Երևան
12 °C
Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ ազգային ժողովի խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կանցկացնի: Օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է:
Նկատենք, որ ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի անունները, քանի որ վերջիններս չեն հատել բացակաների թույլատրելի շեմը:
Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը ընդամենը օրեր առաջ է վերցրել պատգամավորական մանդատը՝ փոխարինելով Արթուր Վանեցյանին:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր երկու պատգամավորներին մանդատներից չզրկելուն և շահարկումներին, թե նրանք «մերձիշխանական են», և դա է պատճառը նրանց նկատմամբ գործընթաց չսկսելու, ասում է. «Թագուհի Թովմասյանի մասով ոչինչ չեմ կարող ասել, բայց ես և Իշխան Զաքարյանը նույն հանձնաժողովում ենք աշխատում: Նա որոշ բացակաների համար թուղթ է ներկայացրել, որ դրանք հարգելի են համարվել: Բացակաների մի մասն էլ եղել են անհարգելի: Ամեն բան արվել է օրենքով»:
Դիտարկմանը՝ եթե ՍԴ-ն բավարարի ԱԺ խորհրդի ներկայացրած նախաձեռնությունը, և ընդդիմադիր 33 պատգամավորներին փոխարինեն այլ 33 պատգամավորներ, արդյոք սրանով կլուծվի՞ խորհրդարանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, երբ ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարողանում աշխատել միասին, Գևորգ Պապոյանը նշում է՝ իրենց համար միևնույն է, թե ովքեր կփոխարինեն:
«Մեզ համար բացարձակ միևնույն է, թե ովքեր կփոխարինեն: Մենք նորմալ աշխատում ենք: Մեզ ժողովուրդը քվե է տվել, որ աշխատանք անենք, մենք բարեխղճորեն այն կատարում ենք: Իրենք կցանկանա՞ն նորմալ աշխատել, թե՞ ոչ, իրենց խնդիրն է: ԱԺ-ն շարունակում է օրենքներ մշակել, սերտ աշխատում ենք մեր Կառավարության գործընկերների հետ, խորհրդարանն ամբողջությամբ աշխատանքային պրոցեսի մեջ է, թեկուզ և ընդդիմությունը դրանց չի մասնակցում»,- ասում է պատգամավորը:
Նրա խոսքով՝ կա ԱԺ կանոնակարգ օրենք, իրենք էլ շարժվում են ըստ դրա, և ընդդիմության այն մեկնաբանությունները, թե մեզ ոչ մեկը չի կարող զրկել մանդատից, այն ժողովուրդն է տվել, ճիշտ չէ:
«Եթե քաղաքացին մեկին մանդատ է տալիս, այդ մեկը պարտավոր է գալ ԱԺ ու աշխատել: Եթե չի գալիս աշխատանքի, թող ՍԴ-ն որոշի նրանց հետագան: Իրենց ընտրողները առաջինը պետք է ասեն՝ մենք ձեզ ընտրել ենք, որ աշխատեք, ոչ թե գնաք, փողոց փակեք: Այպիսի դեպքերում անձնական սիմպատիաները պետք է դնել մի կողմ և գործել միայն ու միայն օրենքով»,- նկատում է նա:
Ըստ Սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող է դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:
Սահմանադրական դատարանի՝ պատգամավորների լիազորությունները դադարեցնելու որոշումը բավարարելու դեպքում 33 ընդդիմադիր պատգամավորներին կփոխարինեն համամասնական ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուները:
Ըստ այդմ՝ «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներին, որոնք են՝ Սաղաթելյան Իշխան, Գրիգորյան Աննա, Հակոբյան Վահե, Գեւորգյան Արմեն, Գալստյան Լիլիթ, Ռուստամյան Արմեն, Օհանյան Սեյրան, Վարդանյան Էլինար, Մինասյան Արծվիկ, Վարդանյան Քրիստինե, Մանուկյան Գեղամ, Վարդանյան Աղվան, Խամոյան Ագնեսա, Թեւանյան Անդրանիկ, Զաքարյան Մխիթար, Ստամբուլյան Հռիփսիմե, Սիմոնյան Աշոտ, Չարչյան Արմեն, Կիրակոսյան Ելենա, Կյուրեղյան Արմենուհի, Վարդեւանյան Արամ, Ավետիսյան Թադեւոս, Սարգսյան Արթուր, Խաչատրյան Արթուր, Մանուկյան Արեգնազ, Նազարյան Գեղամ, Կրպեյան Ասպրամ և Միրզոևա Զեմֆիրա կփոխարինեն «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական այլ անդամներ:
Նրանք են՝ Դանիելյան Գառնիկ, որը ՀՅԴ-ական է: Ղազարյան Ռիման՝ մասնագիտությամբ բժշկուհի, աշխատում է Վանաձորի ԲԿ-ում: Մելքոնյան Ռուբեն՝ ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի դեկանն է: Սահակյան Մհեր՝ ՀՅԴ-ական է, Փաստաբանական դպրոցի ունկնդիր: Պետրոսյան Մարիա՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ: Շիրինյան Սայաթ՝ նախկին ոստիկան: Հայրապետյան Ռոբերտ՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, իրավաբան: Վարդանյան Արփինեն՝ ՀՅԴ անդամ: Իսկ ահա Ղազարյան Արմանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի նախկին ղեկավարն է: Հաջորդը Սահակյանց Դավիթն է՝ «ՍԱՀԱԿՅԱՆՑ ԱՆԻՄԱՑԻՈՆ ՍՏՈՒԴԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության համահիմնադիրը: Գասպարյան Իրինան «Խայադթա» Հայաստանի Ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահն է: Մելքոնյան Մհերը ՀՅԴ-ական է, չի աշխատում: Մադաթյան Միհրդատը «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավարն է: Նալբանդյան Անժելան էլ «Para TV»-ի տնօրենի տեղակալն է, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ: Ցանկում է նաև ՀՅԴ-ական Վարդանյան Գերասիմը, վերջինս կալանավորված է 2020-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
Ի դեպ, փոխարինողներից մեկն էլ Քոչարյան Լեւոնն է՝ Ռոբերտ Քոչարյանի կրստեր որդին: Հաջորդիվ Խերանյան Արմինեն է, որը ՀՅԴ-ական է, «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Խալաթյան Հայկը քաղաքական մեկնաբան է, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ: Մեղրյան Պետրոսը ՀՅԴ-ական է, չի աշխատում: Միրզոյան Հրաչուհին նույնպես ՀՅԴ-ական է, «Արփրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենը: Համբարձումյան Գագիկը պահեստազորի գեներալ է, մայոր: Կարապետյան Սարգիսը նույնպես ՀՅԴ-ական է, որը չի աշխատում: Ավետիսյան Գայանեն «Սփեյս Մենեջեր» ՍՊԸ-ի ծրագրերի ղեկավարն է: Մսրլյան Էդուարդը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ է, փորձագետ:
Ցուցակում ևս մեկ կալանավորված կա՝ Մանթաշյան Նարեկը, որը «Այլընտրանք» ՀԿ-ի նախագահն է: Նրան մեղադրանք է առաջադրվել նախորդ տարվա նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում առանձնապես խոշոր չափերի կողոպուտի հատկանիշներով։ Սաղաթելյան Ռիտան «ԵՊՀ բանասիրության ֆակուլտետ»-ի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ է, ՀՅԴ-ական: Հակոբյան Սամվելը նույնպես ՀՅԴ-ական է, իսկ Փանոսյան Նորայրը՝ անկուսակցական փաստաբան:
«Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորներին էլ՝ Մկրտչյան Աննային, Մամիջանյան Հայկին, Աբրահամյան Տիգրանին և Մարգարյան Տարոնին, կփոխարինեն հետևյալ 4 անդամները:
Վարդանյան Թեհմինան, որը Երևանի ավագանու անդամ է, «Հայրենիք» կուսակցության անդամ: Սահակյան Արմանը, որը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է: Պետրոսյան Կարինեն, որը նախկին դատավոր է և ՀՀԿ-ական Արտավազդ Սարգսյանը:
Նշենք, որ, ըստ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 79 հոդվածի, պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող։
Միաժամանակ, պատշաճ ծանուցված պատգամավորի՝ առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:
Այդ գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով, իսկ պատգամավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:
Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանը կարող է ընդունել հետևյալ որոշումներից որևէ մեկը.
1) պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին.
2) դիմումը մերժելու մասին։
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT