ՀՀ վարչապետի տիկինը Դսեղում, Դեբետում և Հաղպատում ծանոթացել է համայնքի ծրագրերին, այցելել է նաև COAF սմարթ կենտրոն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մարզային այցի 2-րդ օրը սկսել է Դսեղ համայնքում։ Նա ծաղիկներ է խոնարհել հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ։

Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում, են, որ այնուհետև վարչապետի տիկինը ծանոթացել է գյուղում գործող Բնության այցելուների կենտրոնի աշխատանքին։ Կենտրոնի նպատակն է Դսեղում խթանել զբոսաշրջությունը, դարձնել համայնքի բնությունն առավել ճանաչելի։ Կենտրոնի հիմնական նպատակներից է նաև ներգրավել տեղի բնակչությանը զբոսաշրջության զարգացման գործընթացում։

Դսեղի միջնակարգ դպրոցում Աննա Հակոբյանին ներկայացրել են հատապտուղների ինտենսիվ այգին, գորգագործության ու կավագործության խմբերի պարապմունքները:

208.jpg (199 KB)

Դսեղից հետո հաջորդ կանգառը Դեբետ գյուղն է եղել, որի համայնքապետարանի շենքը նորոգվել է COAF-ի միջոցներով։ Աննա Հակոբյանին ներկայացրել են նաև գյուղի զարգացման ծրագրերն ու զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու հնարավորությունները։ Դեբետում խելացի կանգառ կա, կառուցվում է նոր դպրոց ու մանկապարտեզ։ Մինչև դպրոցի շինարարության ավարտը՝ համայնքի երեխաների դասերը կազմակերպվում են COAF սմարթ կենտրոնում։

COAF-ի տեսլականն է զարգացնել գյուղական համայնքները նորարության միջոցով և արագացնել գյուղերի տրանսֆորմացիան՝ դառնալով ներգաղթի վայրեր։ Այս գյուղերը կառաջարկեն կյանքի բարձր որակ՝ անընդհատ արդարացնելով և գերակատարելով բնակիչների բոլոր սպասելիքները, որոնք էլ իրենց հերթին նպաստում են համայնքի զարգացմանը։

COAF-ը նպատակ ունի կառուցել գյուղի սմարթ մոդել, որը կընդլայնի և կտարածվի։ Աննա Հակոբյանը այցելել է նաև COAF-ի սմարթ կենտրոն, որտեղ շրջայցի ժամանակ ներկայացրել են կենտրոնի գործող և ապագա ծրագրերը։

209.jpg (215 KB)

Լոռու մարզ այցը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ավարտել է Հաղպատի վանական համալիր այցելությամբ: Նրան դիմավորել են Ալավերդու և Հաղպատավանքի հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Վարչապետի տիկինը շրջել է վանական համալիրում և ծանոթացել դրա կառուցման պատմությանը։

Հաղպատաի վանական համալիրը համաշխարհային ժառանգության մաս է կազմում և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։

210.jpg (130 KB)211.jpg (168 KB)212.jpg (173 KB)

Տպել
983 դիտում

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա

Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Մի քանի լայքի համար 7-8 տարեկան երեխայի մոտ ոհմակի նման հարձակվողներ, մի՞թե դուք եք սգացողը, բարոյականը. Հակոբյան

Վարչապետի տիկնոջն ու մանկահասակ դստերը թիրախավորողները զերծ են ամեն տեսակ սրբություններից. Չախոյան

Նոյեմբերյանում տեղի ունեցած բախումների և ԵԿՄ մեքենայով միջադեպի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա 5 ձերբակալված

Մատվիենկոն հանձնարարել է հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ

Աննա Հակոբյանի Ծիծեռնակաբերդ այցի ժամանակ «Ազգային ժողովրդական բևեռի» անդամները սանձարձակ վարք են դրսևորել

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր