Խաղաղության օրակարգի մասին հայտարարությունը չի նշանակում, որ ի վիճակի չենք պաշտպանելու այն ցանկացած միջոցով. Մարուքյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, Արցախի Հանրապետության կարգավիճակը, համաշխարհային հանրության արձագանքը Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանը. «Республика Армения»-ի հետ զրույցում այս թեմաների շուրջ մեկնաբանություններ է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

Ըստ Մարուքյանի՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը, հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հարցերը քննարկման առարկա են դառնալու Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի անվտանգության հարցերի շուրջ նորաստեղծ հանձնաժողովում։  

Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ընդմիշտ կփակի Արցախի կարգավիճակի հարցը՝ Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ  դեռ չսկսված գործընթացը կապ չունի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ։ Հայտարարություններն արվում են զուտ ներքին լսարանի ախորժակը բավարարելու նպատակով։

«Բազմիցս նշել ենք, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունները պետք է ընթանան երկու կողմերի առաջարկների հիման վրա՝ ընդգրկելով խնդիրների ողջ շրջանակը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական կարգավորումը։ Ադրբեջանական կողմն իր շահարկումներով փորձ է անում ԼՂ խնդիրը ներկայացնել որպես տարածքային վեճ, մինչդեռ իրականում խոսքն արցախահայության իրավունքների իրացման և էթնիկ զտումների սպառնալիքի բացառման մասին է»,- ասել է Մարուքյանը՝ հավելելով, որ մայիսի 27-ին Իլհամ Ալիևի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ քաղաքականության շարունակության մասին։

«Հարևան պետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք արտահայտվում են այդ նպատակին հասնելու համար ուժի կիրառման դիրքերից, ոչ այլ ինչ են, քան միջազգային իրավունքի նորմերի անտեսում, ինչը լուրջ կասկածի տակ է դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը: Այստեղ, բնականաբար, մենք ակնկալում ենք համաշխարհային հանրության հասցեական և դատապարտող արձագանքը»,- ընդգծել է Մարուքյանը։

Մարուքյանի կարծիքով՝ բանակցություններն այլընտրանք չունեն, իսկ եթե ունեն, ապա դա նոր պատերազմն է, մինչդեռ հայկական կողմը, ի ուշադրություն ամբողջ աշխարհի, հայտարարել է իր խաղաղության օրակարգի և այն մինչև վերջ տանելու ցանկության մասին։

«Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր հռչակած խաղաղության օրակարգը, այդ թվում՝ ցանկացած միջոցներով»,- հավելել է Մարուքյանը՝ ընդգծելով, որ խաղաղությունը պետք չէ միայն Հայաստանին, այն պետք է բոլորին և կարող է հաստատվել միայն բոլոր կողմերի ջանքերով։

Մարուքյանն անդրադարձել է նաև Շառլ Միշելի հայտարարությանը, որտեղ հստակ ասվում է, որ Ադրբեջանը չի կարող չնկատել «սենյակում գտնվող փղին»։ Պնդել, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի և մոռանալ 2020 թ-ին ստորագրած փաստաթուղթը, որը հստակ մատնանշում է Լեռնային Ղարաբաղի՝ որպես քաղաքական, տարածքային միավորի և գործոնի, լուրջ չի ընդունում համաշխարհային հանրությունը։

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Մարուքյանը նշել է, որ թուրքական կողմն իր քայլերը սինխրոնիզացնում է Ադրբեջանի հետ և խորհրդակցություններ անցկացնում, ինչը նրանք բազմիցս հրապարակայնորեն ընդգծել են։ «Այս դեպքում չէի ասի, որ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում՝ դրանք ներկայացնելով Ադրբեջանի միջոցով»,- ասել է նա:

Վերջինս նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պաշտոնական հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք վերահաստատում են իրենց հանձնառությունները՝ որպես համանախագահներ։ Հայկական կողմը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի գործունեության ակտիվացման առումով, ինչպես նաև երախտապարտ է համաշխարհային հանրության բոլոր դերակատարներին, որոնք նպաստում են խաղաղության օրակարգին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2287 դիտում

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար