Երևան
12 °C
ԱՄՆ Վիրջինիա նահանգի դատարանը մեղավոր է ճանաչել Ջոնի Դեփի նախկին կնոջը՝ Էմբեր Հերդին, դերասանին զրպարտելու, նրա պատիվն ու արժանապատվությունը միտումնավոր արատավորելու համար:
Դատարանը Հերդին պարտավորեցրել է վճարել տուժող կողմին 15 մլն դոլար փոխհատուցում:
Նույն գործի շրջանակներում դատարանը բավարարել է Էմբերի միայն որոշ մեղադրանքները ամուսնու հասցեին, և կայացված որոշումից հետո Դեփը պարտավորվել է նախկին կնոջը որպես փոխհատուցում վճարել 2 մլն դոլար:
Հիշեցնենք՝ էմբեր Հերդը նախկին ամուսնուն 2018 թվականին մեղադրել էր ընտանեկան բռնություն գործադրելու համար: Նրա խոսքով՝ Դեփը թմրանյութերի ազդեցության տակ ծեծել և փորձել էր խեղդել իրեն:
Էմբերի մեղադրանքներից հետո Դեպը դատական հայց էր ներկայացրել նախկին կնոջ դեմ՝ մեղադրելով վերջինիս հորինված պատմություններով իր հեղինակության հետ խաղալու համար: Դեփը նախկին կնոջից պահանջում էր 50 միլիոն դոլար փոխհատուցում՝ իր անունը և կարերիան անվանարկելու համար:
36-ամյա Էմբեր Հերդն էլ պատասխան հայց էր ներկայացրել դատարան՝ հայտարարելով՝ իր դեմ ներկայացրած ամուսնու հայցից հետո իր հեղինակությունը որակազրկվել է: Որպես փոխհատուցում՝ նա նախկին ամուսնուց պահանջում էր 100 միլիոն դոլար:
Կնոջ դեմ հաղթանակ տանելուց հետո Դեփը ինստագրամյան իր էջում գրառում է կատարել, որի միջոցով շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, որոնք ողջ դատական գործընթացի ժամանակ իր կողքին են եղել: Նա ևս մեկ անգամ հավատացրել, որ ինքը որևէ կնոջ նկատմամբ բռնություն չի գործել:
«Վեց տարի առաջ իմ, երեխաներիս, մտերիմներիս ու բոլոր մարդկանց կյանքը, որոնք ինձ աջակցել են, մեկընդմիշտ փոխվեց: Լրատվամիջոցներում սկսեցին տարածվել կեղծ լուրեր, որոնք իմ հանդեպ առաջացրին ատելության անվերջանալի շղթա: Այդ ամենն ազդեց իմ կյանքի ու կարիերայի վրա: Վերջապես 6 տարի անց դատարանը վերադարձրեց իմ կյանքը: Իսկապես շնորհակալ եմ: Պարտավոր էի պատմել ճշմարտությունն իմ երեխաներին ու բոլորին, որոնք անսահման հավատում էին ինձ: Վերջապես հանգիստ եմ, որ դա ինձ հաջողվեց»,- գրել է նա:
Դատական հայցը ամուսնու դեմ պարտվելուց հետո ինստագրամյան իր էջում գրառում է կատարել նաև Էմբեր Հերդը:
«Հիասթափությունը, որ զգում եմ, հնարավոր չէ բացատրել: Վշտից մեռնում եմ, քանի որ բազմաթիվ ապացույցները բավական չեղան՝ նախկին ամուսնուս մեծ իշխանությանն ու ազդեցությանը դիմակայելու: Հիասթափված եմ: Ձախողում է: Այն մեզ վերադարձնում է այն ժամանակները, երբ արտահայտվել չվախեցող կինը կարող էր ամոթանքի արժանանալ ու հանրայնորեն ոչնչացվել: Ջոնիի փաստաբաններին հաջողվեց ստիպել ատենակալներին ուշադրություն չդարձնել խոսքի ազատությանն ու անտեսել ապացույցները, որոնք այնքան համոզիչ էին Մեծ Բրիտանիայում հաղթելու համար: Տխուր եմ, որ պարտվել եմ: Բայց ավելի տխուր եմ, որ կորցրել եմ իմ իրավունքը որպես ամերիկուհի»:
Ջոնի Դեփն ու Էմբեր Հերդը ամուսնացել էին 2015 թվականին, պաշտոնապես ամուսնալուծվել՝ 2017-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT