2018-ի համեմատ՝ ներկայումս ՀՀ-ում ունենք 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ. վարչապետը՝ ԱՆԻՖ-ի միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եռամյա՝ 2019-2021 թթ. գործունեության զեկույցի ներկայցմանը նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ամփոփվել են ԱՆԻՖ-ի հաշվետու ժամանակահատվածի իրականացրած բոլոր ծրագրերը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել է երեք տարի առաջ և այս ընթացքում կառավարությունը մեծ հույսեր է կապել և շարունակում է կապել նրա հետ: «Բայց պետք է ընդգծենք, որ շատ են նաև հոռետեսները, քննադատները, և շատ կաևոր են այսպիսի միջոցառումները, որպեսզի լինի հաշվետվողականություն, թե ինչ է կատարվել այս ընթացքում:

Ուզում եմ ասել նաև, թե ինչն էր պատճառը, որ մենք, այնուամենայնիվ, հիմնադրամը ստեղծելու որոշում կայացրեցինք: Որովհետև և՛ պետական կառավարման համակարգում, և՛ տնտեսության մեջ տեսնում ենք, որ ամենակարևորն է ունենալ վճռականություն՝ իներցիաները հաղթահարելու համար: Որովհետև եթե մենք այդ վճռականությունը և քաղաքական կամքը չցուցաբերենք, մեզ ընդամենը կմնա դիտորդի նման հետևել, թե ինչ է տեղի ունենում մեր տնտեսության հետ, ինչ ազդեցություններ կան և դրանով ընդամենը վիճակագրություն վարել: Բայց ԱՆԻՖ-ը ստեղծվել է հենց այն նպատակով, որ հաղթահարի իներցիան և փորձի նոր ընթացք ապահովել մեր տնտեսության համար, նոր տրամաբանություն, նոր տրամադրություն բերել: Ես հույս ունեմ, որ մենք արդեն մոտեցել ենք այն գծին, որից հետո պիտի տեսնենք արդյունքներ»,- նշել է վարչապետը:

Օգտվելով առիթից, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ժամանակին կայացրած մի քանի որոշումների ազդեցությանը տնտեսության վրա: «Օրինակ, 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում համահարթ եկամտային հարկ ներդնելու մասին քաղաքական որոշում կայացրեցինք: Հիշո՞ւմ եք այն ժամանակ էլ շատ էր քննադատությունը, շատ էր հոռետեսությունը, բայց պիտի ասեմ, որ, օրինակ, ապրիլ ամսվա տվյալներով՝ մենք Հայաստանի աշխատաշուկայում ունենք նոր բացարձակ ռեկորդ:

Այսինքն՝ ապիրլի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատատեղերի բացարձակ թիվը մեծ է նախկինում եղած բոլոր ժամանակներից: Սովորաբար, մենք վերջին այդպիսի ռեկորդը համարում ենք 2021 թվականի դեկտեմբերը, որն ավանդաբար ամենաբարձր աշխատատեղ ունեցող ամիսն է, բայց արդեն ապրիլին մենք 5000-ից ավել աշխատատեղով գերազանցել ենք նախորդ ռեկորդը, իսկ 2018 թվականի համեմատությամբ՝ այսօր 123 հազար 310-ով ավելի աշխատատեղ ունենք Հայաստանի Հանրապետությունում: Խոսքը ոչ միայն գրանցված, այլ աշխատավարձով վճարվող աշխատատեղերի մասին է, որովհետև կան աշխատատեղեր, որոնցից եկամտային հարկ չի գեներացվում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով հաջորդ կարևոր արդյունքին՝ վարչապետը հավելել է. «Մենք այն ժամանակ քննարկում էինք, շատ ընդունված էր, մեզ նաև զգուշացնում էին, որ ռիսկեր ունենք և կարող ենք բյուջեի եկամուտներ կորցնել, բայց եկամտային հարկի գծով 2021 թվականին 2018 թվականի համեմատ 120 միլիարդ դրամով ավելի հավաքագրումներ ենք ունեցել: Սա շատ կարևոր է՝ ցույց տալու համար, թե ինչու է պետք հաղթահարել իներցիան, ինչու է պետք ստանդարտներից դուրս գալ: Կան օրինակներ, որ այլ երկրներում կիրառվել են և մեզ պետք է շատ ուշադիր լինել ու տեղայնացման իմաստով ստեղծագործական մոտեցում ցուցաբերել, որովհետև բարեբախտաբար աշխարհում կան փորձարկված տարբեր տնտեսական զարգացման մոդելներ: Իհարկե, պետք է ուշադիր լինել, բայց մյուս կողմից էլ սեփական ձեռագիրը մտցնել այդ գործընթացի մեջ:

Ի հեճուկս ամեն ինչի, կարծես թե մեր երկրում տնտեսական տրամադրությունը վատ չէ, որովհետև առաջին եռամսյակի տվյալներով՝ ունենք համախառն ներքին արդյունքի 8.6 տոկոս իրական աճ, իսկ Հայաստանում նախորդ տարվա համեմատ առաջին 4 ամիսների տվյալներով ունենք հավելյալ 574 միլիարդ դրամի առևտրաշրջանառություն: Սա ցույց է տալիս, որ որոշակի տրամադրություն կա: Առաջիկայում սպասում ենք Հայաստանի կառավարության, այսինքն՝ ի դեմս ԱՆԻՖ-ի հիմնադրված նոր ավիաընկերության գործունեության մեկնարկին, մի շարք հետաքրքիր ներդրումային այլ ծրագրերի: Հույս ունենք, որ ԱՆԻՖ-ի ներկայությունը Հայաստանի տնտեսության մեջ գնալով ավելի ու ավելի տեսանելի կլինի, իհարկե, դրական և լուսավոր ցուցանիշներով»:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ԱՆԻՖ-ը գործընկերների հետ համատեղ ծրագրերով ներդնում է 214 մլն դոլար, որի 91 տոկոսը՝ գործընկերների, 9 տոկոսը` ԱՆԻՖ-ի կողմից:

Գործունեության 2,5 տարիների ընթացքում ԱՆԻՖ-ի կողմից ստորագրվել են համագործակցության վերաբերյալ տասնյակից ավելի հուշագրեր և փաստաթղթեր միջազգային ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

ԱՆԻՖ-ի շնորհիվ կյանքի են կոչվել երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկու խոշոր ներդրումային ծրագրեր.

• Մասդար ընկերության հետ համատեղ «Այգ-1» 200 մՎՏ հզորությամբ արևային կայանի կառուցումը Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում:

• Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ «Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներ» ավիաընկերության ստեղծումը:

ԱՆԻՖ-ի դուստր «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումների միջոցով աջակցել տեղական ընկերություններին: Մինչ օրս ֆոնդի կողմից 6 ընկերությունում իրականացվել է, ընդհանուր առմամբ, մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագիր, որի արդյունքում ստեղծվել և ստեղծվելու է ավելի քան 170 աշխատատեղ՝ «Հայր և որդի Երեմյաններ», «Ամբեր Կապիտալ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Պրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ համատեղ:

Ֆոնդի գործունեության նպատակը տնտեսության մեջ մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումն է և դրա միջոցով կապիտալի երկարաժամկետ և կայուն աճի ապահովումը՝ ներգրավելով մասնավոր կապիտալ, ընդլայնելով տնտեսական հնարավորությունները։

Հայաստանում ներդրումային միջավայրի զարգացումը խթանելու նպատակով այս տարի կմեկնարկի ԱՌՖԻ (Armenian Financed) ծրագիրը, որի նպատակն է ներդրումային գործունեությունը տեղաբաշխել նաև առցանց հարթակում` մեծացնելով պոտենցիալ ներդրումների շրջանակը:

Տպել
886 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ