Գյումրիում առաջին մենահամերգով ներկայացել է կես դար առաջ սազահար Էդուարդի հիմնադրած Ժողգործիքների մանկական նվագախումբը

24/05/2022 schedule18:30

Երբ ասում են Պիոներ պալատ, ես առաջինը հիշում եմ այն մարդկանց, որոնք փողային նվագախումբ ստեղծեցին, որը հիմնված էր Ալեքսանդրապոլի փողային երաժշտության  լավագույն ավանդույթների վրա: Ալեքսանդրապոլում կար ռուսական կայազոր, և այդ կայազորում նվագում էին փայլուն, պրոֆեսիոնալ եվրոպական կրթություն ստացած երաժիշտները: Մենք պատմական իրադարձությունների բերումով ակամա եղանք նրանց ժառանգորդը:

Հուզված, բայց հպարտությամբ անցյալի վարագույրն է հետ տանում Կոմիտասի անվան  կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Հասմիկ Հարությունյանը:

281556455_5066796656734057_8154845601579706239_n.jpg (109 KB)281816675_5066796523400737_8360674358246836660_n.jpg (134 KB)

Գյումրեցիներին հայտնի Պիոներ պալատը վաղուց է անվանակոչվել որպես Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատ, սակայն հատկապես տարեցների համար այն դեռ նախկին անվանումն ու շունչն ունի: Ավանդույթներին մնացել են հավատարիմ. նրանք, ովքեր այսօր չկան, իրենց գործի շարունակողներն ունեն:

1968 թվականին այս հաստատությունում գյումրեցի սազահար Էդվարդ Պողոսյանի նախաձեռնությամբ հիմնադրված Ժողգործիքների մանկական նվագախումբը մինչ օրս կենսունակ է: Հիմնադրման պահից երբեք Գյումրիում այս նվագախումբը մենահամերգով չի ներկայացել, փոխարենն ունեցել է բազմաթիվ հաջողություններ արտերկրում:

Կես դար անց առաջին անգամ մեծ համերգով նվագախումբը նաև գյումրեցի հանդիսականին ականջալուր դարձրեց իր կատարումներին:

281747043_5066796983400691_1636181096772609816_n.jpg (209 KB)281339335_5066796296734093_1782670006287429544_n.jpg (193 KB)

Սազ, ուդ, պկու, թառ, քամանչա, շվի ու ծնծղա. ժողգործիքների այս բույլն աստիճանաբար մղվում է հետին պլան՝ իր տեղը զիջելով առավել արդիական երաժշտական գործիքներին: Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատում հատկապես այս նվագախմբին փայփայում են:

281013734_5066796373400752_6184807264603109894_n.jpg (129 KB)282187636_5066796733400716_9167313222235974728_n.jpg (166 KB)280756773_5066796160067440_7455212645223372382_n.jpg (131 KB)

«Մեր պալատը 2023-ին կդառնա 100 տարեկան, մեծ շուքով ենք տոնելու այս իրադարձությունը: Ժողգործիքների նվագախումբը կարևոր հետագիծ ունի հաստատության պատմության մեջ: Ես շեշտում եմ՝ այն մարդիկ, որոնց ջանքերի գնով ստեղծվել ու մինչ օրս գործում է նվագախումբը, հերոսներ են: Հեշտ չէ երեխային ազգային գործիքին կապելն ու դրանով ապրելը, ստեղծագործելու ճանապարհը հարթելը, նրանց մեր ակունքներին մոտ պահելն ու հայկականով ապրելու գաղափարն ամեն օր ամրապնդելը: Սա տիտանական աշխատանք է»,- ասում է Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատի տնօրենի պաշտոնակատար Վիկտորյա Մատինյանը:

282561267_5066797153400674_615852633786296042_n.jpg (133 KB)281795405_5066797316733991_5862853370692979390_n.jpg (145 KB)

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն ընդգծում է՝ տասնամյակների պատմություն ունեցող նվագախումբն իր կազմում փայփայում է հատուկենտ մնացած ազգային նվագարաններ: Սա և՛ հպարտանալու, և՛ պարտավորվածության առիթ է:

«Ժողգործիքների մանկական նվագախմբի առկայությունը Գյումրիում մի կողմից արտադպրոցական ուսումնական հաստատությունների միջև համագործակցային աշխատանքի վկայությունն է, մյուս կողմից՝ հիմք ու երաշխիք՝ Գյումրու պրոֆեսիոնալ նվագախմբերում հետագայում ազգային եզակի նվագարանների առկայության»,- ասում է Թովմասյանը։

280764015_5066797536733969_6590673506855425923_n.jpg (88 KB)

Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ալվարդ Երեմյանն ամեն օր է վերարժևորում իրեն ու կատարած աշխատանքը, պրպտում, որոնում ու գտնում հայեցին ամեն ինչում, փոխանցում սաներին՝ վստահությամբ, որ մի օր շատերն են այս ուղին բռնելու: Առաջին մենահամերգին հոգու պարտք ուներ Երեմյանը:

«Ծանր օրեր ապրեցինք 44-օրյա պատերազմում, թանկ կորուստներ ունեցանք: Մեր երաժիշտներից քամանչահար Դանիելը նահատակվեց, մեր դուդուկահարը չվերադարձավ: Եվ առաջին անգամ մենք հնչեցրինք «Կարոտը», և սա իմ հոգու պարտքն էր՝ ի հիշատակ մեր տղաների»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է Ալվարդ Երեմյանը:

280758103_5066796463400743_299479807254390800_n.jpg (122 KB)

Վերջին անգամ նվագախումբը 2018-ին է համալրվել երաժշտական գործիքներով: Որոշ գործիքների կարիք այսօր էլ է զգացվում: Երաժիշտներին էլ կսպասեն գրկաբաց:

Ի դեպ, այստեղ, ըստ պատասխանատուների, սերնդափոխությունը թեև դժվարությամբ, բայց հաստատուն քայլերով է առաջ գնում: Այսօր այս նվագախմբում պապի նման սազ է նվագում նվագախմբի հիմնադրի՝ Էդվարդ Պողոսյանի թոռը՝ Ռոբերտը:

280682320_5066797113400678_2818130529228080483_n.jpg (211 KB)

Սամսոն Մատինյան

Տպել
1211 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց