Երևան
12 °C
Ղարաբաղյան կարգավորման համար գործող ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ:
Այս մասին այսօր Բաքու կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ հավելելով՝ չնայած դրան՝ եվրոպացիները գիտակցում են, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք հայտարարությունները հիմք են՝ մնացած բոլոր հարցերի վերջնական լուծման համար։
Հարցին՝ արդյոք Ռուսաստանը համակարծի՞ք է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշման հետ՝ «20 տարվա գործունեության զրոյական արդյունքից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությանը «հրաժեշտ տալու» անհրաժեշտության մասին», նախարարը նշել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ իր բանակցությունների ընթացքում խմբի աշխատանքի մասին անդրադարձ չի ունեցել:
«Մենք սկզբունքորեն չենք քննարկել Մինսկի խումբը որպես այդպիսին, քանի որ այն դադարեցրել է իր գործունեությունը ամերիկացի և ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ: Բայց, իհարկե, քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացները, որոնց հիմքում են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարությունները»,- ասել է նա։
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած երեք հայտարարություններն այժմ բոլորը ճանաչվել են որպես մնացած բոլոր հարցերը վերջնականապես փակելու շարժման հիմք: «Մենք ելնում ենք դրանից: Ինչպես հասկանում եմ, այս իրողությունը ճանաչել են նաև մեր եվրոպացի հարևանները, որոնք ամեն կերպ փորձում են գործադրել Եվրամիության ջանքերը մնացած խնդիրների լուծման գործում»,- ընդգծել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։
Վերջինիս խոսքով՝ եվրոպացի գործընկերները գիտակցում են, որ խնդիրները շարադրված են համապատասխան երեք փաստաթղթերում և «ոչ մի կերպ կապված չեն ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության, ո՛չ էլ այն զարգացումների հետ, որոնք եղել են այդ խմբի ներսում, բացառությամբ՝ վերջնական նպատակի»:
Իսկ վերջնական նպատակը, ըստ Լավրովի հայտարարության, այն էր, որ «հարկավոր էր ազատագրել Ղարաբաղի շրջանները և լուծել բուն Ղարաբաղի և նրա բնակչության կենսագործունեությանն առնչվող հարցերը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սևարանց, Տանձատափ, Քաշունի, Տաթև, Հալիձոր․ 703 ընտրողից 503-ը՝ 71.5%, ձայն է տվել ՔՊ-ին
Գարեգին Բ-ի ծննդավայրում ՔՊ-ն առաջատար է քվեներով. Factor
Դարպասում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է
Շնորհավորում եմ առանց ծեծուջարդի, լցոնումների, ահաբեկումների ընտրությունների անցկացման համար. Ղևոնդյան
Գոմք գյուղում և Աթան բնակավայրում ևս ՔՊ-ն առաջատար է
Բայանդուրում, Ախուրիկում, Մուծքում, Ճարճակիսում և Գառնառիճում քվեարկության նախնական արդյունքները
Գեղադիր համայնքում 62.88% արդյունքներով ՔՊ-ն առաջատար է
Շաղատում ևս ՔՊ-ն բացարձակ առաջատար է
Հայտնի են ևս մի քանի համայնքների արդյունքներ. ՔՊ-ն շարունակում է առաջատար մնալ
Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է․ 16 տարեկան տղան ձերբակալվել է
Բայանդուր գյուղում ՔՊ-ն անմրցելի առաջատար է
ՔՊ-ն առաջատար է մի շարք բնակավայրերում. ընտրությունների նախնական արդյունքները
Թլիկ համայնք․ ՔՊ՝ 89.3%, «Ուժեղ Հայաստան» 0%
Հայտնի են Արին, Աշոցք, Արփենի, Ախուրյան, Ճարակիս համայնքների նախնական արդյունքները
ՔՊ՝ 138, «Ուժեղ Հայաստան»՝ 27 ձայն. Արփենիի և Լանջանիստի նախնական արդյունքները
Սյունիքի Բնունիս գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է
«Պատրա՞ստ եք». Ալեքսանյանը հրապարակել է Սիսիանի Ույծ գյուղի արդյունքները
Ախուրյան բնակավայրում ՔՊ-ն առաջատար է. հայտնի է արդյունքը
Եզդիական Շենկանի բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Հայտնի են Սյունիքի մարզի Ձորաստան և Սրաշեն գյուղի նախնական արդյունքները
Հաշվարկի ընթացքում հոսանքազրկման մասին կեղծ տեղեկատվություն տարածող ԶԼՄ-ների նկատմամբ դատական հայց կհարուցվի
Շիրակի մարզի Գառնառիճ գյուղում ՔՊ-ն բացարձակ առաջատար է. Հարությունյան
Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղում ՔՊ-ն առաջատար է
Ժամը 20։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 1 մլն 476 հազար 597 քաղաքացի
Վերին Խոտանան գյուղում ՔՊ-ն առաջատար է. Դանիելյան
Աշոցքի Հարթաշեն բնակավայրում քանի հոգի է քվեարկել ՔՊ-ի օգտին
Եզդիական Արևուտ խոշորացված համայնքի Կանչ բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջատար է
Ընտրական գործընթացը խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում ժամը 18:00-ի դրությամբ
Ժամը 20։00-ի դրությամբ քանի գործ է մուտքագրվել ՀՀ առաջին ատյանի դատարաններ
Բարի երեկո, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ․ Պետրոսյան
«Դատը որտեղ ա գնում», «Վլադիկավկազ», «Հարցը կլուծենք, մնում ա մենք մի հատ դփցնենք, ու ֆսյո»․ «Ուժեղ Հայաստան»
Ժամը 20։00-ին փակվել են ՀՀ բոլոր ընտրատեղամասերի դռները
Կրեմլի Storm 1516-ի բոտերի ցանցը կեղծիք է տարածում ՀՀ-ում քվեարկության մասին․ FIP
«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձը քաղաքացիներին ուղղորդել է ընտրել իր ուժին․ նա ձերբակալվել է
Ընդդիմությունը գիտի, որ պարտվելու է, հետընտրական զարգացումներ չեն լինելու. իրենք գնալու են վանդակ․ Սիմոնյան
Մեծավանում խմած քաղաքացին ընտրատեղամասում հայհոյել է ներկաներին և ոստիկաններին. խուլիգանությունը կանխվել է
Իշխան Սաղաթելյանը կեղծիք է տարածել․ ՆԳՆ
«400 հազար քեզի, 400 ինձի, 50-ն էլ Ժենյային»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն «Ուժեղ Հայաստան»-ից
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT