ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ասենում բացվել է «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսը (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներ պաշտոնական այցը սկսել է Ասեն քաղաքի «Բոսկամպ» գերեզմանատնից, որտեղ ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ: Ծաղիկներ են խոնարհել նաև ՀՀ կառավարական պատվիրակության անդամները, Դրենթե նահանգում Նիդերլանդների թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանն Ասենում տեղադրվել է 2001 թվականին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է Նիդերլանդների Թագավորության Ասեն քաղաքի Դրենցի թանգարանում «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցադրության պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառման բացման արարողությունը տեղի է ունեցել Ասենի Ժոզեֆ եկեղեցում՝ Նիդերլանդների «Աբովյան» մշակութային միության մասնակցությամբ: Նաև ելույթ է ունեցել Դրենցի թանգարանի տնօրեն Հարրի Թյուպանը, ով նշել է, որ ցուցադրությունը նախատեսված է եղել դեռ 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել է:

43.jpg (1.38 MB)

Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Դրենթեում Թագավորի հարգելի հանձնակատար,
Հարգելի քաղաքապետեր,
Հարգելի պարոն Թուփան,
Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ, որ վերջապես սկսում ենք «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ուշագրավ ցուցահանդեսը, որն անցկացվում է Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի խորհրդանշական տարում։

44.jpg (784 KB)

Այս միջոցառումը նախատեսված էր անցկացնել 2 տարի առաջ և երկու անգամ հետաձգվել է՝ COVID-19-ի պատճառով։ Մենք վերջապես այստեղ ենք՝ հոլանդական և եվրոպական հանրությանը ներկայացնելով Հայաստանի մշակույթի և պատմության մի նոր շերտ։

Այս տարի հայկական մշակույթը Նիդերլանդներում ներկայացվում է աննախադեպ ձևով։ Հայաստանի պատմության թանգարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մասունքների և արժեքավոր իրերի ցուցադրությունը նոր լույս կսփռի պատմության խորքից բխող հայկական մշակութային ժառանգության վրա։

Ցուցահանդեսը ևս մեկ անգամ ցույց է տալիս և հիշեցնում է Հայաստանի և Նիդերլանդների ժողովուրդների միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունները։ Հավատարիմ լինելով ընդհանուր արժեքներին և ազգային ինքնություններին` մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և խորապես հետաքրքրված փոխթափանցող մշակույթներով:

45.jpg (650 KB)

Հայ-հոլանդական փոխազդեցությունների մասին առաջին հիշատակումը վերաբերում է IV դարին։ 17 և 18-րդ դարերում Ամստերդամը եղել է հայ տպագրության նշանավոր կենտրոններից մեկը, որտեղ 1660 թվականին հայ հոգևորական և հրատարակիչ Մատթեոս Ծարեցին հիմնել է տպարան: 1666 թվականին հայ հոգևորական Ոսկան Երևանցին տպագրել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագիր հրատարակությունը 5000 օրինակով` հիմնված 13-րդ դարի Կիլիկիայի թագավոր Հեթում Երկրորդի հրամանով գրված Աստվածաշնչի վրա: Հրատարակիչը համագործակցում էր հոլանդացի մեծանուն դրոշմակնիք կտրող Քրիստոֆել վան Դայքի հետ: Սա մշակութային փոխազդեցության հիանալի օրինակ է և վկայում է Հայաստանի և Նիդերլանդների քաղաքակրթության նույն ակունքների մասին:

Հայ-հոլանդական վաղեմի փոխազդեցության մեկ այլ դրվագ այն է, որ հայ վաճառականները 16-րդ դարում Հոլանդիայում հիմնել են առևտրային տներ: Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցին կառուցվել է 1714 թվականին հայ վաճառականների կողմից, որը հետագայում դարձել է Ամստերդամի հայերի հասարակական և մշակութային կյանքի կենտրոնը։ 1700-ականներին Ամստերդամում արդեն 70 հայ ընտանիք էր ապրում։ Ամստերդամի հնագույն կամուրջներից մեկը, որը 17-րդ դարում Ջուղայից հայ վաճառականների համար ծառայել է որպես տարանցիկ ճանապարհ, այժմ կոչվում է «Հայկական կամուրջ»։

46.jpg (652 KB)

Այս տպավորիչ հավաքածուի շնորհանդեսը Դրենց թանգարանում և երկլեզու կատալոգը ուժեղ խթան կհանդիսանա երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման համար և թույլ կտա հազարավոր այցելուների բացահայտել Հայաստանի անցյալը Արարատի ստվերի ներքո, որը մշտապես եղել է համընդհանուր խորհրդանիշ հայերի և ընդհանրապես քրիստոնյաների համար և շարունակականության ուղեցույց։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս նախագծի նախաձեռնողներին, նրանցից ոմանք ներկա են այսօր, և նրանց, ովքեր աջակցել են դրա իրականացմանը՝ անկախ դժվարություններից։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ իսկապես ուրախ եմ ներկա գտնվելու այս միջոցառմանը և անհամբեր սպասում եմ նմանատիպ հոլանդական ցուցահանդեսի անցկացմանը Հայաստանում»:

47.jpg (626 KB)

Այնուհետև Նիդերլանդների տարբեր ոլորտների 5 գործիչներ պարգևատրվել են Հայաստանի պետական պարգևներով՝ Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, հայանպաստ գործունեության համար: Դրենցի թանգարանում կազմակերպված արարողությանը պարգևները հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի առաջարկությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի պետական պարգևներով են պարգևատրվել Ինգե Դրոստը, Անդրե Ռավուտը, Լին վան Դայկը, Հարրի ֆան Բոմելլը, Աննա Մարիա Մատտարը: Մասնավորապես, Անդրե Ռավուտը, Ինգե Դրոստը պարգևատրվել են «Մխիթար Գոշ» մեդալներով, Հարի վան Բոմմելը, Լին վան Դայկը՝ «Երախտագիտություն» մեդալով, Աննա-Մարիա Մատաառը՝ «Մովսես Խորենացի» մեդալով:

48.jpg (584 KB)

Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Տիկին Դրոսթ, պարոն Ռավուտ, պարոն վան Դայկ, պարոն վան Բոմել,

Շատ ուրախ եմ ողջունել Հայաստանի պետական պարգևներ ձեզ շնորհելու այս հանդիսավոր արարողությանը։ Ցանկանում եմ նշել, որ սա մեր ջերմ երախտագիտության և գնահատման արտահայտումն է ձեր գործունեությանը` որպես Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամ, և ձեր աջակցությանը` Հայաստանի համար շատ կարևոր հարցերում, մասնավորապես, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի ժողովրդի իրավունքների խթանման և պաշտպանության, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության հարցերում։

Շատ կարևոր է հայկական մշակույթի հանրաճանաչումը Նիդերլանդներում, հոլանդական մշակույթի հանրաճանաչումը Հայաստանում, ինչն, իհարկե, խորացնում է երկկողմ հումանիտար կապերը մեր բարեկամ երկրների միջև։ Իհարկե, հարկավոր է նշել նաև այլ՝ քաղաքական, հումանիտար աջակցությունը, և ես կցանկանայի նշել, որ մենք երախտապարտ ենք ձեզ և ձեզ համարում ենք Հայաստանի բարեկամ: Ապավինում ենք ձեզ և դուք նույնպես կարող եք ապավինել մեզ:

49.jpg (548 KB)

Հույս ունեմ, որ կշարունակեք ձեր աջակցությունը հայկական ժողովրդավարությանը և խաղաղության օրակարգին, և իհարկե, Արցախի և Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին։

Համոզված եմ, որ այս համագործակցության, բարեկամության արդյունքում կկարողանանք այս աշխարհն ավելի լավը դարձնել։

Շատ շնորհակալ եմ և Հայաստանի ու Արցախի ժողովրդի անունից իմ գնահատանքն եմ հայտնում ձեր աջակցության ու բարեկամության կապակցությամբ»:

Վերոնշյալ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը: Ներկայացված է 160 արժեքավոր ցուցանմուշ՝ Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գանձարանից: Ցուցադրված է նաև Նոյան տապանի եզակի մասունքը:

50.jpg (976 KB)

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն - 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ:

51.jpg (557 KB)52.jpg (620 KB)53.jpg (533 KB)54.jpg (382 KB)55.jpg (677 KB)

Տպել
1011 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց