Երևան
12 °C
Հայաստանում օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չի տեղադրել կամ վկայագրել լիցենզավորված կազմակերպություն:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հիշեցրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ եթե գազալցակայանները կխախտեն օրենքը ու լիցքավորեն ավտոմեքենաները, ապա կտուգանվեն. առաջին անգամ՝ 200 հազար դրամի չափով, երկրորդ անգամ՝ ավելի շատ: Վարորդի համար տուգանք նախատեսված չէ:
«Տուգանվելու է գազալցակայանը, եթե լիցքավորի վկայագրում չունեցող գազաբալոնը: Տուգանքի չափերը հստակ սահմանված են վարչական իրավախախտումների մասին օրենքում: Առաջին անգամ խախտումն արձանագրվելու դեպքում տուգանքը սահմանված է 200 հազար դրամ»,- ասաց նա:
Այն վարորդները, ովքեր դեռ չեն իրականացրել իրենց տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների վկայագրումը, պետք է մոտենան լիցենզավորված կայաններ՝ գործընթացը կազմակերպելու համար: Կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում, դրանք 23-ն են: Վկայագիրը տրամադրվելու է թղթային տարբերակով: Ընդ որում՝ պետք է վկայագրվեն բոլոր գազաբալոնները՝ թե՛ սեղմված գազով, թե՛ հեղուկ գազով լիցքավորվածները:
«Վկայագրման այդ տվյալները մուտքագրվելու են էլեկտրոնային շտեմարան: Այս պահին էլեկտրոնային շտեմարանը պատրաստ է, կայանների մեծ մասը՝ միացված էլեկտրոնային շտեմարանին: Որոշ կայաններ արդեն իրականացնում են վկայագրման գործընթացը և տվյալները տեղադրում շտեմարանում: Այդուհանդերձ, սկզբնական շրջանում լավ կլինի, որ վարորդներն իրենց ձեռքին ունենան վկայագրման թղթային տարբերակը՝ գազալցակայաններում բալոնը լիցքավորելու համար: Գազալցակայանները շուտով կմիացվեն շտեմարանին, և իրենք ևս հնարավորություն կունենան ստուգելու՝ տվյալ մեքենայի վրա տեղադրված գազաբալոնը վկայագրվա՞ծ է, թե՞ ոչ: Ընդամենը պետք է մեքենայի համարանիշները մուտքագրել, և պարզ կլինի՝ այդ մեքենայի գազաբալոնը վկայագրվա՞ծ է, թե՞ ոչ»,- ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ հիմնականում գազաբալոնները վկայագրվում են երկու տարով:
Մյուս կողմից կան խնդիրներ նշված ժամկետում վկայագրման գործընթացն ավարտին հասցնելու հետ կապված: Ավանդույթի համաձայն՝ բազմաթիվ վարորդներ գազաբալոնների վկայագրումը թողել են վերջին օրվան, ու հիմա վկայագրման կայաններում բավական մեծ ծավալի հերթեր են: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կայանները բարձրացնում են գները:
Իսկ ի՞նչ է անում նախարարությունը իրավիճակը կարգավորելու համար, Սողոմոնյանը պարզաբանեց՝ գնային առումով Կառավարությունը չի կարող ազդեցություն ունենալ, դա շուկան պետք է կարգավորի: Հերթերից խուսափելու համար էլ նախատեսվում է ընդլայնել գազաբալոնների վկայագրում կատարող կազմակերպությունների ցանկը:
«Այն ընկերությունները, որոնք ցանկանում են նման գործունեությամբ զբաղվել, լիցենզիա ստանալ, մենք փորձում ենք աջակցել: Գործընթացն արագ կազմակերպում ենք՝ ապահովելու կայանների բաշխվածությունը հանրապետության տարածքով: Արդեն ունենք հայտեր մարզերից»,- նշեց նա։
Ներկայումս գործող լիցենզավորված կազմակերպությունները հանրապետության տարածքով մեկ չեն: Մարզեր էլ կան, որ ընդհանրապես նման կազմակերպություն չկա, որոշ մազերում էլ մեկ կամ երկուսն է գործում: Կա մտավախություն, որ մինչև օգոստոսի 1-ը շատերը չեն հասցնի ավարտել գազաբալոնների վկայագրման գործընթացը: Արդյո՞ք նոր կարգավորումների ժամկետի երկարաձգում սպասվում է, նախարարության մասնագետը մանրամասնում է․ «Այս հարցը բազմիցս քննարկվել է, կարծում ենք, որ ժամկետների երկարաձգումը լուծում չէ: Եթե այս պահին երկարաձգվեց մինչև, օրինակ, դեկտեմբերի 1-ը, միևնույն է, կրկին թողնելու են վերջին օրվան»:
Հանրապետությունում, թե որքա՞ն ավտոմեքենա է շահագործվում գազաբալոնով, նման տվյալներ նախարարությունը չունի, սակայն հույս ունեն՝ այս գործընթացը կօգնի ստանալ այս հարցի պատասխանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT