Երևան
12 °C
Երջանկահիշատակ գործարար Լևոն Հայրապետյանի դստեր՝ Զարուհի Հայրապետյանի հրավերով՝ վայրի կենդանիների տեղափոխման ծրագիր է իրականացվել Արցախում: Այս մասին տեղեկացնում են վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC):
Նշվում է, որ հիմնադրամը վեց արջերի տեղափոխել է Վայրի կենդանիների փրկարար և վերականգնողական կենտրոն, իսկ մեկ լուսանի խնամքը հանձնվել է Երևանի կենդանաբանական այգուն։
«Եվս մեկ կարևոր ձեռնարկ իրականություն դարձավ։ Հանդիսանալով EAZA-ի՝ Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի անդամակից կառույց, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ստեղծել է EAZA-ի բոլոր նորմերին ու չափանիշներին համապատասխան պայմանները՝ կենդանիների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։
Տեղեկացնեմ նաև, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Հայրապետյանների ընտանիքին հետագայում օգնելու է ստեղծել հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար վարժեցված կենդանիների հավաքածուով թերապիայի կենտրոն։ Վայրի կենդանիների փրկության ծրագիրն իրականացվում է International Animal Rescue կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ուրախ ենք, որ կազմակերպությունը մշտապես մեր կողքին է և աջակցում է մեր ծրագրերի իրականացմանը»,- նշում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
«Սա արջերի փրկության ամենամեծ առաքելությունն է, որը FPWC-ի մեր գործընկերները կատարել են մինչ այժմ IAR-ի աջակցությամբ: Ցանկացած փրկարարական գործողություն, որը ներառում է գերի վայրի կենդանիների անզգայացում, պահանջում է մանրակրկիտ պլանավորում և իրականացում՝ ապահովելու կենդանիների և մարդկանց անվտանգությունն ու բարեկեցությունը: Տեղափոխումը տեղի է ունեցել ճիշտ ժամանակին: Շնորհավորում ենք Ռուբեն Խաչատրյանին և FPWC թիմին լավ կատարած աշխատանքի համար: Այժմ մենք պետք է մեր ուշադրությունը դարձնենք արջերին խնամելու, նրանց սննդարար սնունդ և անասնաբուժական բուժում ապահովելու հարցերին՝ բարելավելու նրանց առողջությունը և նրանց ապահովելու արժանի կյանքով»,- նշել է IAR-ի նախագահ Ալան Նայթը։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ տարբեր հաշվարկներով Հայաստանում մասնավոր տարածքներում՝ ռեստորաններ, գազաբենզալցակայաններ, բակեր, ապօրինաբար անազատության մեջ են պահվում հիսուն արջեր։
2017թ․ հոկտեմբերից Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) ջանքերով մեկնարկել է այդպիսի արջերի փրկության լայնածավալ ծրագիր։ Այս պահի դրությամբ փրկվել եւ ազատավանդակներ են տեղափոխվել 35 արջեր։ Արջերի փրկության ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել «կանաչ» մտածողությունը Հայաստանում և արցախում ձևավորել հարգանք վայրի բնության առանձնյակների նկատմամբ եւ արմատախիլ անել վայրի գիշատիչ կենդանիներին անազատության մեջ պահելու արատավոր սովորույթը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT