Պատահական օր այցելելու եմ պատահական բուժհաստատություն. Շիրակի մարզպետը տնօրեններին հորդորել է լինել առավել զգոն

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի ենթակայության բժշկական հաստատությունների տնօրենների հետ։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Կարևորելով ազգաբնակչությանը բժշկական որակյալ ծառայություններ մատուցելը՝ Շիրակի մարզպետը հորդորել է պատասխանատուներին աշխատանքում լինել առավել զգոն և ուշադիր․

«Ինձ համար աշխատանքի ցուցիչը բնակչության գոհունակությունն է, եթե բնակիչը գոհ է, ապա մենք ևս դժգոհություն չենք կարող ունենալ, այստեղ առաջնային օղակի բուժհաստատությունները պետք է շատ ավելի հետևողական լինեն աշխատանքին, և, իհարկե, այս պարագայում նաև պետության աջակցությունն է պետք, որպեսզի հնարավոր լինի համակողմանի և ճիշտ գործել։ Մենք բոլորս առողջապահության բնագավառում հնարավոր թերացումների, սխալների ու նաև օրենքից դուրս քայլերի մասին շատ արագ կարող ենք տեղեկանալ, այս առումով իմ մոտեցումն անփոփոխ է մնալու՝ կպատժվեն բոլոր անօրինություններ կատարողները։ Մարդկանց առողջությունը ամենակարևորն է»։

Շիրակի մարզպետը խոսել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության տրամադրման, վճարովի ծառայությունների ընդլայնման անհրաժեշտության մասին ու նշել, որ հաստատությունների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն ծառայությունները որակյալ ու ժամանակին տրամադրելու համար, կարևորել հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունները, որը կբխի  քաղաքացիների շահերից։

«Ես միշտ եմ կարևորել պատասխանատու աշխատանքը, իսկ առողջապահության բնագավառում պատասխանատվությանն ու հոգատարությանն այլընտրանք չի կարող լինել։ Ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ պատահական օր, պատահականորեն դուրս եմ գալու և այցելելու եմ պատահական բուժհաստատություն, չստացվի այնպես, որ քաղաքացին, կեսօրից հետո այցելելով պոլիկլինիկա, հանդիպի փակ դռների, երեկոյան ժամերին գնա ստացիոնար բուժհաստատություն և իմանա, որ մի շարք ծառայություններ անվճար հիմունքներով հնարավոր է իրականացնել, բայց դրա համար անհրաժեշտ է պոլիկլինիկայում փաստաթղթեր ձեռք բերել»,- նշել է Նազելի Բաղդասարյանը։

Անդրադարձ է կատարվել բուժհաստատություններում նեղ մասնագետների պակասին, ինչպես նաև պոլիկլինիկական ծառայության մասնագետների երիտասարդացման հիմնախնդրին։ Մարզպետի գնահատմամբ՝ այս գործընթացը պետք է լինի սահուն, սակայն առանց հապաղելու։

Խոսելով կորոնավիրուսի ցուցանիշների մասին՝ մարզպետը նշել է, որ հիվանդության նվազման տենդենցն ամենևին պատճառ չէ պատվաստումային գործընթացը դանդաղեցնելու համար։ Ամեն ինչ պետք է արվի բնակչության պատվաստվածության ցուցանիշների բարձրացման համար։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4117 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ