Երևան
12 °C
Օրերս Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց, որ համայնքային ավտոբուսների վարորդները պետք է պարբերաբար պարտադիր բուժզննում անցնեն: Վերջինս հանձնարարեց հնարավորինս ուշադրության կենտրոնում պահել հարցը:
Նախքան քաղաքապետարանի այս հայտարարությունը՝ «Հայկական ժամանակ»-ը եւս քանիցս ահազանգեր է ստացել երթեւեկության ընթացքում վարորդների ինքնազգացողության վատացման, ուշաթափությունների դեպքերի վերաբերյալ: Մոտ մեկ ամիս առաջ էլ արձանագրվել էր հասարակական տրանսպորտը վարող վարորդի կենսաբանական մահ:
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) Երեւանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ կանոնավոր երթուղիները՝ լինի ներհամայնքային, ներմարզային, միջմարզային, թե միջպետական, նախքան լիցենզիա ստանալու համար հայտարարված մրցույթներին մասնակցելը՝ պարտավոր են, նախ, ունենալ հավաքակայան, որը սահմանվում է ՀՀ տրանսպորտի մասին օրենքով: Մասնագետի հավաստմամբ՝ հավաքակայանի միջոցով էլ իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործընթացները, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել անվտանգ տրանսպորտային երթեւեկությունից:
«Երբ վարորդներն ավարտում են տվյալ օրվա իրենց աշխատանքը, տրանսպորտային միջոցն ուղեւորվում է պարտադիր հավաքակայան, իսկ առավոտյան աշխատանքը սկսելուց առաջ՝ մինչեւ գիծ դուրս գալը, այսինքն՝ առաջին երթն իրականացնելը, տվյալ հավաքակայանում՝ լինի պետական, թե մասնավոր, պետք է լինեն համապատասխան բուժակներ, որոնք ստուգում են վարորդների առողջական վիճակը: Գոյություն ունեն հատուկ ճանապարհային թերթիկներ, որոնց վրա էլ համապատասխան նշագրումն արվում է»,-մանրամասնում է Արաբաչյանը:
Վերջինս նաեւ պարզաբանում է՝ ՔՏՀԱ աշխատակիցներն ամենօրյա ստուգումներ են իրականացնում ինչպես միջմարզային տրանսպորտի, այնպես էլ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի վիճակի վերաբերյալ, ստուգում են նաեւ ճանապարհային թերթիկների առկայությունը, եթե դրանք բացակայում են կամ խախտումներով են, ապա վարչական արձանագրություն է կազմվում:
ՔՏՀԱ-ի Երեւանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետի փոխանցմամբ՝ սույն թվականի վերջին եռամսյակում ճանապարհային թերթիկի ստուգումների ընթացքում 12 արձանագրություն է կազմվել, եղել են դեպքեր, երբ վարորդը առհասարակ չի ունեցել ճանապարհային թերթիկ, եղել է նաեւ, որ առկա է եղել թերթիկը, սակայն համապատասխան բուժակի եւ մեխանիկի պարտադիր նշագրումները բացակայել են. «Վարչական արձանագրություն է կազմվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համապատասխան՝ 20 հազար դրամ տուգանք է հասնում»:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հայկ Սարգսյանն էլ շեշտում է՝ փորձում են հարցը ամենօրյա ռեժիմով ուշադրության կենտրոնում պահել: Նրա խոսքով՝ ավտոբուսի հավաքակայանում առկա է բուժկետ, որտեղ ամեն օր՝ մինչեւ աշխատանքի անցնելը, վարորդները անցնում են համապատասխան ծավալի բուժզննում: «Ունենք 4 կետ, ամեն կետում՝ 2 բուժաշխատող, նրանք ամեն օր ստուգում են վարորդներին, իրականացնում զարկերակային ճնշման չափում, ալկոհոլի ազդեցության առկայության որոշում, ամեն ինչ, ինչը հնարավոր է նախնական բուժզննման միջոցով իրականացնել»,- հավելում է նա:
Անդրադառնալով վարորդների ինքնազգացողության կամ երբեմն մահվան դեպքերին՝ Սարգսյանը նկատում է՝ այդ ոչ հաճախ արձանագրվող դեպքերը վերահսկել, ցավոք սրտի, հնարավոր չէ, քանի որ անգամ այն ժամանակ, երբ վարորդները նոր են աշխատանքի անցնում ու ներկայացնում փաստաթղթեր, մանրամասն բուժզննություն չի ներառում. թոքերի նկարահանում է, պոլիկլինիկական մի քանի զննում. «Մենք չենք կարող պահանջել ավելին, որը օրենքով չկա»:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ուրախությամբ փաստում է՝ արդեն գործում է «Առողջության ապահովագրության փաթեթ», որից նաեւ կարող են օգտվել հասարակական տրանսպորտի վարորդները: Այն անձինք, ովքեր «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներ են, փաթեթի շրջանակում տարին մեկ անգամ անցնելու են անվճար բուժզննում:
Քաղաքապետարանի առողջապահության վարչությունից էլ մանրամասնում են՝ առողջության ապահովագրության փաթեթը ներառում է հիվանդանոցային պայմաններում սուր, անհետաձգելի եւ պլանային բուժօգնություն, արտահիվանդանոցային բուժօգնություն, լաբորատոր եւ գործիքային հետազոտություններ եւ տարեկան մեկանգամյա կանխարգելիչ բուժզննում:
Կանխարգելիչ բուժզննությունը վարորդներն անցնում են տարեկան մեկ անգամ ապահովագրողի ընտրած բժշկական հաստատություններում:
Ինչ վերաբերում է կանխարգելիչ բուժզննությանը, ապա այն ներառում է հետեւյալ բժշկական ծառայությունները.
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT