Նարնջագույն հիվանդանոց՝ անիվների վրա. Շիրակի մարզում գործարկվել է առաջին բժշկական շարժական կայանը

Փոքրիկ նարնջագույն հիվանդանոց՝ անիվների վրա: Շիրակի մարզում առաջին անգամ այսօր գործարկվեց բժշկական շարժական կայան՝ ազգաբնակչության առողջապահական խնդիրներին տեղում լուծում տալու, բժշկական ծառայություններն առավել մոտ ու մատչելի դարձնելու նպատակով: Մարդիկ կստանան անվճար բժշկական օգնություն առանց տնից հեռանալու:

Ծրագիրը մարզում իրականացնում են «Ավրորա» համայնքի անդամ «EliseCare» հասարակական կազմակերպության հիմնադիր, բարերար Էլիզ Պողոսյանն ու կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի պատասխանատու Արմեն Թաշչին Շիրակի մարզպետարանի հետ համագործակցությամբ:

292333855_336854391970756_6122947923786112799_n.jpg (211 KB)

Կազմակերպությունը հիմնականում անհապաղ բժշկական և հոգեբանական օգնություն է տրամադրում այն բնակչությանը, որոնք ապրում են հակամարտության գոտիներում։ Այն ծրագրեր է իրականացրել աշխարհի մի շարք հետպատերազմական երկրներում, այդ թվում՝՝ Արցախում։

Էլիզ Պողոսյանն ասում է՝ Շիրակ եկել են՝ ելնելով առկա խնդիրներից:

«Պատերազմի ժամանակ շատ եկանք Հայաստան, հոս էլ եկանք: Ու հիմա գիտենք, որ խնդիրներ շատ կան, վիճակը վատ է, աղքատությունը շատ է: Տեսնենք՝ ինչպես կարող ենք օգնել: Կուզենք, որ Ֆրանսիայից էլ բժիշկներ գան»,- Շիրակի մարզպետի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց բարերարը:

292680146_336854531970742_2119345715796502094_n.jpg (211 KB)

Շարժական կայանում հիվանդներին կընդունեն նեղ մասնագետներ՝ սրտաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ, մանկաբույժ և այլ մասնագետներ՝ ըստ անհրաժեշտության: Բոլորը հայեր են, տեղի մասնագետներ: Հետազոտությունն ու ցանկացած գործողություն շարժական կայանում իրականացվելու է անվճար:

Մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևոր է համարում նախաձեռնությունն ու շեշտում՝ թեև պետությունն իրականացնում է տարբեր ծրագրեր, այնուամենայնիվ, քիչ չեն դեպքերը, երբ հատկապես սահմանամերձ ու հեռավոր գյուղական բնակավայրերում նեղ մասնագետի կարիք է զգացվում:

«Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բժշկությունն անհասանելի է, անմատչելի: Բնականաբար, պետությունն իր գործն անում է, սակայն ես կարծում եմ, որ շարժական կայանի տվյալ տարածքում գտնվելը հնարավորություն կտա խնդիրներին արձագանքել ճիշտ պահին»,- ասաց մարզպետը:

292210418_336854521970743_664964382182724914_n.jpg (255 KB)

Շիրակի մարզպետարանը ծրագրի պատասխանատուներին տրամադրել է ուսումնասիրությունների ու կարիքի իրենց գնահատումների վիճակագրությունը, որոնց հիման վրա որոշվել է, թե շարժական կայանը որ համայնքներում և ինչ ժամանակահատվածում է գտնվելու:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ շուտով կայանը կունենա ուլտրաձայնային հետազոտության սարք: Առաջիկայում նախատեսվում է հետազոտություն անցած քաղաքացիներին տրամադրել նաև անվճար դեղորայք:

292199748_336854605304068_5744646175397269374_n.jpg (200 KB)

Ծրագրի ղեկավար Էլիզ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ֆրանսիայից դեղորայք կբերվի այն համայնքների բնակիչների համար, որոնց հետ կաշխատեն կայանի բժիշկները:

Այս փուլում շարժական կայանը կգտնվի Անի և Աշոցք խոշորացված համայնքներում: Այսօրվա առաջին կանգառները Շիրակավանն ու Գուսանագյուղն էին:

Սամսոն Մատինյան

Տպել
1181 դիտում

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել