Երևան
12 °C
Երկու ամսից ավելի է, ինչ «Շտապօգնություն» ընկերության զանգերի կենտրոնում գործում է հետադարձ հեռախոսազանգի համակարգը։ Այս համակարգի նպատակը հետևյալն է. երբ քաղաքացիները զանգահարեն «Շտապօգնություն»՝ կանչ գրանցելու համար, սակայն զբաղվածության պատճառով չկարողանան կապ հաստատել օպերատորի հետ, վերջինս կարողանա հետ զանգել առաջին օգնության կարիք ունեցող անձին:
«Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի խոսքով՝ ներդրված և արդեն իսկ գործող համակարգի շնորհիվ 1-03 հեռախոսահամարի մուտքային բոլոր զանգերը գրանցվում են, և քաղաքացիների հետ ապահովվում է հետադարձ կապ: Թագուհի Ստեփանյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում արձանագրում է՝ զանգերի կենտրոնում ներդրված նոր համակարգը բավականին հեշտացրել է ծառայության աշխատանքը։
«Որևէ դժվարություն չկա, հակառակը, ամեն ինչ շատ պարզ է և արագ։ Նախկինում լինում էր, որ չէինք կարողանում անմիջապես պատասխանել բոլոր կանչերին, այժմ նման դեպքերում արագ կարողանում ենք հետադարձ կապ հաստատել կանչ գրանցելու համար զանգահարած քաղաքացու հետ։ Համակարգի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել էր մեծ թվով կանչեր գրանցվելու պատճառով»,- նկատում է նա։
Ըստ Ստեփանյանի՝ նախկինում, երբ զբաղվածության պատճառով «Շտապօգնության» օպերատորները չէին կարողանում անմիջապես պատասխանել քաղաքացիների զանգերին, վերջիններս պարբերաբար դժգոհում էին: Նոր համակարգի շնորհիվ այդ դժգոհությունները այլևս չկան։
Տնօրենը մանրամասնում է՝ համակարգի հետադարձ կապը գործում է ինչպես սովորական բջջային հեռախոսների դեպքում, այնպես էլ՝ քաղաքայինի: Այսինքն, երբ բաց թողնված զանգ է լինում, այդ մասին SMS հաղորդագրություն է ստանում օպերատորը:
«Այսօր մեր կանչերի թիվը պակասել է, բայց շատ կանչերի դեպքում բավականին բողոքներ կային, որ շտապօգնությունում հեռախոսազանգերին չեն պատասխանում: Մտածում էին՝ ծառայության աշխատակիցները չեն պատասխանում իրենց զանգերին: Համակարգը ներդրվել է հենց դրա համար, որ մեր քաղաքացիների զանգերն անպատասխան չմնան»,- վստահեցնում է զրուցակիցը:
«Շտապօգնություն» տնօրենի փոխանցմամբ՝ այս շրջանում շտապօգնության կանչերի թիվը օրական շուրջ 700 կանչի է հասնում, սակայն ամիսներ առաջ շուրջ 1000-ի սահմանում էր: Շտապօգնության ծառայությունում գոյություն ունի նաև, այսպես ասած, «պիկ ժամերի» հասկացություն, այսինքն, երբ ծառայությունը ամենաշատ զանգերն է ստանում: Այս առումով ևս նոր համակարգը բավականին արագացրել է աշխատակիցների արձագանքման գործընթացը:
«Դա հիմնականում երեկոյան ժամերին է լինում: Տարբեր առողջական խնդիրների հետևանքով են գրանցվում կանչերը, օրինակ՝ երեկոյան ժամերին ճնշման հետ կապված խնդիրներ են առաջանում, ցավեր մարմնի տարբեր շրջաններում, սիրտանոթային ու սուր-շնչառական հիվանդությունների սրացում և այլն»,- մանրամասնում է Ստեփանյանը:
Այժմ «Շտապբուժօգնություն» ընկերությունում 50 բրիգադ կա, յուրաքանչյուրում՝ 3 մասնագետ՝ մեկ բժիշկ, մեկ բուժքույր և վարորդ:
Նոր համակարգի համար Երևանի քաղաքապետարանը համագործակցում է Հայաստանի բջջային հաղորդակցության ընկերություններից մեկի հետ:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT