Երևան
12 °C
Դրամաշորթները համացանցում և տարբեր կայքերում քաղաքացիներին մոլորեցնելու հնարամիտ տարբերակ են մտածում: Դրանցից մեկը, օրինակ, այսպիսինն է՝ քաղաքացին մուտք է գործում 18+ կայքեր (նաև՝ որոշ ժամանցային կայքեր), էկրանին հայտնվում է իբր ոստիկանության ուղարկած հաղորդագրությունը, որտեղ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձը տուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար: Շատերը, հայտնվելով այս ծուղակում, փոխանցում են պահանջվող գումարը՝ մտածելով, որ օրենք են խախտել:
Օրերս ՀՀ ոստիկանությունը ևս հորդորել էր քաղաքացիներին չհավատալ անհայտ ծագում ունեցող և իբր ոստիկանության անունից եկող հաղորդագրություններին, տուժելու դեպքում էլ դիմել իրավապահ մարմիններին:
Մեդիափորձագետ Արթուր Պապյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով խնդրին, նկատում է՝ երևույթը նոր չէ. դեռ տարիներ առաջ դրամաշորթման այս տարբերակը տարածված էր Հայաստանում:
«Ինչ-որ սյան կամ պատի վրա, երբ մարդը փակցնում է որևէ գրություն կամ այլ բան, միգուցե տուգանվի դրա համար, սակայն այսպիսի դեպքերում պատիժ գոյություն չունի, քանի որ սա հնարավոր չէ վերահսկել: Եթե նման նամակները հեռախոսահամարներին են ուղարկվում, կարող է պետությունը համագործակցել բջջային օպերատորների հետ, որպեսզի դրանց տարածումը նվազի: Սակայն միևնույն ժամանակ դա տեխնիկապես այդքան էլ հնարավոր չէ, քանի որ կիբերհանցագործները բազմաթիվ գործիքներ ունեն: Օրենքով ու տեխնիկական միջոցներով կանխելը քիչ հավանական եմ համարում»,- ասում է նա:
Պապյանի խոսքով՝ ամենաարդյունավետ միջոցը ծուղակում չհայտնվելու համար մեդիագրագետ լինելն է. «Պետք է աշխատանք տանել մարդկանց հետ, սովորեցնել՝ որն է կեղծ, որը՝ իրական: Մեդիագրագիտության մասին հաղորդում կա Հանրային հեռուստաընկերությամբ, ինչը շատ գովելի է: Պետք է այս գործին միանան լրատվամիջոցները և լրագրողները, որպեսզի որքան հնարավոր է, քաղաքացիներին օգնեն՝ գտնելու չմոլորվելու ճանապարհը: Ցավով եմ ասում, բայց տեղեկատվական տեխնոլոգիաների մասին հոդվածներ այդքան էլ շատ չես հանդիպի լրատվամիջոցներում»:
Մեդիափորձագետն ընդգծում է՝ քաղաքացին, երբ որևէ կասկածելի նմանատիպ դեպքերի է հանդիպում սոցցանցերում, պետք է դիմի ոստիկանություն:
Նկատառմանը, որ քաղաքացիները հաճախ անհարմար են զգում դրանց մասին հայտնել իրավապահներին, վերջինս ասում է. «Ամբողջ համացանցը նման կայքեր են: Եթե դու նույնիսկ չես մտնում, ինչ-որ գովազդի հղումով մտնելիս հայտնվում ես: Պետք է աչալուրջ լինել. հանցագործները հաշվարկ են անում, տեսնում՝ որտեղ են մարդիկ ավելի ակտիվ, այդ կայքերում էլ հայտնվում են նմանատիպ հայտարարությունները»:
Դիտարկմանը՝ խաբեության նման ձևը տարածված է արդեն մի քանի տարի, սակայն մարդիկ մինչև այժմ ծուղակի մեջ են հայտնվում, հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեդիագրագիտությունը և տեղեկացվածության մակարադակն այս տարիներին չի ավելացել, զրուցակիցը նկատում է՝ ցավալի է, բայց դրա պատճառը նաև այն է, որ խնդիրը չի բարձրաձայնվում, զանգվածներին հասանելի չի դառնում:
«Ոստիկանությունն այս մասին իր կայքում է տեղեկացրել, բայց սահմանափակ թվով մարդիկ են նրանց էջին հետևում: Պետք է ԶԼՄ-ներն էլ միանան և տարածեն նմանատիպ նյութերը, որպեսզի ավելի շատ մարդ տեղեկացված լինի խնդրի մասին: Եվ ոչ միայն ԶԼՄ-ներում, նաև սոցցանցերում, ինչպես նաև, օրինակ, ավտոբուսների մեջ կամ փողոցի վահանակներին փակցվեն նման տեղեկատվություն պարունակող գրառումներ: Եթե մարդիկ մինչև հիմա խաբվում են, ուրեմն բավարար աշխատանք նրանց հետ չի տարվել»,- կարծում է Պապյանը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT