Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի, Կոտայքի և Արմավիրի մարզային քննչական վարչություններում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ներկայացնելով 3 վթարներից մանրամասներ:
Այսպես՝ 2022թ. հունիսի 06-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 137.7 կմ հատվածում միմյանց են բախվել Վրաստանի Հանրապետության քաղաքացու վարած «Տոյոտա» և Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրի բնակչի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային դեպքի վայրի և ավտոմեքենաների զննություններ, հարցաքննվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 26,8 կմ հատվածի՝ դեպի Երևան տանող ուղեմասում «ԲՄՎ X5 4.4I» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ Տրանզիտ 2,0 TD» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել արգելապատնեշին և ընկել 300 մետր խորությամբ ձորը, որի հետևանքով վարորդը մահացել է:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԲՄՎ X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարել է՝ չունենալով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք, համապատասխան սարքի միջոցով ստուգվել է «ԲՄՎ X5 4.4I» մակնիշի ավտոմեքենայի վարորդի սթափության աստիճանը, համաձայն զննության արդյունքի՝ նրա մոտ ալկոհոլի պարունակությունը կազմել է 0,9828 միլիգրամ, որը ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ համարվում է ոչ սթափ վիճակ: Հավելենք, որ վերջինս չի լքել ավտոպատահարի վայրը, դեպքի մասին անձամբ ահազանգել է ոստիկանություն և շտապօգնություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն:
«ԲՄՎ X5 4.4I»-ի վարորդը հարցաքննվել է՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերջինից վերցվել են արյան փորձանմուշներ, նշանակվել է դատատոկսիկոքիմիական փորձաքննություն: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է գրավը:
2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 02:15-ին, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է 1988թ. ծնված կին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերջինս մարմնական վնասվածքները ստացել է 2022թ. հունիսի 7-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում «Օպել» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու հետևանքով, վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի և «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները, ստացած մարմանական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցել է քրեական գործ:
Նախաքննության ընթացքում կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել փորձանմուշներ, առգրավվել տրանսպորտային միջոցներում՝ դեպքի պահին եղած անձանց հագուստները:
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել
Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը
1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել
Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ
Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան
Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ
Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է
Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ
Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT