Արծաթե հուշադրամի թողարկում, կիսանդրու տեղադրում, համերգային ծրագրեր. Օհան Դուրյանի 100-ամյակը ՀՀ-ում կնշվի մեծ շուքով

2022 թվականի սեպտեմբերի 8-ին լրանում է աշխարհահռչակ դիրիժոր, նշանավոր երաժիշտ Օհան Դուրյանի 100-ամյակը: Վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է հոբելյանական կառավարական հանձնաժողով, որն էլ զբաղվում է մաեստրոյի հիշատակին նվիրված միջոցառման կազմակերպմամբ:

Նրա արվեստի մեծ երկրպագու, բժիշկ, հասարակական գործիչ, Օհան Դուրյանի 100-ամյակի կառավարական հոբելյանական հանձնաժողովի անդամ Վահան Վարդապետյանը, «Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով սպասվելիք միջոցառմանը, մանրամասնում է՝ նախատեսվում է Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկ նվագախմբի աշնանային համերգաշրջանը նվիրել Դուրյանի 100-ամյակին՝ ընդգրկելով համերգային ծրագրեր՝ հրավիրյալ հայտնի դիրիժորների ու երաժիշտների մասնակցությամբ: Կանցկացվեն համերգային երեկոներ մաեստրոյի ստեղծագործությունների կատարմամբ, Տիգրան Հեքեքյանի երգչախումբը հանդես կգա առանձին համերգով:

Վերջինիս փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկը նախապատրաստել է թողարկել Դուրյանի պատկերով արծաթե հուշադրամ. «ԲՏԱ նախարարությունն էլ նախատեսել է դրոշմանիշի թողարկում: Հանրային հեռուստատեսությամբ էլ մեր հանրությունը կվայելի Դուրյանի հրաշալի մեկնաբանությունները, եթեր կհեռարձակվեն նրա կյանքն ու գործունեությունը արտացոլող տեսանյութեր և ֆիլմ»:

Վարդապետյանի խոսքով՝ հանձնաժողովի բոլոր անդամները սիրով ու պատվախնդրությամբ իրենց պարտքն են համարում ըստ արժանվույն նշելու մաեստրոյի 100-ամյակը, ինչը, նրա համոզմամբ, առաջ հերթին մեզ է անհրաժեշտ՝ սերունդներին ու մեր մշակույթին: Վերջինս նկատում է՝ տարիներ շարունակ իր մտահղացումներն ու ծրագրերը կյանքի կոչվելու ճանապարհին են:

«Իր հաճելի անակնկալը կմատուցի հանրային ռադիոն՝ թողարկելով «Օհան Դուրյան 100» ձայնասկավառակների հավաքածուն: Քաղաքապետարանը կիրականացնի կիսանդրու տեղադրման, գովազդային վահանակների տեղադրման աշխատանքներ: Եվ հետաքրքիր մի նորություն ևս. ֆրանսիական հայտնի ձայնագրային ստուդիան պատրաստվում է թողարկել ձայնասկավառակների հավաքածու աշխարհի լավագույն երաժշտական գործերի մեկնաբանությամբ, որոնցում տեղ են գտել նաեւ Դուրյանի ղեկավարած երկու գործերը (Բրուքներ, Մոցարտ)»,- ասում է հասարակական գործիչը և հավելում՝ նշված ժամկետներում կկազմակերպվի շնորհանդես, ինչը կլինի հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված երեկո, քանի որ Ֆրանսիայի կառավարությունը մաեստրոյին արժանացրել է արվեստների եւ գրականության պատվո ասպետի կոչման:

Վարդապետյանը նաև նկատում է՝ Դուրյանի մահվան օրը ինքը սկսել է դատապարտել է մեր իրականությունը: Վերջինս ցավով փաստում է, որ հայ իրականությունում մարդն ըստ արժանվույն չի գնահատվում կենդանության օրոք:

«Եկեք մեծերին հարգենք կենդանության օրոք, քանզի անկախացած հայրենիք վերադարձած մաեստրոն տառապալից ու փշոտ ճանապարհ անցավ, բայց երբեք չընկրկեց ու չշեղվեց՝ մնալով իր բացառիկ արժանապատվության, սկզբունքայնության բարձունքում, անհասանելի ու անկրկնելի»,- նկատում է հասարակական գործիչը:

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
32876 դիտում

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ