ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ (լուսանկարներ)

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 27-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Նիցցայում այցելել է Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական խորհուրդ, հանդիպում ունեցել ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտիի հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը և Էրիկ Սիոտիին մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Վարչապետի տիկինը պատգամավոր Սիոտիին հրավիրել է Հայաստան, որը սիրով ընդունվել է կոմիտեի նախագահի կողմից։

Պատգամավոր Սիոտին բացման խոսքում ողջունել է Հակոբյանի այցը, պատմել դեպարտամենտական խորհրդի շենքի հիմնադրման պատմությունը։ Սիոտին նշել է, որ իրենք բարձր են գնահատում վարչապետի տիկնոջ անցած ճանապարհը, ծանոթ լինելով նրա ուղուն՝ լրագրողական աշխատանք ծավալելուց մինչև պատերազմի օրերին նրա գործունեությունը։

«2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ տիկին Հակոբյանը բացառիկ օրինակ ցույց տվեց անձնազոհություն և հայրենասիրության՝ ջոկատ ձևավորելով և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելով»,- ընդգծել է Սիոտին։ Պատգամավորի խոսքով՝ ներդրում ունենալով Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրինագծի ընդունման գործում, այժմ էլ ինքը ակտիվորեն աշխատում է դատապարտումը քրեականացնելու օրինագծի մշակման ուղղությամբ։

Դեպարտամենտական խորհրդում ունեցած ելույթում Աննա Հակոբյանը նախ շնորհավորել է Էրիկ Սիոտիին օրեր առաջ կայացած ընտրություններում կոմիտեի նախագահ վերընտրվելու կապակցությամբ։

«Վստահ եմ, ինչպես պաշտոնավարման նախորդ 15 տարիների ընթացքում, այնպես էլ ապագայում կշարունակեք Ձեր ներդրումն ունենալ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում՝ որպես հայ ժողովրդի սիրելի բարեկամը։ Հավատացած եղեք, որ բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ գործունեությունը՝ հայ ժողովրդին հուզող հարցերը ինչպես խորհրդարանական, այնպես էլ տարբեր շրջանակներում բարձրաձայնելու համար»,- ընդգծել է վարչապետի տիկինը։ Աննա Հակոբյանի խոսքով՝ դիվանագիտական ամուր հարաբերություններից բացի՝ Ֆրանսիան և Հայաստանը ձևավորել են արդյունավետ համագործակցություն նաև կրթության, գիտության, առողջապահության, մշակույթի ոլորտներում:

«Ապակենտրոնացված համագործակցության կայացվածության մասին է վկայում նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովների անցկացումը, որի հերթական նիստը կանցկացվի հունիսի 29-30-ը Լիոնում։ Առանձնակի ցանկանում եմ նշել, որ այս շրջանակում Ալպ-Մարիտիմ դեպարտամենտի քաղաքների հետ Հայաստանի գործակցությունն ունի իր ուրույն տեղը: Զբոսաշրջային ծառայությունների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում Ալպ- Մարիտիմ դեպարտամենտի ունեցած հաջողությունները և փորձը, կարծում եմ, այդ ոլորտներում Հայաստանի հետ գործակցության նոր ծրագրեր կարող են նախանշել»,- շեշտել է Հակոբյանը։

Դեպարտամենտական խորհրդում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկել Հայաստան-սփյուռք կապերի զարգացման հարցեր, ներկաներին հրավիրել այցելել Հայաստան։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1352 դիտում

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորվում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել