Երևան
12 °C
Երեկվանից շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ, որոնք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին ստացել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչում, գրառումների միջոցով կրկին որոշել են շնորհակալություն հայտնել դրա համար: Թե ի՞նչն է վերջիններիս դրդել այս օրերին հիշել իրենց կոչումները, պարզ չէ: Նկատենք, սակայն, որ Սերժ Սարգսյանին սատարող գրառումներ են անում նաև կոչման չարժանացած շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ ևս:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ այս վարքագիծը ապացուցում է, որ նմանատիպ կոչումների արժանացած գործիչները կախվածության մեջ են գտնվում այն իշխանություններից, որոնցից դրանք ստացել են: Բաբայանն ընդգծում է՝ թեպետ արվեստագետը պետք է ազատ լինի իր քաղաքացիական դիրքորոշման մեջ, սակայն նրա հիմնական գործառույթը արվեստով զբաղվելը պետք է լինի:
«Արվեստագետի կախվածությունը իշխանությունների հանդեպ, անկախ նրանից, թե ո՞վ է այդ պահին քո ղեկավարը, դատապարտելի է: Պետության համար եթե լավ բան ես ուզում անել, պետք է լավ անես քո գործը. բեմում լավ խաղաս, որակյալ երաժշտություն ստեղծես: Այդ կոչումները ձևական բնույթ են կրում: ՀՀ-ն մի որոշ ժամանակ դրանցից հրաժարվել էր, սակայն 2003 թվականից նորից վերականգնվեցին, ինչին ես անլուրջ եմ վերաբերվում: Դա խորհրդային տարիներից մեզ համար ավելորդ ժառանգություն է»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Բաբայանը:
Ըստ նրա՝ մշակույթի գործիչները պետք է ընկալվեն իրենց արված աշխատանքով, այլ ոչ թե այն կոչումով, որը նրանք ստանում են կամ ունեն: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է ընտրի, թե իր համար որն է ավելի կարևոր՝ գործը և հանդիսատեսի գնահատակա՞նը, թե՞ ստացած կոչումը:
«Այդ կոչումներով փորձում էին կախվածության մեջ դնել արվեստագետներին, նրանց զսպել, դարձնել պալատական: Չնայած ինքս ստացել եմ վաստակավորի կոչումը 2004 թվականին, բայց երբեք չեմ արժևորել դա: Երբ որ ստացա, ասացի՝ պետք չի ծանրանալ այդ կոչումի տակ: Այն ժամանակ, երբ ՀՀ-ն հրաժարվել էր բոլոր տեսակի կոչումներից, ստեղծագործական կոլեկտիվի մթնոլորտը առողջ էր, բոլորը մտածում էին իրենց դերակատարումների, իրենց գործի մասին, ոչ թե կոչումի»,- նշում է արվեստի գործիչը:
Բաբայանի խոսքով՝ կոչումները թույլ ղեկավարների համար գործիք են՝ հնազանդ պահելու իրենց ենթակա արվեստագետներին: Բացի ստեղծագործական մթնոլորտը փչացնելուց, դրանք նաև փչացնում են արվեստագետին: Մշակույթի ցանկացած գործիչ պետք է իր ներքին ազատությունը ունենա, որպեսզի երբեք իրեն կաշկանդված չզգա:
«Ես որևէ մեկի առջև որևիցե պարտավորություն չեմ կրում, աշխատել եմ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի, և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ հիմա Նիկոլ Փաշինյանի օրոք ու երբեք ինձ կաշկանդված չեմ զգացել: Չեմ համարում, որ այդ կոչումները նպաստում են, որ արվեստագետը լավ աշխատի: Հանդիսատեսը պետք է քեզ գնահատական տա, գնահատի քո մասնագիտական կարողությունները: Կոչումը չպետք է լինի մշակութային գործչի կյանքի նպատակը»,- շեշտում է նա:
Բաբայանի կարծիքով՝ պետք է կոչումները շնորհելու սովորույթը Հայաստանի մշակութային կյանքից դուրս գա: Արվեստագետը մի օր պետք է հասկանա, որ այն աշխատանքը, որը ինքը կատարում է, ավելի մեծ գնահատանքի է արժանի. «Դահլիճի ծափահարությունները շատ ավելի բարձր են, քան այդ կոչումները»:
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT