ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամենամյա ուղերձում երկրորդ տարին անընդմեջ օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձում ինչպես նախորդ տարի, այնպես էլ այսօր, օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։

Նա վերահաստատել է ամերիկյան կողմի հանձնառությունը՝ զգոն լինել ընդդեմ ատելության կործանարար հետևանքների և կառուցել ավելի խաղաղ աշխարհ։

«1915 թվականի ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին։ Այդպիսով սկսվեց Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածներից մեկը։ Այսօր մենք հիշում ենք 1,5 միլիոն հայերին, որոնք տեղահանվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս բերվեցին ոչնչացման արշավի ընթացքում: Սգում ենք այդքան շատ կյանքերի ողբերգական կորուստը»,- ասվում է ուղերձում։

Բայդենը խոսել է հայերի ուժի և տոկունության մասին՝ նշելով, որ դրա շնորհիվ ցեղասպանությունը վերապրելուց հետո հայ ժողովուրդը վճռական է տրամադրված՝ վերականգնելու իր համայնքը, մշակույթը, և դա ստիպված է անել հաճախ՝ այլ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:

«Ամերիկահայերը Միացյալ Նահանգների կառուցվածքի կենսական մասն են։ Նրանք մեր ազգին դարձնում են ավելի ուժեղ և դինամիկ, թեև շարունակում կրել իրենց նախնիների կրած ողբերգության պատմությունը: Մենք ճանաչում ենք նրանց ցավը և հարգում նրանց պատմությունը»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ այսօր՝ 107 տարի անց, հայ ժողովուրդը շարունակում է հարգել բոլոր հայերի հիշատակը, ովքեր կորսվեցին ցեղասպանության ժամանակ

Հիշեցնենք՝ 2021 թվականի իր ուղերձում ԱՄՆ նախագահն առաջին անգամ արտաբերել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը: ԱՄՆ նախագահ ընտրվելու արշավի ժամանակ Ջո Բայդենը խոստացել էր, որ երկրի ղեկավար դառնալու դեպքում կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նշենք, որ մինչ այդ ԱՄՆ միակ ղեկավարը, որ հրապարակային ելույթում արտաբերել էր «ցեղասպանություն» բառը, երկրի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն էր, որի քաղաքական խորհրդատուն ու ելույթներ գրող ռեֆերենտը հայազգի Քեն Խաչիկյանն էր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2554 դիտում

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է

Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ

Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ

1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ

«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ

ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա

ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով