Երևան
12 °C
Ես՞ պիտի գրեի այս հոդվածը, թե՝ երաժիշտ-երաժշտագետներից շատ-շատերը, կամ գոնե ոմանք։ Ում հետ խոսում եմ՝ երգիչ-երգչուհի-երաժիշտներ, բոլորն էլ ընդունում են մեր ազգային հպարտություն Բարսեղ Թումանյանի ամենուր գնահատված ու փառաբանված, բայց իր հարազատ օպերային թատրոնից աններելիորեն անտեսված լինելու փաստը։ Դժգոհում, բողոքում ու բանբասում են, բայց հրապարակավ արտահայտվելու համարձակություն չի դրսևորում որևէ մեկը։
Ուստի գրում եմ ես, մեծությունների ու արժեքների աջակցության (այն էլ նախկին վտանգավոր ու բիրտ ժամանակներում) իմ հարուստ փորձառությամբ, մտահոգություններս անկաշկանդ ներկայացնելու և հարցի լուծումը ակնկալելու համոզմունքով։ Հուսով եմ նաև, որ իմ օրինակին կհետևեն մի քանի համարձակներ։
Օպերային արվեստի արքա Դոմինգոն արքայավայել, շռնդալից գնահատականներով բնութագրել է Բարսեղ Թումանյանին և եզրակացրել, որ ԱՄՆ-ի, ինչպես նաև աշխարհի բոլոր օպերաները կարիք ունեն այս կարգի մասնագետի։
Բարսեղ Թումանյանը համագործակցել է մեր ժամանակների բոլոր մեծերի հետ, երկար տարիներ փայլատակել մշակութային օլիմպոսում, Լոնդոն-Փարիզ-Նյու-Յորք եռանկյունում։
Շարունակելու կարիք կա՞. ավելացնեմ նաև, որ 7 տարի շարունակ նա նվիրվեց Աստանայում օպերային արվեստի զարգացման գործին։ Առ այսօր սիրով ու կարոտով խնդրում են. «Վերադարձեք այն օպերան, որի կայացմանն ու զարգացմանը նվիրել եք Ձեր կյանքի 7 տարիները, որտեղ Դուք ոչ միայն փայլուն երգեցիք, այլև շռայլորեն Ձեր գիտելիքներն ու փորձը փոխանցեցիք ու կայացրեցիք երիտասարդ պրոֆեսիոնալ կադրեր։ Ձեր խարիզմայի, բեմական վարպետության, անսահման վոկալ տեխնիկայի շնորհիվ մեծ հաջողությունների հասած Ձեր սաները խնդրում են վերադառնալ»։
Այս ամենը կարելի՞ էր անել Հայաստանում, թե սպասել ու սպասեցնել...
Այսօր էլ հրավիրված է աշխատելու Վիենայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում և իր պատասխանին են սպասում։Բայց ինձ ուրախացնում է այն փաստը, որ նա հաստատապես որոշել է իր գործունեությունը ծավալել Հայաստանում, հանուն մեր օպերային արվեստի կայացման։
«30 տարի չեմ կարողանում իմ թատրոնը մտնել, գոնե Օրբելյանի ժամանակ իմ հարազատ բեմում «Արշակ Բ»-ում երգեցի»-ցավով նշում է նա։ Այսօր ոչ մի կապ չունի օպերային թատրոնի հետ։
Նախկինում եղել են առաջարկներ՝ ղեկավարելու օպերային թատրոնը, սակայն չի ցանկացել համատեղել երգչի իր ծանրաբեռնված գործունեությունը և օպերայի ղեկավարությունը։
Բարսեղ Թումանյանին սոսկ մեծագույն երգիչ համարել, նշանակում է լիարժեք չճանաչել նրան։ Իր էությամբ նա գեղագետ է, ճարտարապետ, օպերային արվեստի զարգացման ռազմավարության հստակ պատկերացումներով ու գիտելիքներով օժտված, միտք, գաղափար, կոնցեպցիա ունեցող բացառիկ անհատականություն:
Հայ ազգային օպերային արվեստը զարգացնելու, մեր օպերային արվեստի գրավչությունը, հեղինակությունը բարձրացնելու և ճանաչում բերելու մեծ պոտենցիալ ունի։ Եվ դա իր առաքելությունն է։
«Հայաստանը կարելի է դարձնել օպերային երկիր, ունենք աշխարհի բեմերը նվաճած շուրջ 40 երգիչ»: Երբ հանձնաժողովի նախագահ էր, ապշել էր, թե որքան հրաշալի ձայներ ունենք, որ բազմամիլիոն ազգերը չունեն, մտահոգված շարունակում է մաեստրոն,-«Շատ կատարողներ ունենք, որ անտեսված են, հետ են գնացել, պետք է հնարավորություն տալ, որպեսզի երգեն, որքանով են ունակ, կարո՞ղ են շարունակել»:
Ոչ մեկը չպետք է ոչ թերագնահատվի, ոչ էլ գերագնահատվի, իրական չափանիշներով պետք է առաջնորդվել։
«Մեր ներկայացումներում պետք է ընդգրկվեն մեր նկարիչները, բեմադրիչները, միայն հարկ եղած դեպքում հրավիրել ամենաանհրաժեշտ և որակյալ մասնագետների։ Մինչև մենք ճաշակ, գաղափար, ազգային ինքնատիպություն չցուցաբերենք, ֆինանսական ներդրումներ չեն լինի»,-համոզված է Բարսեղ Թումանյանը։ Անցյալի ներկայացումներից հաջողված է համարում Տ. Լևոնյանի բեմադրած «Պողիկտոսը» և Բագրատունու բեմադրած «Ալմաստը»:
Նա մտահոգված է, որ շատ արժանի գործեր կան, որոնք հայ էթնոսի ինքնատիպությունն ու արժանիքներն են արտացոլում, բացահայտում մեր քաղաքակրթական դերը հայ-ասորական, հայ-թուրքական, հայ-բյուզանդական, հայ-պարսկական, հայ-ռուսական, հայ-եվրոպական հարաբերություններում։
Հուսով եմ, որ շուտով բոլոր հնարավորությունները կստեղծվեն Բարսեղ Թումանյանի համար, որպեսզի օպերային արվեստի զարգացման իր առաքելությունը իրականացնի։ Եվ առհասարակ ոչ մի չգնահատված արժեք այսօր Հայաստանում չպետք է լինի։
Բժիշկ, հասարակական գործիչ Վահան Վարդապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT