Փոխվարչապետ Մաթևոսյանին է ներկայացվել «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ներկայացվել է ԱՄՆ ՄԶԳ փորձագետների մշակած՝ «Հայաստանի ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզ»-ը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Ռեբեկա Ուայթը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք։

Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է բոլորին Հայաստանի կառավարության համար նման կարևոր հարցի քննարկման շրջանակում և ընդգծել, որ բարենպաստ բիզնես և ներդրումային միջավայր ստեղծելը առանցքային դեր ունի ՀՀ հանձնառության մեջ՝ ուղղված գիտելիքի վրա հիմնված, արտահանմանն ուղղված և ներառական տնտեսություն կառուցելուն:

«Հետևապես, մենք շարունակական աշխատանքներ ենք իրականացնում ոչ միայն մեր քաղաքականությունն ու օրենսդրական միջավայրը բիզնեսի համար ավելի հարմար դարձնելու, այլև ներդրումների խթանմանն ու դյուրացմանը նպաստող ինստիտուցիոնալ կարգավորումներ ստեղծելու ուղղությամբ»,- նշել է փոխվարչապետը և այդ համատեքստում բարձր գնահատել վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությունն ու նշված գործընթացին աջակցելու ջանքերը։

Փոխվարչապետի խոսքին հաջորդել է Ճանապարհային քարտեզի ներկայացումը, որի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել ներդրումային քաղաքականությանը, ներդրումների խթանմանն ու դյուրացմանը, ինչպես նաև ներդրումային արտոնություններին ու ներդրումների ինստիտուցիոնալ կառուցվածքին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1138 դիտում

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում