Այն մոտեցումը, թե՝ իմ երեխան նման բան չի անի, պետք է մի կողմ դնենք. Արսեն Թորոսյանը՝ վատ սովորույթները կանխելու մասին

ՀՀ առողջապահության նախկին նախարար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի համոզմամբ՝ հանրային սննդի վայրերում, այդ թվում՝ բացօթյա սրճարաններում, ռեստորաններում, ծխելու արգելքը շատ տեղին է, պարզապես՝ մի փոքր ուշացած: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թորոսյանը վստահեցնում է՝ օրենքը ճիշտ է և օրինակելի՝ նկատելով՝ բազմաթիվ երկրներ այժմ մեզնից օրինակ են վերցնում:

«Անձնական դիտարկումներս եւ շփումներս թույլ են տալիս մտածել, որ շատ ծանր ծխողներ այս օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սկսել են կա՛մ շատ քիչ ծխել, կա՛մ չծխել: Որոշ մարդիկ վերաիմաստավորել են իրենց առողջ լինելու անհրաժեշտությունն ու դադարեցրել ծխելը»,-ասում է Թորոսյանը:

Պատգամավորը, անդրադառնալով հանրության շրջանում հնչող այն բողոքներին, ըստ որոնց՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնի հանրային որոշ օբյեկտների կողքով անցնել չի լինում, քանի որ սրճարաններին հարակից մայթերում կուտակվում են ծխող մարդիկ, նշում է. «Ինձ համար շատ տարօրինակ են, այսպես կոչված, բողոքները: Ի՞նչ է նշանակում՝ խանգարում են անցորդներին: Ավելի լավ է՝ նստեն հաց ուտելու, սուրճ խմելու ընթացքում ծխեն, իրենց ու կողքիններին վնասեն, միայն թե դուրս չգա՞ն»:

Խոսելով նաեւ այն մասին, թե դրսում ծխելով՝ մարդիկ ավելի շատ են սկսել ծխախոտի մնացորդ նետել գետնին եւ քաղաքը աղտոտել, Թորոսյանը շեշտում է՝ եթե մարդը տարրական կուլտուրա չունի շրջակայքը մաքուր պահելու, կամ սննդի կետերի սեփականատերերը չեն կարողանում ճիշտ տեղերում աղբամաններ տեղադրել, դա ոչ մի կերպ օրենքը սխալ չի դարձնում: Ընդհակառակը, ըստ նրա, ծխախոտի մնացորդը գետնին գցելը խոսում է բոլորովին այլ խնդիրների մասին: «Այսինքն՝ ոչ միայն պիտի զարգացնենք փակ տարածքներում ու հանրային վայրերում չծխելու կուլտուրան, այլեւ փողոցում ուրիշներին չխանգարելու եւ այլն: Չեմ ուզում ասել, բայց դրսից եկած ռուսներն են մեր քաղաքը մաքրում աղբից, քանի որ մեր բազմաթիվ քաղաքացիներ Հայաստանը սիրում են միայն «Ֆեյսբուք»-ում՝ ստատուսներ գրելով»,- արձանագրում է պատգամավորը:

Առողջապահության նախկին նախարարի կարծիքով՝ այժմ բոլորը՝ թե՛ սրճարանների սեփականատերերը, թե՛ այցելուները եւ թե՛ իրենք՝ քաղաքական գործիչները, պիտի ջանք գործադրեն, որ հնարավորինս ի կատար ածվեն օրենքի բոլոր կետերը՝ մեղմելով առաջացնող հարակից տհաճ երեւույթները:

Վերջինս նաեւ նկատում է՝ օրենքը բավականին լավ է գրված ու մշակված, պարզապես փոքրիկ բացթողում է նկատվում, որը շտկման կարիք ունի:

«Օրենքը փորձում են շրջանցել, հատկապես այն սրճարանների սեփականատերերը, որտեղ նարգիլե է թույլատրվում: Ասում են՝ իբր այդ նյութի մեջ նիկոտին չկա (օրենքը նիկոտին պարունակող ծխախոտային ապրանքատեսակներին է վերաբերում): Մեր առողջապահության նախարարությունը պետք է մտածի, թե ինչպես կարելի է դրա դեմն առնել: Կա՛մ լաբորատոր փորձաքննությամբ պիտի ապացուցվի, որ նիկոտին կա դրա մեջ, կա՛մ էլ օրենքում պիտի փոփոխություն արվի, որ հանրային վայրերում արգելվի օգտագործել այն ապրանքները, որոնք ծուխ են արտադրում»,- ընդգծում է Արսեն Թորոսյանը:

Անդրադառնալով ծխախոտի գովազդի արգելմանն ու խանութներում փակ ցուցափեղկերով վաճառելու դժգոհություններին՝ պատգամավորը ասում է. «Խաչմերկուներում կարմիր լույսի առկայություն էլ կարող է որոշ մարդկանց խանգարել, ու կարող ենք առաջարկել հանել դրանք, որպեսզի արագ տեղ հասնեն, սակայն արդյունքում բազմաթիվ վթարներ կլինեն»:

Թորոսյանը նաեւ ընդգծում է՝ ծխախոտի գովազդի արգելքը հատկապես միտված է նոր սերնդի չծխելուն, ոչ թե այն անձանց, որոնք արդեն երկար տարիների ծխողներ են: Խոսելով մեր երկրում անչափահասների շրջանում ծխախոտ օգտագործողների թվի ավելացման մասին՝ պատգամավորը նշում է՝ պատկերն իրականում շատ անհանգստացնող է. «Հետազոտություններ են արվել դեռահասների շրջանում ոչ միայն ծխելու վերաբերյալ, այլեւ ալկոհոլ եւ թմրամիջոց օգտագործելու: Այդ ամենը բավականին երիտասարդացել է, ընդհուպ՝ մինչեւ 13-14 տարեկան»:

Թորոսյանի կարծիքով՝ մեզ թվում է, թե մեր երեխաները շատ կրթված են, ավանդույթի ուժով թմրանյութ չեն օգտագործում, սակայն այս գլոբալիզացումն աշխարհում ու ինֆորմացիայի հասանելիությունը ամեն ինչ խառնել են իրար: Վնասակար սովորությունների գովազդը եւս զգալի ազդում է մեր դեռահասների վրա:

«Ծխախոտի, ալկոհոլի եւ թմրամիջոցների հասանելիությունը դեռահասների շրջանում բերում է կախվածության: Պետք է լայնամասշտաբ գործողություններ իրականացնեք, որպեսզի կանխենք դրա տարածումը: Իսկ կանխելու լավագույն ճանապարհը այդ մասին բաց խոսելն ու բացատրելն է: Ավանդական այն սխալ մոտեցումը, թե հնարավոր չէ՝ իմ երեխան նման բան անի, պետք է մի կողմ դնենք ու խնդիրներին բաց աչքերով նայենք»,- ասում է Թորոսյանը: Վերջինիս համոզված է՝ այս փոփոխությունները ու զգալի արդյունքի հասնելը մի փոքր ժամանակատար ու բարդ են լինելու, սակայն հետագայում սերունդը շնորհակալություն է հայտնելու:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ը, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում ամեն տարի ծխախոտի առաջացրած հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 մարդ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3991 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին