Երևան
12 °C
Երևանյան մի շարք պոլիկլինիկաներում արդյունավետ կառավարում ապահովելու, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայություններն ու շենքային պայմանները բարելավելու նպատակով Երևանի քաղաքապետարանը նախատեսում է որոշ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպում:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Դրանցից են նաև «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ն, որը միանալու է «Նոր Արաբկիր» առողջության կենտրոնին և թիվ 1, 5 պոլիկլինիկաներն ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունը, որոնք նախանշվում է միացնել թիվ 4 պոլիկլինիկային: Նախաձեռնության նպատակն անձամբ աշխատակիցներին ներկայացնելու համար Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը ավագանու անդամների հետ այցելել է նախագծում ընդգրկված բուժհաստատություններ:
«Բարեփոխումները երբեմն ենթադրում են ոչ շատ հեշտ տրվող որոշումներ: Այսօր եկել ենք ձեզ հետ խոսելու այդ որոշումներից մեկի մասին: Փոքր պոլիկլինիկաները, հաշվի առնելով առողջապահության նախարարության ֆինանսավորման մեխանիզմը, գոյատևում են... Եկեք խոստովանենք, որ այս պոլիկլինիկան ևս գոյատևող է: Այս սենյակը, որտեղ մենք հիմա նստած ենք, այս պայմանները, այս գույքը իմ ասածի ամենաակնհայտ հիմնավորումներից ու ապացույցներից մեկն է: Եթե այս հիմնարկը լավ, առողջ ֆինանսական վիճակ ունենար, մենք հիմա ավելի բարվոք, ժամանակակից և ընդունելի ժողովների սրահում նստած կլինեինք»,- նկատում է Գևորգ Սիմոնյանը:
Մինչ նախաձեռնության գործնական փուլ տեխափոխումը ուսումնասիրվել և վեր են հանվել բոլոր խնդիրները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են համեմատաբար փոքր թվով բնակչություն սպասարկող այն պոլիկլինիկաները, որոնք չունեն համապատասխան ֆինանսական և կադրային ներուժ՝ բնակչությանն անհրաժեշտ ծավալի և որակի բժշկական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև սեփական միջոցներով զարգանալու համար:
«Խոշորացումն ի՞նչ առավելություն է տալու երկու պոլիկլինիկաներին. նախ գնումների խոշորացում է տեղի ունենալու, նույն ապրանքը, որ ձեռք են բերում երկու կազմակերպություններն առանձին, կգնեն ավելի մեծ ծավալով, ինչի դիմաց ստանալու են ավելի մեծ զեղչ:
Լաբորատոր բլոկը, գիտեք, ինչքան սարքը ծանրաբեռնված է, այնքան ծախսաարդյունավետ է աշխատում, ինչը հնարավորություն կտա լրացուցիչ նոր սարքեր ներգրավել և ավելի որակյալ հետազոտություններ իրականացնել: Երկու շենք պահելու համեմատ ավելի քիչ ներդրումներ են պահանջվելու: Ավելի նպատակահարմար է մեկ շենքը հիմնանորոգել և հարմարավետ պայմաններ ապահովել:
Ֆինանսական առողջացումը բերելու է ոլորտների բարելավման, այդ թվում՝ աշխատավարձերի բարձրացման, ընթացիկ ծախսերի բավարարման, միանշանակ՝ ծառայությունների հասանելիության, որակի ու մատչելիության բարձրացման: Ես շատ լավ հասկանում եմ, որ երկար տարիներ աշխատել եք այստեղ, ձեզ համար լրացուցիչ անհարմարություն է տեղափոխվել մեկ այլ վայր»,- ընդգծել է փոխքաղաքապետը:
«Պետք է հասկանանք, որ մանկական բնակչությունը տուժել չի կարող: Պետք է անել այնպես, որ բոլոր պայմանները համապատասխանեցվելուց հետո մեր քայլն արդարացված լինի: Չի լինելու պնդում, որ այսպես պետք է լինի ու վերջ, որովհետև բոլորս հետապնդում ենք մի կարևոր նպատակ, որ ծառայենք մեր ազգաբնակչությանը՝ մատուցելով որակյալ ծառայություններ»,- ընդգծում է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը:
Երևանի թիվ 1, 4 և 5 պոլիկլինիկաներում ու «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ընկերությունում, ի դեպ, վերջին տարիների ընթացքում առաջացել են ֆինանսական դժվարություններ, կուտակվել են պարտքեր:
«Կա երեք պոլիկլինիկա, երեքն էլ աշխատում են վնասով, երեքն էլ չեն զարգանում, ընթացիկ ներդրումներ չեն անում, անընդհատ կախված են ինչ-որ բարերարից կամ քաղաքապետարանից, որ աջակցի իրենց, բայց մենք ունենք նաև այլ օրինակներ, այլ պոլիկլինիկաներ, որոնք խոշոր են, ֆինանսապես ավելի առողջ են ու, որ կարևոր է, ինքնուրույն են, սարքավորումներ են գնում, վերանորոգում են անում, ծառայություններ են զարգացնում, որակ են ապահովում: Եթե այս երեք շենքում էլ գումարներ դնենք, հիմնանորոգենք ու հագեցնենք տեխնիկայով՝ 5-10 տարի հետո էլի խնդիրների առաջ են կանգնելու, որովհետև, եթե համարենք «օրգանիզմ», կառույցներն առողջ չեն, ավելի շատ գումարներ են ծախսում, քան եկամուտ ապահովում»,- ընդգծում է քաղաքապետի տեղակալը:
Վերակազմավորման գործում հաշվի են առնվել պոլիկլինիկաների շենքային ընդարձակ պայմանները, ընտրվել են այն կառույցները, որոնք հնարավորություն ունեն մեկ վայրում լիարժեքորեն ապահովել միավորված համաբուժարանների բնականոն աշխատանքը:
Հանդիպումների ընթացքում պոլիկլինիկաների աշխատակիցներն իրենց դժգոհությունը, մտահոգությունն ու դիտարկումներն են ներկայացրել փոխքաղաքապետին: Գևորգ Սիմոնյանը լսել է նաև հաճախորդների կարծիքները:
«Կրճատումներ չեն նախատեսվում, այսինքն այստեղ օպտիմալացման խնդիր չկա: Բոլոր աշխատակիցները պետք է իրենց աշխատանքը պահպանեն, հետագայում արդեն աշխատանքի որակը կգնահատվի, ոչ թե քանակական կրճատումներ կլինեն, այս առումով խնդիր դրված չէ»,- վստահեցնում է Գևորգ Սիմոնյանը:
Առողջապահական բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման որոշման նախագիծն առաջիկայում կներկայացվի Երևանի ավագանու քննարկմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT