Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանն այցելել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր

2022 թ․ հուլիսի 6-8-ը Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն այցելել է Վայոց ձորի և Սյունիքի մարզեր՝ ուսումնասիրելու ՄԹ կողմից ֆինանսավորվող մի շարք ծրագրերի արդյունքները, հանդիպելու տեղական իշխանությունների հետ՝ քննարկելու Հայաստանի սահմանամերձ մարզերին ՄԹ-ի կողմից տրամադրվող աջակցությունը և այն խնդիրները և մարտահրավերները, որոնց լուծմանը Միացյալ Թագավորությունը կարող է օժանդակել։

Այս մասին հայտնում են Հայաստանում ՄԹ դեսպանությունից:

Դեսպան Գալագերն այցելել է Գորիս, Կապան, Մեղրի, Վայք և Եղեգնաձոր քաղաքներ ու հարակից գյուղական համայնքներ, հանդիպել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև բրիտանական կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շահառուների հետ:

Հանդիպումների ընթացքում դեսպանը քննարկել է Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի սահմանամերձ շրջանների տնտեսական դիմակայունությանն ու վերականգնմանը։

Վայքում դեսպան Գալագերը հանդիպել է Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի աշխատակիցների հետ, ովքեր մասնակցել են քոլեջի կողմից տրամադրվող առցանց մասնագիտական կրթության որակի բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներին: Այս նախաձեռնությանն աջակցել է Միացյալ Թագավորության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամը (CSSF):

Դեսպանը ներկա է գտնվել նաև տեղի երիտասարդների համար իրականացված ստեղծագործական և բիզնես հմտությունների զարգացման դասընթացների մասնակիցների աշխատանքների ցուցահանդեսին։ Դեսպան Գալագերը նաև հանդիպել է վճարովի աշխատանքային պրակտիկայի մասնակիցների հետ։ Այս նախաձեռնության նպատակն էր վերապատրաստել գործազուրկ անձանց, ներառյալ՝ երիտասարդ կանանց, տեղահանվածներին, վետերաններին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը նպաստել է տարածաշրջանի խոցելի խմբերի աշխատունակության բարձրացմանը:

Իր հարավային շրջայցի երկրորդ օրը դեսպան Գալագերն այցելել է Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն»՝ հանդիպելու այն ծնողների և դեռահասների հետ, ովքեր զարգացրել են իրենց հասակակիցներին սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելու հմտությունները:

Նա նաև այցելել է Քարահունջի բարեկարգված ամբուլատորիա։

Շրջայցի վերջին օրը դեսպանն այցելել է Մեղրիի սահմանային անցակետ՝ հանդիպելու մաքսային մարմինների ներկայացուցիչների հետ և քննարկելու ՄԹ «Լավ կառավարման հիմնադրամի» կողմից ֆինանսավորվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի արդյունքները: Ծրագիրն աջակցել է սահմանը հատող ապրանքների մաքսազերծման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված կարողությունների զարգացմանն ու համակարգերի արդիականացմանը։

Իր եռօրյա այցի ընթացքում դեսպան Գալագերը նաև հնարավորություն է ունեցել ուսումնասիրել աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ Վայքի մանկապարտեզում և Խոտի միջնակարգ դպրոցում տարհանման վարժանքների ցուցադրման, ինչպես նաև «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման միջոցով:

Իր հարավային շրջայցի մասին դեսպանը թվիթերյան իր միկրոբլոգում գոհունակություն է հայտնել տարածաշրջանային այցից և Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորող կարևոր ծրագրերից, որոնցից կշահի հայ ժողովուրդը: «Ես անպայման կվերադառնամ այստեղ»,- նշել է նա։

Տպել
659 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց