Ծխախոտի առաջացրած հիվանդություններից ՀՀ-ում տարեկան մահանում է 5500 անձ. ինչպես դադարել ծխել

Այսօր՝ մայիսի 31-ը, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հայաստանում ամեն տարի ծխախոտի առաջացրած հիվանդություններից մահանում է ավելի քան 5500 բնակիչ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ Հայաստանում այսօր 16-ից բարձր տարիք ունեցող բնակչության 27.9 տոկոսը ծխում է:

Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներանոթային վիրաբույժ Տիգրան Պողոսյանի եւ նույն կենտրոնի քիմիաթերապեւտ Կարինե Սողոմոնյանի փոխանցմամբ՝ Հայաստանում ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց՝ 1.8%-ը), դեռահասների շրջանում կյանքում երբևէ ծխախոտ օգտագործել է 15 տարեկան տղաների 21%-ը եւ աղջիկների 3%-ը: 

Տիգրան Պողոսյանի փոխանցմամբ՝ ծխամոլությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է եւ գնալով շատանում է ծխողների թիվը: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապեւտ Կարինե Սողոմոնյանի խոսքով էլ՝ միանշանակ մեր երկրի համար դա բավականին բարձր ցուցանիշ է: Ըստ մասնագետի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց ծխախոտն էլ թոքի քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում: «Մեր խնդիրն է կանխել այդ հիվանդությունների առաջացումը, ոչ թե սպասենք՝ հիվանդությունը զարգանա, նոր ախտորոշենք ու բուժենք: Ինչպես ասել է Հիպոկրատը, հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելելը, քան բուժելը»,- ասում է Սողոմոնյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ մոլի ծխողների մոտ թոքի քաղցկեղի ռիսկը բարձրանում է 16 անգամ եւ կրկնապատկվում այն մարդկանց շրջանում, որոնք ծխելը սկսել են մինչեւ 16 տարեկանը:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ բանախոսներն անդրադարձան նաեւ 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված՝ «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքին, որով նախատեսված սահմանափակումները տարածվում են ծխախոտային բոլոր արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների վրա:

Հիշեցնենք՝ օրենքի համաձայն՝ արգելվում են ծխախոտի օգտագործումը բոլոր փակ և որոշ բաց հանրային վայրերում (այդ թվում՝ առողջապահական, կրթական, մշակույթի հաստատություններում, հյուրանոցային տնտեսության օբյեկտներում, փակ եւ բաց սննդի օբյեկտներում), գովազդի, իրացման (վաճառքի) խթանման եւ հովանավորության բոլոր ձևերը, գործում են նաև այլ դրույթներ:

Բանախոսների խոսքով՝ օրենսդրական անչափ կարեւոր նախաձեռնություն է իրականացվել, այն պաշտպանում է նաեւ պասիվ ծխողներին, միտված է բնակչության ընկալումներում ծխախոտի օգտագործումը՝ որպես անառողջ եւ մերժելի վարքագիծ արմատավորելուն:

«Չծխող այն անձիք, որոնք պարբերաբար ներշնչում են ընտանիքի անդամի կամ կողքի անձի ծուխը, դա եւս քաղցկեղածին է, քան որ ոչ թե նիկոտինն է քաղցկեղածին, այլ այն նյութերը, որոնք ծխի, խեժի այրման ընթացքում անցնում են օրգանիզմ: Հետազոտություններով այդ նյութերը նույն կազմությամբ, մի փոքր ավելի քիչ քանակով հայտնաբերվել են պասիվ ծխողների շրջանում, սակայն դա էլ է բավարար, որ բարձրացնի թոքի քաղցկեղի հավանականությունը»,- իրազեկում է Սողոմոնյանը:

Անդրադառնալով ծխի ազդեցությանը հղիների եւ երեխաների շրջանում՝ վերջինս շեշտում է՝ ծխախոտը, անցնելով մոր օրգանիզմ, բերում է հիպոքսիայի (օրգանիզմում թթվածնի անբավարարություն), փոխանցվում պտղին, ազդում պաշտպանիչ թաղանթի վրա: «Ցածր թթվածնի պայմաններում պտղի օրգան համակարգերի, նյարդային համակարգերի նորմալ աճն ու զարգացումը հետ են մնում»,- մանրամասնում է Կարինե Սողոմոնյանը:

Տիգրան Պետրոսյանի դիտարկմամբ էլ՝ մարդիկ շատ մակերեսային են նայում ծխախոտի վնասակարության մասին փաստարկներին: «Մեր բուժառուների մեջ հիմնական տոկոսը ծխողներ են: Սրտանոթային հիվանդությունների ամենաբարձր ռիսկի գործոն է ծխելը, այն առաջացնում է շաքարային դիաբետ, ճարպակալում»,- նշում է նա:

Մասնագետները նաև հիշեցնում են՝ գոյություն ունեն տարբեր տեսակի նյութեր, դեղահաբեր, որոնք օգնում են դադարեցնել ծխելը: «Կան պրեպորատներ, որոնք օգնում են փոխարինել նիկոտինին, անվնաս են, սակայն պարտադիր պիտի բժշկի ցուցումով նշանակվեն: Դեղահաբերը փոխարինում են նիկոտինին, «խաբում» նիկոտինային ընկալիչներին, սակայն նույն կախվածությունը չեն առաջացնում»,- ասում են նրանք և հավելում, որ այդ քայլին գնալիս էլ անձը պիտի կամքի ուժ ունենա:

Նրանց հավաստմամբ՝ պրակտիկան ցույց է տվել, որ ծխելը դադարեցնել ցանկացողները քիչ-քիչ դադարեցնելով՝ կրկին վերադառնում են ակտիվ ծխելուն, դրա համար ծխելուց պետք է հրաժարվել միանգամից. «Դա օրգանիզմին որեւէ վնաս չի կարող պատճառել, բայց կարող է ազդել ատամների վրա: Ատամներին հարցն էլ լուծելի է, փառք Աստծո, Հայաստանում ունենք զարգացած ստոմոտոլոգիա»:

Տիգրան Պողոսյանն էլ, անդրադառնալով փոխարինիչներին, նշում է՝ դրանք եւս ունեն շատ բացասական ազդեցություն. ««ԱՅՔՈՍ» եւ նմանատիպ փոխարինիչներն ունեն բացասական ազդեցություն օրգանիզմի վրա»:

Տպել
1397 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց