«Կոռուպցիա 2․ Հատուցում» ֆիլմում Հիսուսի կերպարը ծաղրելու համար ԱՄՆ-ում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին (տեսանյութ)

26/06/2022 schedule12:03

«Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալում Հիսուսի կերպարը ծաղրելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգներում ծեծել են դերասան Սոս Կարապետյանին: Վերջինս այդ մասին հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերի միջոցով:

Նկարագրելով միջադեպի մանրամասները՝ դերասանը նշել է, որ մեքենայով կանգնած է եղել լուսացույցի տակ, հետևից մոտեցել են և մահակով հարվածել գլխին, մարմնի այլ մասերին, մեքենային:

«Ուզում եք սպանեք ինձ, գիտեք վախենում եմ ձեզնից, չեմ վախենում ո՛չ ձեզնից, ո՛չ էլ մեռնելուց, մի քիչ թասիբ ունեցեք: Ահավոր վիրավորված եմ: Ձեր բոլորի զանգին եմ սպասում, բոլորիդ պատրաստ եմ հատ-հատ տեսնելու: Ես գիտեմ, որ հայ է անողը, որովհետև հայերեն էր խոսում, ասում էին՝ «խի եք ձեռք առնում Հիսուսին», էս ինչ կինո եք նկարել»»,- պատմել է դերասանը: 

Հիշեցնենք, որ դերասան, ռեժիսոր, Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանի՝ «Երկիր մեդիա» եւ «USArmenia» հեռուստաալիքներով հեռարձակվող «Կոռուպցիա 2. Հատուցում» սերիալը սուր քննադատությունների է արժանացել հանրության որոշ հատվածի շրջանում:

Մասնավորապես ֆիլմի այն դրվագը, որտեղ ծաղրվում է Հիսուս Քրիստոսի կերպարը, ցասման մեծ ալիք բարձրացրեց: Տեսարանը հետևյալն է՝ ԱՄՆ-ում ապրող մեծահարուստ եւ հանցավոր աշխարհի ներկայացուցիչ մի տղամարդ իր, այսպես կոչված, «հպատակներին» է ներկայացնում պատից կախված մի նկար, որում ինքը Հիսուս Քրիստոսի նման խաչված է: Նկարի գլխամասին էլ գրված է՝ «Տեր Զավեն փրկե չարեն»: Վերջինիս շրջապատած 7-8 հոգանոց տղամարդկանց խմբի անդամները հերթով գովեստի խոսքեր են շռայլում նրա հասցեին, ասում, որ նկարը «արվեստի գործ է», հուզիչ է ու տպավորիչ, ապա՝ լուսանկարի տղամարդուն համեմատում Աստծո հետ, իսկ նրանցից մեկն էլ նշում է, թե հարկավոր է օրհնանքի խոսքեր ասել, նա սկսում է երգել՝ «Աղաչում եմ, Զավեն (իրականում՝ երգի օրիգինալ տարբերակում ասվում է Հիսուս) արի, մեր սուրբ հոգուն թագավորի, արի արի...»: Այս կերպարը մարմնավորել է դերասան Սոս Կարապետյանը: 

Նշված դրվագի մասով հայտարարությամբ էր հանդես եկել նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը՝ նշելով, որ այն նսեմացնում և վարկաբեկում է համամարդկային արժեքները, Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև՝ Հայաստանում գրանցված և գործող այլ կրոնական կազմակերպությունները։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25425 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում

Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն

Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին

«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար

Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների

Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին

Փաշինյանը խոսել է Ծառուկյանին պատկանող ընկերությունների աշխատակիցների և «Արարատցեմենտի» պետականացման մասին

Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ

Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին

Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ

ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը

Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն

Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան

Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել

Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի

Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան

Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ

Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ

Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից

Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ

Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով

Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք

Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար

Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան