Երևան
12 °C
Այսօր՝ հունիսի 15-ին, Գյումրիում մեկնարկել է «Հայաստան» երգչախմբային մրցույթ-փառատոնը։ Այն կազմակերպվել և անցկացվում է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ: Մեկօրյա փառատոնին մասնակցում է 8 երգչախումբ՝ ավելի քան 200 երեխա:

Փառատոնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երգչախումբ հանդես է գալու երեք կատարմամբ: Որպես պարտադիր ստեղծագործություն փառատոնի համար ընտրվել է Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» երգը: Գալա-համերգի ավարտին 200 եւ ավելի մասնակիցներ կոմպոզիտորի հետ կերգեն այդ ստեղծագործությունը։

«Նախաձեռնության նպատակը երգչախմբային տոն կազմակերպելն է բոլոր այն աշակերտների համար, որոնք իրենց ուսումնական գործընթացից ժամանակ են հատկացնում ու մասնակցում երգչախմբերի դասերին: Նպատակը հենց դա է՝ օրացույցում հենց այդ երեխաների համար մեկ տոնական օր ունենալը, երգչախմբային իրադարձությունը Գյումրի վերադարձնելն ու շարունակականություն ապահովվելը»,- փառատոնի մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսում նշել է Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը:


Ըստ փառատոնի ժյուրիի, երգչախմբային արվեստը ոչ միայն զարգացնում է երեխաների երաժշտական լսողությունն ու արվեստաճանաչումը, այլ նաև ընկերասիրությունը:
«Այս փառատոնը ոգևորիչ ակունք պետք է հանդիսանա այս երեխաների հետագա արվեստաճանաչության, աշխարհը ճիշտ ընկալելու ու բարությամբ լցնելու համար: Երգչախումբն անչափ կարևոր է երեխայի երաժշտական լսողության, գեղարվեստական հմտությունների զարգացման համար: Սա մեկը մյուսին լսել ու միասնականություն է սովորեցնում: Ինձ համար պատիվ է, որ այս երեխաները պետք է իրենց մաքուր շուրթերով արտաբերեն «Պիտի ապրենքը»,- ասել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտորների միության անդամ, Երեւանի Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Էդգար Գյանջումյանը:


Փառատոնում առաջին հորիզոնականում է Արշակ Բրուտյանի անվան թից 4 երաժշտական դպրոցը և Ամասիայի մանկական արվեստի դպրոցը, որոնք հավասար միավորներ էին վաստակել:
Երկրորդ հորիզոնականում՝ Շերամի անվան թիվ 5 երաժշտական ու Շիշյանի անվան դպրոցներն են, որոնք դարձյալ հավասար միավորներ ունեին:
Իսկ երրորդ հորիզոնականում Արթիկի Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցն է:


Բացի հաղթող դպրոցներից, մասնակիցները նաև առանձին անվանակարգերում են հաղթանակներ ունեցել. Էդգար Գյանջումյանի «Պիտի ապրենք» երգը՝ որպես «Մեկ երգի լավագույն կատարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել դարձյալ Ամասիայի մանկական արվեստի դպրոցը: «Լավագույն խմբավարը» անվանակարգում թիվ 6 Երաժշտական դպրոցն է, իսկ «Լավագույն կոնցերտ մաստերը»՝ Արթիկի երաժշտական դպրոցից է:




Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT