Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ Շիրակի մարզպետից տացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումների պայմանագրային պարտավորությունների կատարման վիճակը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Պարզվել է, որ ՀՀ կառավարության 2020 թ. մայիսի 7-ի և 2021 թ. հունիսի 17-ի համապատասխան որոշումներով սահմանվել են աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները, որը վերաբերում է Շիրակի մարզի 7 գյուղական բնակավայրերի 27 բնակելի տների շահառուներին:
Որոշման կատարումն ապահովելու նպատակով ՀՀ Շիրակի մարզպետարանի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքվել է շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման պայմանագիր, որի կատարման համար հատկացվել է 437 մլն ՀՀ դրամ:
Պայմանագրի համաձայն՝ բնակելի տների շինարարական աշխատանքների ֆինանսավորումը ՀԿ-ին մարզպետի աշխատակազմի կողմից իրականացվում է փուլերով՝ ըստ ՀԿ-ի կողմից իրականացված առանձին գույքային միավորների մասով կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների:
2020 թ. հուլիսի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար ՀԿ-ի կողմից ներկայացված ծրագրային հաշվետվությունների հիման վրա վերջինիս փոխանցվել է 310 156 400 ՀՀ դրամ:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման համար նշված գումարը ստանալու նպատակով «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական ՀԿ-ն 2020 թ. հուլիսի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար կազմել և ՀՀ Շիրակի մարզպետարան է ներկայացրել կատարված աշխատանքների վերաբերյալ ընդհանրական տվյալներ պարունակող հաշվետվություններ, որոնցում բացակայել են յուրաքանչյուր գույքային միավորի մասով կատարված աշխատանքի քանակական ու որակական բնութագրիչները:
Իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն ստուգել կամ հսկել իրականացվող աշխատանքները, ինչի արդյունքում մշտադիտարկում իրականացրած ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը զրկվել է կազմակերպության կողմից կատարված աշխատանքների և օգտագործված գումարների արժանահավատությունը գնահատելու հնարավորությունից:
Բացի դրանից՝ պարզվել է նաև, որ պայմանագրի շրջանակներում բարեգործական ՀԿ-ն պետական միջոցների հաշվին կատարել է ընդհանուր 13 336 500 ՀՀ դրամի ծախսեր. ձեռք է բերել հիմնական միջոց և վճարել մատուցված ծառայությունների դիմաց, որոնք չեն նախատեսվել պայմանագրով, անմիջական չեն առնչվել կնքված պայմանագրով նախատեսված բնակելի տների կառուցման կամ նորոգման հետ, արժեքի մեջ ներառման ենթակա չեն:
Նշված աշխատանքների մասին ՀԿ-ն 2020 թ. հուլիսի 1-ից մինչև 2021 թ. դեկտեմբերի 8-ը ժամանակաշրջանի համար հաշվետվություն է ներկայացրել մարզպետարան, իսկ ՀՀ Շիրակի մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք ընդհանուր 13 336 500 ՀՀ դրամ են փոխանցել ՀԿ-ին բնակելի տների կառուցման արժեքի մեջ ներառման ոչ ենթակա ծախսերի դիմաց՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (Պաշտոնեական անփութությունը) 2-րդ մասի հատկանիշներով (2 դրվագ):
Նախաքննություն կատարելու և դրա շրջանակներում անօթևան ընտանիքների համար բնակարանների կառուցման համար հատկացված միջոցների նպատակային օգտագործման հանգամանքները լրիվ, oբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT