Մահափորձից հետո Ճապոնիայի վարչապետի վիճակը ծայրահեղ ծանր է. կրակոցների հեղինակը հայտնել է իր քայլի պատճառը (լուսանկար)

Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը կրակել է նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա։ Կառավարության ներկայիս ղեկավար Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ քաղաքական գործիչը գտնվում է «ծայրահեղ ծանր» վիճակում։

Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, լրագրողներին ասել է Աբեի կրտսեր եղբայրը։

Տեղական NHK հեռուստաալիքի և «Կիոդո Ցուշին» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տղամարդը ատրճանակով երկու անգամ կրակել է Աբեի մեջքին, երբ նա ելույթ էր ունենում Նարա քաղաքում։

Ճապոնացի պաշտոնյաները հաստատել են, որ Աբեն հրազենային վնասվածքներ է ստացել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, որից հետո սկսվել է ուժեղ ներքին արյունահոսություն։

395.jpg (30 KB)399.png (176 KB)

Ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան հետաձգել է գործուղումը և հրամայել բոլոր նախարարներին գալ Տոկիո։

Աբեն տեղափոխվել է հիվանդանոց, որից հետո հաղորդվել է, որ նրա մոտ «սիրտ-թոքային կանգ» է եղել։ BBC-ն հայտնում է, որ ճապոնացիներն օգտագործում են «սիրտ-թոքային կանգ» տերմինը՝ կլինիկական մահի մասին խեսելիս։

Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույային ոստիկանները ձերբակալել են դեպքի վայրում, իսկ նրա զենքն առգրավել են։ Նա ոչ մի դիմադրություն չի ցուցաբերել, իսկ ավելի ուշ հայտնել է, որ փորձել է սպանել Աբեին, քանի որ չի հավանել վերջինիս քաղաքական հայացքները և դժգոհ է եղել վարած քաղաքականությունիՑ:

396.jpg (87 KB)397.png (1.04 MB)

 67-ամյա Սինձո Աբեն լքել է վարչապետի պաշտոնը 2020 թվականին, սակայն մնացել է Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հզոր գործիչներից մեկը մինչ հիմա:

Սինձո Աբեն ելույթ է ունեցել Նարա երկաթուղային կայարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքում՝ կիրակի օրը կայանալիք Ճապոնիայի վերին պալատի ընտրություններում իր կուսակցության թեկնածուին աջակցելու համար:

Պաշտպանության նախարար Նոբուո Կիշին նախկին վարչապետի վրա հարձակումն աններելի է անվանել՝ անկախ նրանից, թե ինչ դրդապատճառներ ունի կրակողը։ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն ասել է, որ «սա միանգամայն անընդունելի բարբարոսական արարք է»։

398.jpg (38 KB)

Աբեն երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը և դա Ճապոնիայի կառավարության ցանկացած այլ ղեկավարից ամենաերկար ժամկետն է:

Նա հրաժարական է տվել 2020 թվականին՝ պատճառաբանելով առողջական խնդիրները, սակայն Reuters-ը հայտնում է, որ նա ազդեցիկ է մնացել իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունում և վերահսկում է կուսակցության հիմնական խմբակցություններից մեկը:

Ներկայիս վարչապետ Ֆումիո Կիսիդան Աբեի հովանավորյալն է։

Սինձո Աբեն՝ նախկին արտգործնախարարի որդին և նախկին վարչապետի մորեղբայրը, առաջին անգամ ստանձնել է կառավարության ղեկավարի պաշտոնը 2006 թվականին՝ դառնալով այդ ժամանակվա ամենաերիտասարդ վարչապետը Ճապոնիայի հետպատերազմյան պատմության մեջ:

Աբեի վարչապետության առաջին տարին իր կուսակցության համար լի էր սկանդալներով ու քաղաքական խնդիրներով, իսկ մեկ տարի անց նա հրաժարական տվեց։

Հաջորդ անգամ Սինձո Աբեն կառավարության ղեկավար դարձավ 2012 թվականին և այս պաշտոնում մնաց մինչև 2020 թվականը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3152 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կարգավորվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն