Քաղաքական գործիչներն ամեն ինչ կարող են ասել, անգամ հայտարարել, որ այլեւս Նյուտոնի օրենքները չեն գործում. Իոաննիսյան

Այն թիվը, որը մենք հաղորդում ենք ցանկացած հավաքի ժամանակ, ստուգելի է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ եթե որեւէ մեկը ստուգեց եւ 10 տոկոս տարբերություն գտավ, այսինքն՝ ապացուցեց, որ մեր ներկայացրած տվյալները սխալ են, հրապարակային ներողություն կխնդրենք եւ էլ երբեք հավաքների քանակ չենք հաշվի:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով պարբերաբար հնչող քննադատություններին, թե հանրահավաքների ժամանակ հավաքված մարդկանց մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած թվերը ստույգ չեն:

Իոաննիսյանը նշում է, որ յուրաքանչյուր ոք, որը կասկածի տակ է դնում իրենց հաշվարկը, կարծում, թե տվյալների խեղաթյուրում կա, կարող է մտնել իրենց կայք, բեռնել եւ համոզվել, որ դրանք միանգամայն ճիշտ են:

ՀԿ նախագահը նաև ներկայացնում է, թե ինչպես է իրականացվում գործընթացը: Ըստ նրա՝ հավաքը սկսելուց մոտ 20 րոպե հետո իրենց նկարահանող թիմը 5-10 րոպե պարբերությամբ նկարում է այնտեղ հավաքված մարդկանց: Որպես կանոն՝ դա լինում է հավաքը սկսելուց կես ժամ կամ 40 րոպե հետո, երբ ուշացողները արդեն եկել են, իսկ շուտ գնացողները դեռ չեն հասցրել հեռանալ:

«Արված նկարի վրա հատ-հատ հաշվում ենք մարդկանց, եւ ամեն մարդու գլխին թիվ է դրվում: Դրանից հետո ստանում ենք վերջնական թիվն ու հրապարակում: Մենք հրապարակում ենք ոչ միայն վերջնական ստացված թիվը, այլեւ այդ 20 մեգապիկսելանոց ֆայլը, որի վրա թիվ կա»,- վստահեցնում է Իոաննիսյանը:

Նրա խոսքով՝ ստուգելը շատ ավելի հեշտ գործընթաց է, քան հաշվելը: Իսկ թե ինչո՞ւ են որոշ ընդդիմադիր քաղաքական գործիչներ պարբերաբար շահարկում այդ հրապարակումներն ու ասում, թե թիվն ակնհայտ պակաս է ներկայացվում, Իոաննիսյանն ընդգծում է. «Քաղաքական գործիչներն ամեն ինչ կարող են ասել, անգամ հայտարարել, որ այլեւս Նյուտոնի օրենքները չեն գործում»:

Անդրադառնալով նաև վերջին օրերին ոստիկանների գործողություններին՝ վերջինս նկատում է՝ 2018 թվականին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո՝ առ այսօր, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հավաքների ժամանակ ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառում չի նկատել: Այսինքն՝ եթե նախկինում ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից օգտագործվում էին վահաններ, խլացուցիչներ, էլեկտրաշոկեր կամ ջրցան մեքենաներ, այժմ դրանց մասին հիշատակելն անտեղի է:

«Անգամ վահանը, որը թեեւ հատուկ միջոց չէ, դա էլ չենք տեսել առ այսօր: Նույնիսկ ցույցերի ժամանակ Կառավարության շենքի դիմաց կանգնած ոստիկաններն առանց վահանների են, չենք նկատել անգամ պասիվ պաշտպանության միջոց, ինչպիսին է, օրինակ, փշալարը: Միակ բանը, որը նկատվում է, ձեռնաշղթան է. երբեմն բերման ենթարկվողներին ձեռնաշղթա են հագցնում, ըստ էության՝ այդտեղ խնդիր չկա: Բերման ենթարկելն իրավաչափ է, եւ եթե ոստիկանները կասկածում են, որ անձը կարող է գործողության դիմել բերման ենթարկելու ընթացքում, ձեռնաշղթա են կիրառում: Դա ընդունված պրակտիկա է»,- ասում է նա:

Իոաննիսյանը նաեւ ընդգծում է՝ երեկվա ակցիաների ժամանակ արձանագրել են բազմաթիվ դեպքեր, երբ ցուցարարները ևս ագրեսիվ պահվածք են դրսեւորել ոստիկանների նկատմամբ:

«Ականատես ենք եղել ցուցարարների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության, նաեւ՝ ոստիկանների նկատմամբ: Ականատես ենք եղել նաեւ ցուցարարների կողմից խուլիգանական գործողությունների դրսեւորումների, ինչպիսին է, օրինակ, իրենց չմիացող քաղաքացիներին հայհոյելը, մարդկանց վրա հարձակվելը եւ այլն: Երեկ նման դեպքեր շատ ենք արձանագրել: Երկուշաբթի օրը մենք տեսել ենք դեպք, երբ ոստիկանն էր ցուցարար ծեծում, երեկ էլ դեպք տեսանք, երբ ցուցարարն էր ոստիկանի դեմքին հարվածում: Տեսել ենք, երբ ցույցի հետ անհամաձայն վարորդների մեքենաներին են հարվածում ու վնասում»,- նշում է Իոաննիսյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահը նաեւ նկատում է՝ ցուցարարները գնալով ավելի ագրեսիվ վարքագիծ են դրսեւորում. «Երկուշաբթի օրը ցուցարարներն ավելի հանգիստ էին, քան երեքշաբթի: Առնվազն այդ երկու օրերի միջեւ կար ակնհայտ տարբերություն: Միգուցե ագրեսիվությունը պայմանավորված է նրանով, որ այդ մարդիկ հանրային լայն աջակցություն չեն ստանում»:

Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2898 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները