Երևան
12 °C
Օրերս Առաջին ալիքի եթերում ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, Ադրբեջանի ներկայացրած հինգ առաջարկներին ի պատասխան, հանրայնացրեց ՀՀ-ի ներկայացրած 6 առաջարկները:
Ըստ այդմ՝ կետերից առաջինով շեշտված է, որ հայկական կողմը պատասխանում է Ադրբեջանի՝ փետրվարի 21-ով թվագրված և հայկական կողմին մարտի 11-ին փոխանցված նամակին։ Երկրորդ կետով հայկական կողմը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ: Երրորդ կետով հստակեցվում է, որ հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
Չորրորդ կետով հայկական կողմը կարևոր է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները:
Հինգերորդ կետում ասվում է՝ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագիր կնքելու՝ Ադրբեջանի հետ միջպետական հարաբերությունների հաստատման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Վեցերորդ կետում էլ նշվում է, որ բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հայկական կողմի ներկայացրած այս կետերին, ասում է՝ դեռևս 1991 թվականից Հայաստանը չունի և չի ունեցել տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:
«Հայաստանը երբեք նկրտումներ չի ունեցել Ադրբեջանի տարածքների մասով, այն դեպքում, երբ Արցախի հիմնահարցը դիտարկվում է ոչ թե որպես տարածքային վեճ երկու երկրների միջև, այլ ինքնորոշման և տարածքային ամբողջականության: Եթե այդպես չլիներ, 1992 թվականին Մինսկի խումբը չէր ստեղծվի: Հայաստանը կճանաչվեր ագրեսոր պետություն, որն ունի նկրտումներ Ադրբեջանի տարածքների հանդեպ, և այդպիսով հարցը կփակվեր»,- նշում է նա:
Ըստ քաղաքագետի՝ Ադրբեջանն այսօր մի խնդիր ունի՝ լուծել Արցախի հիմնահարցը, իսկ մնացած հարցերն ածանցյալ են. «Սյունիքի հարցը, «Զանգեզուրի միջանցքը», Գեղարքունիքը, Երևանը, այն, ինչ խոսում է Ալիևը, հասկանում է՝ դրան հասնել չի կարող, գոնե այս աշխարհաքաղաքական իրողությունների ընթացքում: Նա ունի հիմա մեկ խնդիր՝ Արցախը վերադարձնել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ներքո»:
Ուկրաինայի օրինակով կարելի է հասկանալ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է ամեն պահի, շեշտում է Ստեփանյանը, հետևաբար փոխվում են նաև երկրների ծրագրերն ու առաջարկները:
«Այն ծրագիրը, որ հիմա համարվում է առավելագույնը, վաղը կարող է դառնալ նվազագույն, այսինքն՝ ամեն պահի իրավիճակը կարող է փոխվել, երկրների ներկայացրած ծրագրերն ու առաջարկները՝ նույնպես: Այժմ Ադրբեջանը չի խոսում Սյունիքի մասին, սակայն որոշ ժամանակ անց կարող է խոսել: Նշաձողը այս պահին այսքանն է: Մեր նշաձողը ցանկացած դեպքում պետք է լինի Արցախի ինքնորոշման պահպանումը: Չպետք է թողնել, որ այս հարցը փակվի: Պետք է գնալ խաղաղության պայմանագրի, իսկ Արցախի հարցը պետք է լինի ածանցյալ՝ առանձին հարց: Մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համամիտ են մեր դիրքորոշմանը, այսինքն՝ Արցախի հարցը այսօր փակելը ոչ մեկին պետք չէ, բացի Ադրբեջանից»,- ասում է նա:
Ստեփանյանի կարծիքով՝ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը շատ երկար է տևելու, մեկ օրվա կամ մեկ շաբաթվա գործ չէ, նույնիսկ մեկ տարվա հարց չէ:
«Փողոցում հնչող այն մանիպուլյացիաները, թե շուտով Փաշինյանը ստորագրելու է խաղաղության պայմանագիր, իրականում կեղծիք է, դա ներքաղաքական նկատառումներից ելնելով է արվում: Չեմ բացառում, որ ՌԴ-ի ու Հայաստանի միջև կարող է ստորագրվել փաստաթուղթ, սակայն դա չի լինելու Արցախի վերջնական լուծումը: Ես չեմ տեսնում այսօր այդպիսի հնարավորություն»,- նշում է քաղաքագետը:
Հարցադրմանը՝ այն կետը, որտեղ նշվում է, որ հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները, կարո՞ղ ենք հասկանալ, որ խոսքը ռազմագերիների վերադարձի մասին է, Ստեփանյանը դրական է արձագանքում.
«Այո, Հայաստանն այդպես է տեսնում այդ կետի իրագործումը: Ռազմագերիները պետք է վերադառնան, բոլոր բանակցություններում այդ մասին հայկական կողմը բարձրաձայնում է: Դա Հայաստանի թիվ 1 խնդիրներից մեկն է: Ավելին ասեմ՝ ես վստահ եմ, որ վաղ թե ուշ մեր բոլոր գերիները վերադառնալու են տուն: Նույնիսկ այն գերիները, որոնց նկատմամբ Ադրբեջանում դատական կլոունադա է տեղի ունեցել»:
Ստեփանյանը, խոսելով կոմունիկացիաների բացման մասին, ասում է՝ ավելի շուտ հնարավոր է՝ դա տեսնենք, քան Արցախի հարցի լուծումը:
«Կոմունիկացիաների բացումը ժամանակի ընթացքում տեղի է ունենալու, իհարկե, ոչ մեկ տարվա ընթացքում: Ի վերջո, դա բոլորի շահերից է բխում, իհարկե, առաջին հերթին՝ Ռուսաստանի, ինչպես նաև՝ Եվրամիության, Ադրբեջանի և Թուրքիայի: Հայաստանի շահերից այնքան էլ չի բխում, սակայն չի էլ հակասում: Այս հեռանկարն իրավունք ունի կայանալ: Իհարկե, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը չփոփոխվի: Միգուցե տարածաշրջանում այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ Ռուսաստանը ընդհանրապես այստեղից վռնդվի, և բոլոր ծրագրերը ի չիք դառնան»,- նշում է քաղաքագետը:
Վերջինս հիշեցնում է, որ 2013 թվականին Սերժ Սարգսյանը մեկ օրվա մեջ ստորագրեց մի փաստաթուղթ, որի համաձայն՝ Հայաստանը փոխեց իր արտաքին քաղաքականության վեկտորը և Եվրամիության փոխարեն մտավ Մաքսային միություն:
«Աշխարհաքաղաքական ներկա վիճակում մենք տեսնում ենք, որ կան կայուն քայլեր, որպեսզի Հայաստանի արտաքին վեկտորը որոշակի փոփոխության ենթարկվի, տեսնում ենք մեր ԱԳ նախարարի, ՀՀ վարչապետի հանդիպումներն ու այցերը: Տեսանք նաև, որ Եգիպտոսի հետ են փորձում հարաբերություններ զարգացնել, ԱՄՆ-ի հետ կա որոշակի առաջընթաց: Իսկ Ռուսաստանի իշխանություններն այսօր այնպիսին են, որ կարող են մեր իշխանությունների վրա ազդեցություն ունենալ: Հուսով եմ՝ մեր իշխանությունները չեն ընկրկի և կշարունակեն արտաքին քաղաքականության վեկտորների բազմազանության ուղղությամբ»,- եզրափակում է նա:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT