Բժիշկները ազատման դիմումի մեջ նշում էին՝ չեմ կարողանում մոռանալ իմ հիվանդին․ այսօր Սպիտակ բանակի աշխատողների օրն է

Կորոնավիրուսային համավարակ, պատերազմ, հետքովիդյան և հետպատերազմյան շրջան, գերծանրաբեռնված աշխատանք, մի քանի շաբաթներ ու ամիսներ ընտանիքից հեռու․ սա այն ճանապարհն է, որ անցել են մեր օրերի բժիշկները։

«Հայկական ժամանակի» հետ զրույցում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Նաիրա Ստեփանյանն իրենց անցած ճանապարհը բնութագրում է մեկ բառով՝ դաժան, միևնույն ժամանակ հիշում է անցած օրերն ու այժմ հպարտորեն փաստում՝ բժիշկները, այնուամենայնիվ, կարողացան մնալ իրենց առաջնագծում ու հաղթանակած դուրս գալ։

12 տարի առողջական ոլորտում պայքար մղած, հուսահատությունների ու փորձությունների միջով անցած բժիշկը շեշտում է՝ յուրաքանչյուր բժիշկ ապրում է իր հիվանդի ուրախությամբ, կիսում նրա տխրությունը և երբեք չի մոռանում այն հիվանդներին, որոնց կորցրել է։ Վերջինս իրենց աշխատանքը հերոսություն չի որակում, ասում է՝ մեր մասնագիտությունն ու պարտքն է, որը կատարում ենք։

Մի պահ հետ ենք գնում հետքովիդյան շրջան․ եթե չլինեին նվիրյալ բուժաշխատողները, համավարակը հաղթահարել շատ դժվար կլիներ։

Հոգեկան ծանր ապրումների միջով անցանք. ծանր էր, երբ քովիդով վարակված անձի էիր ընդունում՝ չիմանալով՝ ինչ է սպասվում քեզ, քո առողջությանը, քո ընտանիքի անդամներին, բայց և ամեն ինչ անում էինք՝ պայքարելու և հիվանդի կյանքը փրկելու համար։ Այդ ժամանակ մեծ համարձակություն էր պետք բժիշկներին, որպեսզի քայլ անեին ու գնային առաջ, և նրանք ունեցան այդ համարձակությունը:

72 ժամ հերթապահում էինք. ընկճվածություն երբեք չի եղել։ Եթե դու սիրում ես քո աշխատանքը, երբեք չես հիասթափվի։ Ամեն առավոտ, թեկուզ մեծ հոգնածությամբ բոլորս կատարում էինք մեր աշխատանքը։ Հիվանդանոցը լքում էինք երկու ժամով ու նորից հետ վերադառնում։

44-օրյա պատերազմը, որն անտարբեր չանցավ նաև բժիշկների կողքով․ յուրաքանչյուրը, իր վիշտը իր մեջ տանելով, ապրում էր։ Մեկը ընկերոջն էր կորցնում, մյուսը՝ հարազատ եղբորը։ Մենք առանձնանում էինք մի սենյակում ու արցունքները զսպել չկարողանալով՝ մեր էմոցիաներին դուրս գալու հնարավորություն էինք տալիս ու նորից վերադառնում աշխատանքի։ Երբ որ մեր բուժակները հերթապահում էին ու ԼՂ կանչերի էին գնում, շատ մեծ սթրեսով ու ապրումներով էին վերադառնում. պատերազմի կամ դժվարության միջով անցած մարդը հոգեբանորեն չի կարող չփոխվել։

Բժիշկը ամբողջ կյանքի ընթացքում հիշում է իր կորցրած հիվանդներին. դա մեծ սթրես էր հատկապես երիտասարդ մասնագետների համար։ Ծանր էին քովիդով վարակված մեր՝ հատկապես այն հայրենակիցների քովիդով դեպքերը, որոնք ապաստարաններում էին վարակվել և կրկնակի սթրես էին ապրում, քանի որ իրենց զինվորները առաջնագծում կռվում էին:

Բժշկի համար դժվար էր նայել հարազատի աչքերին և հայտնել կորուստի լուրը․ սա թերևս ամենացավոտ թեման էր բժշկի համար։ Ծանր էր հատկապես, երբ այդ կորուստները լինում էին երիտասարդ։ Բժիշկը խոսելու ընթացքում հարազատի հետ ամբողջ ցավը ապրում էր։ Յուրաքանչյուր լուրը հայտնելիս միաժամանակ մտածում էիր, թե ի՞նչ չես արել այդ հիվանդին օգնելու համար։ Շատ դեպքեր էին լինում, երբ բժշկին ընդհատում էին, որովհետև չէին կարողանում լսել, մեղադրում ու սպառնում էին։ Յուրաքանչյուր բուժծառայող առանձնանում էր սենյակում, և նույնիսկ տղամարդիկ լաց էին լինում։ Երբեք բժիշկը չի ասում՝ ես ամեն ինչ արեցի, մտածում է՝ ես ի՞նչ կարող էի անել, որ չարեցի։

Երկու տարվա ընթացքում մեր երիտասարդ բժիշկները ծերացան. նկարներն եմ թերթում քովիդի սկզբի ու վերջի. երիտասարդները բոլորը փոխվել են, ծերացել։ Մեր մասնագետների հետ հոգեբաններ էին աշխատում 24 ժամ, մեկս մեկին աջակցում էինք, որպեսզի կարողանայինք հաղթահարել այդ ցավը։

Եղան բժիշկներ, որոնք պայքարից դուրս մնացին․ բժիշկների հետ եղան դեպքեր, որ չկարողացան դրանք համադրել առողջապահական ոլորտում աշխատելու հետ, ոմանք իրենց և իրենց ընտանիքի առողջության համար ի սկզբանե հրաժարվեցին պայքարից, ոմանք էլ առողջապահական ոլորտից դուրս եկան և՛ հոգեբանական, և՛ առողջության տեսանկյունից ի վիճակի չլինելու պատճառով։ Նաև մեր որոշումը եղավ, որ ավագ սերնդի մեր բժիշկներին զերծ պահենք համավարակի վտանգներից։ Ամենացավալի պահը բժշկի համար այն էր, երբ որ տեսնում էր՝ իր հիվանդը շնչահեղձ է լինում, բայց չի կարողանում ոչինչ անել նրան փրկելու համար։ Այդ ընթացքում բժիշկներն իրենց ազատման դիմումի մեջ նշում էին՝ չեմ կարողանում մոռանալ իմ հիվանդին։

Կարևոր է, որ բժիշկն իրեն գնահատված զգա․ բժշկական հանրույթի աշխատանքը չգնահատել հնարավոր չէ։ Չեք պատկերացնի, թե բժիշկներն իրենց ինչքան արժևորված են զգում, երբ մեր հիվանդները մեզ ասում են՝ շնորհակալություն և Աստված պահի ձեր ընտանիքը, ու ապաքինված դուրս են գրվում հիվանդանոցից։ Այն ամենի միջով, ինչով անցել են բուժաշխատողները, անհնար է նկարագրել։ Մեր հասարակությունը պետք է կարողանա հարգանքով վերաբերվել մասնագետներին։ Չեք պատկերացնի՝ ինչ է զգում այն բժիշկը, որը ամեն ինչ արել է հիվանդին փրկելու համար, ու իրեն մեղադրում են, որ ոչինչ չի արել և չի փրկել նրան։ Բժշկական հանրույթն այսքա՜ն բանի միջով անցավ, ապրեց, կորուստներ ունեցավ, բայց, միևնույն է, շարունակում է ծառայել մեր բնակչությանը։

Այդքան փորձություններից հետո էլ բժիշկը շարունակում է իր աշխատանքը․ երկու տարվա ընթացքում շատ բան է փոխվել մեկը մյուսին հանդուրժելու, մեկը մյուսին գնահատելու առումով։ Եթե բժիշկը աշխատում է որպես բժիշկ, ապա նա սիրում է իր մասնագիտությունը։

Բժիշկները մարդիկ են, որոնք կարող են բուժել մարդկանց և պարգևել առողջություն. շատերը բժշկական կրթություն են ստանում, բայց ոլորտում չեն մնում, սակայն ովքեր մնում են, նրանք նվիրված բժիշկներ են։ Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին։ Այս տարիների ընթացքում առողջապահական համակարգի աշխատանքը ամենից լարվածն է եղել, ամենադաժանն է եղել, բայց, միևնույն է, մենք մեր առաջնագածում շարունակում ենք պայքարել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6053 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին