու միլիոն դրամով տուգանել է Սևանի համայնքապետին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի կարգադրագրի հիման վրա տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժինն ուսումնասիրություններ է կատարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Սևանի մասնաճյուղի տարածքում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Սևան ազգային պարկ»-ի տարածքում գործող «Փարվանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ քաղաքացի Գ․ Գևորգյանի կողմից կառուցվել է ինքնակամ երկաթյա կոնստրուկտորներով տաղավար։

Իրավախախտման հայտնաբերման մասին տեսչական մարմնի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ծանուցվել է համայնքի տարածքում ինքնակամ շինարարական աշխատանքների մասին, որին ի պատասխան՝ ստացվել է գրություն, որ վարչական իրավախախտման փաստի կապակցությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, ինչի արդյունքում Գ․ Գևորգյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 500․000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով։

Որոշ ժամանակ անց կազմակերպված կրկնակի ստուգումների արդյունքում տեսչական մարմինը պարզել է, որ ինքնակամ շինարարական աշխատանքների հետևանքները ոչ միայն չեն վերացվել, այլև շարունակվում են, ինչի մասին կրկնակի գրությամբ զգուշացվել է Սևանի համայնքապետը, սակայն ոչ մի պատասխան գրություն չի ստացվել։

ՔՏՀԱ տեսչական մարմինը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 157․17-րդ հոդվածով, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի նկատմամբ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշում չկայացնելու կամ իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցի քանդման կամ ապամոնտաժման մասին որոշման կատարումը չապահովելու համար նշանակել է վարչական տույժ՝ տուգանք՝ 2․000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:

Համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանին՝ ինքնակամ շինության ապամոնտաժման և տարածքը նախկին տեսքին վերադարձնելու վերաբերյալ պարտադիր կատարման ցուցում է տրվել։

Հայտնում ենք, որ համայնքի ղեկավարի կողմից իրեն վերապահված լիազորությունների սահմանում ինքնակամ կառույցի հետևանքները չվերացնելու դեպքում տեսչական մարմնի կողմից փաստը կդիտարկվի որպես անգործություն, և համապատասխան հաղորդում կներկայացվի իրավասու մարմիններին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1859 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել