Երևան
12 °C
Թեև շուտով կլրանա Արցախյան 44-օրյա պատերազմի 2-րդ տարին, այնուամենայնիվ, պատերազմի հասցրած վերքերը դեռ շարունակում են թարմ մնալ, իսկ հետևանքները վերացնելու համար ՀՀ կառավարությունը տարբեր ծրագրեր է իրականացնում՝ թե՛ պատերազմում վիրավորում ստացածների, թե՛ զոհվածների հարազատների և թե՛ Արցախում բնակվող մեր հայրենակիցների առողջական և այլ կարիքները հոգալու համար:
Այս ամենից անմասն չեն մնում նաև տարբեր բարեգործական կազմակերպություններ և Սփյուռքում ապրող մեր առանձին հայրենակիցները: Նրանցից մեկը ամերիկահայ Նազ Բաշքիջյան-Աթիկյանն է, որը այս օրերին գտնվում է հայրենիքում: Վերջինս այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն, հանդիպել տղաների հետ, ցերեկույթ կազմակերպել վիրավոր զինվորների երեխաների համար:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Նազ Բաշքիջյան-Աթիկյանի հետ հյուրընկալվել են նաև դատավոր Արմենուհի Էմի Աշվանյանը և նրա ամուսինը: Արմենուհի Էմի Աշվանյանը, ըստ հաղորդագրության, Կալիֆոռնիայի գերագույն դատարանի առաջին հայ դատավորն է։
«Հայկական ժամանակի» հետ զրույցում Աթիկյանն ասում է՝ նախ, տարբեր դրամահավաքների միջոցով է փորձել օգնել պատերազմի ցավը զգացած անձանց՝ վիրավոր զինվորներին, զոհվածների հարազատներին, ապա վերջիններիս հետ հանդիպելու մեծ ցանկությամբ եկել է Հայաստան։ «Այցերը հայրենիք այժմ դարձել են պարբերաբար։ Պատերազմի ընթացքում հայ զինվորն իր ուժերով էր փորձում պայքարել, իսկ այսօր մենք ենք միավորվել և փորձում աջակցել ու օգնել հայ զինվորին»,- ասում է մեր հայրենակցուհին:
Վերջինիս խոսքով՝ ուժերի միավորումը նոր չէ, այն պատերազմը սկսվելուն պես է ձևավորվել. «Ես այդ ժամանակ ԱՄՆ-ում էի, անբացատրելի ցավում էինք ամեն օր, ամեն վայրկյան պատերազմի ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած մեր զինվորների համար: Սկսեցինք դրամահավքներ իրականացնել: Ամեն տարի 4-5 անգամ իրականացնում ենք դրանք՝ ուղղելով տարբեր ծրագրերի: Թե՛ Արցախին, թե՛ Հայաստանին և թե՛ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին մինչ օրս շարունակում ենք օգնել և շարունակելու ենք»,- վստահեցնում է նա:
Աթիկյանի տեղեկացմամբ՝ յուրաքանչյուր այցի ժամանակ հանդիպում է շուրջ 100-120 վիրավոր զինվորի հետ։ Խոսելով հանդիպումներից ստացած տպավորությունների մասին՝ ասում է՝ դրանք անբացատրելի ցավոտ են, բայց տղաների համար մեծ տոն է, երբ հանդիպում են, շփվում իրենց հետ. «Դժվար է երիտասարդ տղաներին պատերազմի հետքերով տեսնել. նրանք ուրախ են, բայց միևնույն ժամանակ՝ տխուր: Մեր երիտասարդները հիմա այնպիսի վիճակում են, որ փորձում ենք ամեն ինչ անել, որ իրենց լավ զգան»,- ասում է նա՝ նկատելով, որ հանդիպումների ժամանակ խոսքի հիմնական մասը տղաներինն է, և այդ խոսքը մնում է իր ներսում:
Մինչ 44-օրյա պատերազմը, Աթիկյանի փոխանցմամբ, աջակցություն է ցուցաբերել և շարունակում ցուցաբերել նաև Ապրիլյան պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և զոհվածների հարազատներին:
Վիրավոր զինվորներին աջակցություն տրամադրվում է բարերարի «Family Rescue Fund» հիմնադրամի միջոցով: Գյումրին ևս անմասն չի մնում հիմնադրամի օգնությունից, այնտեղ ևս ծրագրեր են իրականացվում:
Վերջինս նաև տեղեկացնում է, որ առաջիկայում Հայաստանում պատրաստվում են կառուցել վետերանների հոսպիտալ։
«Հիմնադրամի միջոցով «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ում բացեցինք բաժանմունք, որտեղ ծանր վիրավորում ստացած տղաներն են բուժում ստանում։ Մեր ծրագրում է նաև կառուցել վետերանների հոսպիտալ, մինչ այսօր նման հոսպիտալ չունենք։ Առաջին քննարկումները եղել են, սպասում ենք՝ տարածքի հետ կապված հարցը կարգավորվի և շինարարությունը սկսենք»,- նշում է հիմնադրամի նախագահը:
Նազ Բաշքիջյան-Աթիկյանը շեշտում է՝ միշտ է լինելու զինվորների կողքին և շարունակելու է օգնել, քանի որ պատերազմը չի ավարտվել՝ սահմանին հակառակորդը սադրանքներ է հրահրում, որի հետևանքով զոհվում են մեր տղաները։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT