«Յունիբանկ»-ում պայթյունի հետևանքով այրվել է 4 խմ արխիվային փաստաթուղթ, վնասվել՝ 4 ավտոմեքենա. նոր մանրամասներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր առավոտյան «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից։

Այսպես՝ Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակի մասնաճյուղում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ տուժածներ Հ. Կ-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․ Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ-ինը, Հ․ Խ-ինը, Լ․ Շ-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա-ինը և Ա․ Մ-ինը՝ բավարար:

Հ․ Չ-ն, Հ․ Խ-ն և Լ․ Շ-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել. Ռ․ Խ-ն մահացել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին, մարվել՝ 09:54-ին:

Բանկի մասնաճյուղի արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Մազդա», «Օպել» և երկու «Մերսեդես-Բենց» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ, ըստ ԱԻՆ-ի հրապարակած նախնական տվյալների, բանկում պայթյունի հետևանքով կար մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Դեպքը տեղի է ունեցել Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում, պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:

ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն՝ պայթյունից տուժած 6 անձինք այրվածքներ են ստացել, 4 հոգի՝ տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Բանկի մամուլի ծառայությունը խոստացել է փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն ներկայացնել տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները:

ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
45117 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին